Մինասի «Գիշեր» նկարը ոչնչացումից փրկելու նպատակով Indiegogo-ում դրամահավաք է սկսվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+26.09 oC

Մինասի «Գիշեր» նկարը ոչնչացումից փրկելու նպատակով Indiegogo-ում դրամահավաք է սկսվել

13:20 20.04.2019

Մինասի ընտանիքի և ընկերների անունից ստեղծվել է ֆոնդերի հավաքագրման էջը Indiegogo.com հարթակում։ Հայտարարության մեջ նշված է, որ  Մինասի «Գիշեր» որմնանկարը գտնվում է ոչնչացման եզրին և օր առաջ պետք է փրկել այն։

«Ֆինանսական ներդրումներն են հարկավոր նկարը փրկելու համար, իսկ այսօր ՀՀ կառավարությունը չի կարողանում տրամադրել անհրաժեշտ գումարը։ Դիմում ենք յուրաքանչյուրիդ աջակցությանը։ Մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի մեր մշակութային արժեքներից մեկը ոչնչանա։ Ցանկացած չափի նվիրատվություն կարող է օգտակար լինել, անգամ $1-ը։

1988 թ. երկրաշարժից հետո անհեթեթ կերպով Մինասի «Գիշեր» որմնանկարի վերևի հատվածը մասամբ կորսվեց, մնաց ներքևի աստղազարդ  երկինքը: Տարիների ընթացքում դա էլ անբարենպաստ պայմաններից սկսեց վնասվել ու այսօր այն կանգնած է ոչնչացման եզրին: Այս պահի դրությամբ նկարի 52-55%-ն է մնացել և այն գտնվում է Գյումրու  նախկին գործարաններից մեկի շենքում։ Եվ սա վերջին, ամենավերջին հնարավորությունն է փրկել որմնանկարը ոչնչացումից, և թույլ չտալ սիրելի Մինասի՝ վերջին չփրկված որմնանկարը վերածվի շինարարական աղբի։

Մինասի որմնանկարները, այդ թվում նաև «Գիշերը», հանդիսանում են պետական հուշարձաններ, և պետք է պահպանվեն պետության կողմից, բայց այսօր պետության անելիքները շատ են ու նրա ձեռքերը դեռ չեն հասնում Գիշերին, իսկ մինչև հասնեն, գուցե արդեն շատ  ուշ լինի:

Այսօր, մեր մշակութային արժեքներից մեկը, «Գիշերը» վտանգված է ոչնչացման և պահանջում է անհապաղ միջամտություն։ Մինասի հիմնդրամը, ընտանիքը և ընկերները նախաձեռնել են ֆոնդերի հավաքագրման այս էջը և ակնկալում են յուրաքանչյուրիդ մասնակցությունը, աջակցությունը և ձեռք մեկնումը մեր մշակութային արժեքի փրկման գործում։ Ցանկացած չափի նվիրատվություն օգտակար է, անգամ $1-ը,  և մենք վստահ ենք, որ միասնական ուժով կարող ենք այս կարևոր խնդրին լուծում գտնել։ Խնդրում ենք նաև կիսվել այս նախաձեռնության մասին ձեր սոցիալական մեդիայի էջերում և խրախուսել ձեր ընկերներին մասնակցել այս կարևոր գործին։

Մինասի ընտանիքը, հանձինս Մինասի որդի՝ Արման Ավետիսյանի, պատասխանատու կլինի նվիրատվությունների ստացման, ղեկավարման և հանրային հաշվետվության գործում։

Մինասի «Գիշերը» նկարի վերականգնման համար հարկավոր է ընդհանուր $26,765: Ֆոնդերի հավաքագրման այս արշավի շրջանակներում հույս ունենք հավաքագրել $10,000-ը, իսկ մնացածը կփորձենք գտնել այլ պետական և մասնավոր աղբյուրներից»,- մասնավորապես գրված է հայտարարությունում:

Ավելի վաղ հայտնել էինք` Մինասի «Գիշեր» և «Ցերեկ» որմնանկարների վերականգնման համար դրամահավաք կսկսվի:

Նկարչի որդին ահազանգել էր, որ Մինաս Ավետիսյանի «Ցերեկ» որմնանկարն այլևս հնարավոր չէ փրկել, իսկ «Գիշեր»-ը ոչնչացման եզրին է:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվել

00:05 30.06.2025

Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվել

Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել մրցավարական կոմիտեի (CTA) ղեկավար կազմին, հայտնում է El Partidazo de COPE-ն: Հեռացվածների ցանկում են կոմիտեի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսն ու 3 փոխնախագահները: Նոր ղեկավար կազմը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: ...

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկը

23:59 29.06.2025

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...

ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ Շամիլյան

23:45 29.06.2025

ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ Շամիլյան

Հանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։   ...

Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասին

23:30 29.06.2025

Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասին

Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...

Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումը

23:18 29.06.2025

Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...

Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները

23:00 29.06.2025

Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...

BACK_TO_TOP