13:08 20.04.2019
2018թ. սեպտեմբերի 23-ին Երևան քաղաքի ավագանու ավագանու ընտրությունների քվեարկության օրը «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը կարճաժամկետ դիտորդական առաքելություն է իրականացրել Երևան քաղաքի 95 ընտրական տեղամասերում և բոլոր 10 Տարածքային ընտրական հանձնաժողովներում:
Միաժամանակ, ընտրական տեղամասերից դուրս իրավիճակն ուսումնասիրելու, ինչպես նաև առանձին դիտարկվող տեղամասերում առաջացող խնդիրների կանխման և լուծման նպատակով գործել են 17 դիտորդական շրջիկ խմբեր:
Առաքելության մեջ ներգրավված է եղել շուրջ 230 դիտորդ:
Ամփոփելով դիտարկման նախնական արդյունքները՝ «Անկախ դիտորդ» դաշինքն արձանագրել է․
1. Քվեարկությունը տեղի է ունեցել ցածր, բայց ազատ մասնակցության պայմաններում:
2. Ի տարբերություն Երևանի ավագանու նախորդ ընտրությունների` հասարակական կազմակերպությունների անունից դիտորդ հանդես եկող, սակայն թեկնածուների շահերը ներկայացնող անձինք չեն նկատվել, սակայն մի քանի տեղամասերում նկատվել է մեկ չհավատարմագրված լրատվամիջոց` Պրեսս N9:
3. Նախընտրական քարոզչության ընթացքում բացահայտված խախտումների և չարաշահումների վերացման ուղղությամբ իրավասու մարմինները՝ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ՀՀ Ոստիկանությունը, այլ իրավապահ մարմիններ ցուցաբերել են ավելի ակտիվ գործունեություն:
4. Քվեարկության արդյունքների ամփոփման ընթացքում, քվեաթերթիկների հաշվարկման փուլում թվաբանական կեղծիքներ չեն գրանցվել:
5. Քվեարկության մասնակցության և ձայների բաշխման պաշտոնական տվյալներում օրինաչափության վիճակագրական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ձայների բաշխվածությունը հնարավորինս համաչափ է: Այս տարի «Անկախ դիտորդ» դաշինքն իրականացրել է նաև նախընտրական քարոզարշավի մեդիա մոնիթորինգ, որի արդյունքում պարզվել է, որ հեռուստաալիքները և առցանց լրատվամիջոցներն ակտիվ լուսաբանել են այդ ընթացքը: Երկու հարթակներում էլ քարոզարշավի լուսաբանման ակնհայտ կողմնակալության դեպքեր ընդհանուր առմամբ չեն հայտնաբերվել:
Այնուամենայնիվ, չի կարելի ասել, որ այդ հարթակներում հակաքարոզչություն չի իրականացվել, պարզապես դրանք եղել են հիմնականում այնպիսի հայտարարությունների միջոցով, որոնցում անուններ չեն հիշատակվում, բայց ակնհայտորեն սլաքներն ուղղվում են այս կամ այն շրջանակին: Հակաքարոզչության այս մեթոդն առավել կիրառելի է եղել Facebook սոցիալական հարթակում:
Դիտարկումների արդյունքում «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը եզրակացրել է, որ 2018թ. սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու ընտրություններն անցել են ժողովրդավարական ընտրությունների կարևորագույն սկզբունքների պահպանմամբ:
Զեկույցում ներկայացվել են նաև առաջարկություններ` ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ։2019թ․ մարտի 25-ին «Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում ընտրությունների նախապատրաստման և մոնիտորինգի գործընթացներում. ընտրություններ բոլորի համար» ծրագրի շրջանակում «Անկախ դիտորդ» դաշինքի կողմից 2018թ. դեկտեմբերի 9-ի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների դիտարկման զեկույցի աշխատանքային տարբերակի քննարկման ընթացքում ներկայացվեց նաև 2018 թ. սեպտեմբերի 23-ի Երևան քաղաքի ավագանու ընտրությունների դիտարկման զեկույցը։
Այլ մանրամասներ՝ զեկույցում:
00:05 30.06.2025
Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվելԻսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել մրցավարական կոմիտեի (CTA) ղեկավար կազմին, հայտնում է El Partidazo de COPE-ն: Հեռացվածների ցանկում են կոմիտեի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսն ու 3 փոխնախագահները: Նոր ղեկավար կազմը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: ...
23:59 29.06.2025
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...
23:45 29.06.2025
ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ ՇամիլյանՀանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։ ...
23:30 29.06.2025
Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասինՌուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...
23:18 29.06.2025
Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...
23:00 29.06.2025
Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...