Սթիվեն Հոքինգն ինչ-որ մեկի կարեկցանքի կարիքն ունե՞ր. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+24.99 oC

Սթիվեն Հոքինգն ինչ-որ մեկի կարեկցանքի կարիքն ունե՞ր. Փաշինյան

21:42 19.04.2019

Հաշմանդամություն ունեցող մարդիկ Հայաստանում իրենց տաղանդն օգտագործելու հնարավորություն պետք է ունենան: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հաշմանդամություն ունեցող մարդիկ այսօր պետք է իրենց առավել լավ զգան, քանի որ հենց այսօր ՀՀ կառավարությունում հաշմանդամություն ունեցող երկու նախարար կա: Եթե չեմ սխալվում՝ սա աննախադեպ իրավիճակ է ՀՀ-ի համար, այսպիսի իրավիճակ մենք նախկինում չենք էլ ունեցել, երևի թե նույնիսկ մի նախարար չենք ունեցել: Ես, իհարկե, չեմ ասում, որ միայն հաշմանդամություն ունենալու բերումով են նախարար, բայց սա ինչ-որ առումով մեր ընկալումը ցույց է տալիս»,- ասաց նա:

Փաշինյանը պատմեց՝ մի ժամանակ, երբ դեռ նոր էին հիմնադրում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, զրուցում էր այժմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հետ, ով նույնիսկ կուսակցության անդամ չէր, պարզապես Փաշինյանը, որպես պատգամավոր, հանդիպել էր հաշմանդամության խնդիրներով զբաղվող ՀԿ-ների հետ:

«Ես անընդհատ խոսում էի թոշակների, նպաստների մասին, ինձ համար ամենազարմանալին այն էր, որ իրենք ասում էին՝ ի՞նչ եք կենտրոնացել թոշակի վրա: Այն 5000 դրամով բարձր լինի, թե ցածր, դա գլոբալ հարց չի լուծում: Ասում էին՝ կառավարությունը պետք է ապահովի, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ լիարժեք ինտեգրվեն հասարակությանը՝ կրթությունը, աշխատանքը, հասարակական տրանսպորտը, աշխատանքը լինի հասանելի: Ես ուրախ եմ, որ տիկին Բաթոյանը, որ այսքան տարի կռիվ է տալիս, այդ թվում՝ մեզ հետ, որպես նախարար, կառավարության անդամ՝ հնարավորություն ունի այդ խնդիրները լուծել»,- նշեց նա:

Վարչապետը նշեց՝ Հայաստանում հաշմանդամություն ունեցող մարդը հաճախ ընկալվում է որպես մարդ, որ ունի բարեգործության, քնքշանքի կարիք, իրականում դա սխալ մոտեցում է, նա կարիք ունի, որ իրեն վերաբերվեն որպես լիարժեք քաղաքացու:

«Սթիվեն Հոքինգն ինչ-որ մեկի կարեկցանքի կարիքն ունե՞ր, ամբողջ աշխարհը նայում էր՝ ինչ է ասելու: Այդ մարդիկ իրենց տաղանդն օգտագործելու հնարավորություն պետք է ունենան»,- ասաց Փաշինյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

23:59 03.08.2025

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

23:41 03.08.2025

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

23:28 03.08.2025

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

23:20 03.08.2025

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

Օգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

23:10 03.08.2025

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

Ավելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

23:00 03.08.2025

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...

BACK_TO_TOP