ԱՄՆ-ում զանգվածային սպանություններ պլանավորող դեռահաս աղջիկներ են ձերբակալվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+24.09 oC

ԱՄՆ-ում զանգվածային սպանություններ պլանավորող դեռահաս աղջիկներ են ձերբակալվել

17:00 20.04.2019

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում դպրոցահասակ երկու աղջիկների են ձերբակալել զանգվածային սպանություններ պլանավորելու կասկածանքով: Այս մասին հայտնում է 10 news-ը:

Հաղորդվում է, որ 14-ամյա երեխաներին ոստիկանությունը ձերբակալել է այն բանից հետո, երբ նրանց կողմից պլանավորվող գործողությունների մասին հաղորդում է տվել նրանց ուսուցչուհին:

Հաղորդվում է, որ ուսուցչուհին այդ մասին գլխի էր ընկել այն բանից հետո, երբ աղջիկներին հայտնաբերել էր սենյակում թղթապանակ փնտրելիս, իսկ աղջիկներից մեկը մյուսին ասել է, որ իրենց պլանների մասին իմանալու դեպքում կասեն, որ պարզապես կատակել են:

Ավելի ուշ ուսուցչուհին կարողացել է ձեռք բերել թղթապանակն ու այնտեղ հայտնաբերել է մի քանի էջից բաղկացած սպանությունների պլան: Անգամ նշված է եղել, թե հետագայում ինչպես է պետք ազատվել զոհերի մարմիններից:

Տեղի ոստիկանությունը նույնպես հաստատել է տեղեկությունն այն մասին, որ աղջիկները նման ծրագրեր են ունեցել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչ է անհրաժեշտ ՀՀ բանակում ծառայության անցնելու համար․ ՊՆ

20:20 06.07.2025

Ինչ է անհրաժեշտ ՀՀ բանակում ծառայության անցնելու համար․ ՊՆ

Հայաստանի Հանրապետության բանակում ծառայության անցնելու համար անհրաժեշտ է զանգահարել 1-28 հեռախոսահամարին կամ դիմել տարածքային զինկոմիսարիատ: այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։   ...

Լավրովը ժամանել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի վայր

20:00 06.07.2025

Լավրովը ժամանել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի վայր

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պատվիրակության ուղեկցությամբ, ժամանել է BRICS գագաթնաժողովի վայր, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ռուս նախարարի ավտոշարասյունը կանգ է առել Ռիո դե Ժանեյրոյի ժամանակակից արվեստի թանգարանում, որտեղ հուլիսի 6-7-ը տեղի կունենան գագաթնաժողովի հիմնական միջոցառումները: Ռուսական պատվիրակության մեքենաների համարանիշների վրա նշված է «Մենք Ռուսաստանն ենք։ Մենք Լավրովն ենք» գրությունը: Արտաքին գործերի նախարարը կարմիր […] ...

Պուտինը տեսակոնֆերանսի միջոցով միացել է BRICS գագաթնաժողովին

19:38 06.07.2025

Պուտինը տեսակոնֆերանսի միջոցով միացել է BRICS գագաթնաժողովին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցում է Ռիո դե Ժանեյրոյում ընթացող BRICS գագաթնաժողովին։ Ռուսաստանի առաջնորդը միացել է տեսակապի միջոցով, հաղորդում է TASS-ի թղթակիցը։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը սա բացատրել է ՄՔԴ-ի պահանջների համատեքստում որոշակի դժվարություններով. մարմինը, Եվրոպայի ակտիվ մասնակցությամբ, Ռուսաստանի առաջնորդի նկատմամբ ձերբակալման օրդեր է տվել անհասկանալի հիմքերով, իսկ Բրազիլիայի կառավարությունը դեռևս չի կարողացել որոշակի […] ...

Լուլա դա Սիլվան կոչ է արել խորացնել Ուկրաինայում խաղաղության համար ուղիղ երկխոսությունը

19:18 06.07.2025

Լուլա դա Սիլվան կոչ է արել խորացնել Ուկրաինայում խաղաղության համար ուղիղ երկխոսությունը

Ուկրաինայում հակամարտության բոլոր կողմերը պետք է խորացնեն ուղիղ երկխոսությունը՝ խաղաղ լուծում գտնելու և երկարատև խաղաղություն հաստատելու համար։ Այս մասին հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան Ռիո դե Ժանեյրոյում BRICS գագաթնաժողովի բացման ժամանակ։ «Անհրաժեշտ է, որ Ուկրաինայում հակամարտության բոլոր կողմերը խորացնեն ուղիղ երկխոսությունը՝ հրադադարի հասնելու և երկարատև խաղաղություն հաստատելու համար», – նշել է […] ...

Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերը

19:00 06.07.2025

Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերը

Իլոն Մասկը «Ամերիկա» քաղաքական կուսակցությունը գրանցելու դիմում է ներկայացրել ԱՄՆ Դաշնային ընտրական հանձնաժողով (FEC): Համապատասխան փաստաթուղթը տեղադրված է գործակալության պորտալում: Դիմումի համաձայն՝ կուսակցությունը կկոչվի «Ամերիկայի կուսակցություն» (AMEP): Դիմումը ներկայացվել է հուլիսի 6-ին: Այն ներկայումս FEC-ի դիմումների և միջնորդությունների ցանկում նշված է որպես «քննարկման փուլում գտնվող»: Հուլիսի 5-ին Մասկը հայտարարեց, որ X քվեարկության արդյունքների հիման վրա […] ...

Քուվեյթը աջակցում է սեռական կողմնորոշման հարցում Պուտինի դիրքորոշմանը

18:40 06.07.2025

Քուվեյթը աջակցում է սեռական կողմնորոշման հարցում Պուտինի դիրքորոշմանը

Քուվեյթը աջակցում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշմանը սեռերի հարցում և նաև ցանկանում է երկխոսություն զարգացնել Ռուսաստանի Դաշնության հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է Քուվեյթի թագավորական ընտանիքի անդամ շեյխ Մոհամմեդ Ֆեյսալ ալ-Ֆուլլայջը Մոսկվա կատարած այցից հետո։ «Ես ուրախ եմ Ռուսաստանում գտնվելու համար։ Ինձ շատ է դուր գալիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը, որ տղամարդը պետք […] ...

BACK_TO_TOP