20:56 19.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ օգտատերերը դիմեցին խնդրանքով՝ ՀՀ դրոշի նկատմամբ անպատշաճ վերաբերմունքի համար մաքսատան աշխատակցին աշխատանքից ազատելու հանձնարարականից հրաժարվել:
«Ես իմացա, որ Բագրատաշենի մաքսատանը մի նոր միջադեպ է տեղի ունեցել: Էությունը հետևյալն է եղել, մի քաղաքացի՝ երիտասարդ, որն, ըստ ամենայնի, ճամփորդելու փորձ չի ունեցել, մուտք է գործել մաքսատան այն ռենտգեն սարքի մեջ, որը նախատեսված չէ մարդկանց համար, այլ նախատեսված է ճամպրուկները սկանելու, ստուգելու համար: Որտեղի՞ց սա գիտենք, որովհետև մաքսատան աշխատողները սա նկարել էին և գցել սոցիալական ցանց: Կես ժամ առաջ եմ նայել, ոչ միայն նկարում են, այլև կանգնած հռհռում են ու դա գցում են համացանց: Այդ՝ դրոշի հետ կապված միջադեպն ու սա բացարձակապես նույն բաներն են, նույն երևույթի երկու տարբեր կողմերն են, այս դեպքում կա նաև հանրային որոշակի վրդովմունք՝ ազատել գործից, հանել: Բա ինչո՞ւ հանել, չէ՞ որ այդ աշխատողներն էլ ընտանիք ունեն, մեծ հավանականությանբ՝ երեխեք ունեն, ինչո՞ւ էն դեպքում չհանենք, այս դեպքում հանենք, որովհետև այն դեպքում անարգել են քաղաքացո՞ւն: Այս դեպքում էլ անարգել են դրոշը: Առանց դրոշի քաղաքացի չկա և առանց քաղաքացու դրոշ չկա»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց՝ համարում է, որ ճիշտ է արձագանքել, ու թեպետ հնարավոր է՝ այդ աշխատակցի համար «չափաբաժինը» շատ էր, իրականում ինքն այդ քաղաքացուն ոչ ճանաչում էր, ոչ տեսել էր, «լիչնի նեպրիյազն»՝ անձնական հակակրանք չուներ, սակայն ասաց՝ նա իր համար ընդամենը պետական պաշտոնյայի սիմվոլ էր, ով անարգում է դրոշը, և ինքն այդ մի մարդուն չի ազատել աշխատանքից, այլ բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր անարգում են դրոշը: Վարչապետն ասաց՝ բոլոր պետական պաշտոնյաներն ուղերձը հասկացել են:
Քննադատություններին, թե «դու»-ով է խոսել այդ աշխատակցի հետ, քանի որ մեծամտացել է, Փաշինյանն ասաց՝ մարդն Աստծո հետ էլ է «դու»-ով խոսում:
21:51 18.06.2025
Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...
21:45 18.06.2025
Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարումԳերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...
21:41 18.06.2025
Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։ ...
21:36 18.06.2025
Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշումԲաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...
21:28 18.06.2025
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունումԹենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...