13:58 20.04.2019
Անձրևային եղանակները նորից դժգոհելու առիթ են տվել Գյումրիի այն շենքերի բնակիչներին, որոնց տանիքը վերանորոգման կարիք ունի կամ տանիք, որպես այդպիսին, ընդհանրապես չկա: Օրինակը նախկին Ռադիոգործարանի հանրակացարանային մասնաշենքերն են:
Շենքերը մասնավորին են պատկանել և միայն 1 տարի առաջ են համայնքապատկան դարձել ու դրանց նկատմամբ ներդրումային հետաքրքրություն է առաջացել: Բայց այն, որ հանրակացարանային սենյակները կաթոցների ու փլուզման վտանգի տակ են, ինչպես և նախկինում, միայն բնակիչներին է անհանգստացնում:
Շենքի վերանորոգումն ու բնակիչների բնակարանային փոխհատուցումը նույն ծրագրով է նախատեսված: Գյումրիի քաղաքապետարանը շենքը գնել ու հատկացրել է շվեյցարահայ գործարար Վարդան Սերմաքեշի ընկերությանը: Ներդրողի հետ համաձայնագիր են կնքել, որ նախկին հանրակացարանը վերանորոգելու ու արհեստների կենտրոն է դարձնելու: Ծրագիրը նախագծային փուլում է, իսկ հարևանությամբ գտնվող երկրորդ հանրակացարանային մասնաշենքը վերակառուցելու ծրագիր օրեր առաջ ներկայացրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը:
«Երկրորդ մասնաշենքը պետական սեփականություն է, մեր կողմից առաջարկություն եղավ, որ դա նույնպես տրամադրվեր նույն ընկերությանը, որը կկառուցեր սոցիալական բնակարաններ: Բայց հիմա այդ շենքի համար նոր ծրագիր կա: «Հայաստան» համահայկական հիմնադրամն է ծրագիր ներկայացրել: Նրանց կողմից ծրագրվում է շենքը դարձնել բնակելի, կառուցել 50 սոցիալական բնակարան: Դրանք հատկացվելու են Գյումրիի սոցիալապես անապահով ընտանիքներին»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը:
Այս ծրագիրը մեկնարկի և ավարտի ժամանակացույց առայժմ չունի: Գյումրիի գլխավոր ճարտարապետն է նշում՝ երկու մասնաշենքերը երկու տարբեր ծրագրերով են վերականգնվելու: Շվեյցարահայ գործարարը խոստացել է ավելի կարճ ժամկետներում բնակիչներին փոխհատուցման պայմանով շենքից դուրս բերել: Բայց նախագծային աշխատանքների ընթացքից ելնելով, արդեն պարզ է, որ այս գարնան անձրևների սեզոնն էլ հանրակացարանի բնակիչները առանց տանիքի շենքում են անցկացնելու:
00:05 30.06.2025
Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվելԻսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել մրցավարական կոմիտեի (CTA) ղեկավար կազմին, հայտնում է El Partidazo de COPE-ն: Հեռացվածների ցանկում են կոմիտեի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսն ու 3 փոխնախագահները: Նոր ղեկավար կազմը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: ...
23:59 29.06.2025
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...
23:45 29.06.2025
ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ ՇամիլյանՀանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։ ...
23:30 29.06.2025
Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասինՌուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...
23:18 29.06.2025
Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...
23:00 29.06.2025
Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...