Վարչապետի հնչեցրած մտահոգությունների առնչությամբ օպերատիվ խորհրդակցություն է հրավիրվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+24.09 oC

Վարչապետի հնչեցրած մտահոգությունների առնչությամբ օպերատիվ խորհրդակցություն է հրավիրվել

17:08 20.04.2019

ՀՀ արդարադատության նախարարության  քրեակատարողական ծառայությունում ապրիլի 19-ին ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի գլխավորությամբ տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն՝ ծառայության պետի տեղակալների, քրեակատարողական հիմնարկների պետերի, ծառայության կենտրոնական մարմնի ստորաբաժանումների պետերի և քրեակատարողական հիմնարկների այլ բարձրաստիճան ծառայողների մասնակցությամբ:

ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից տեղեկանում ենք, օրակարգում ՀՀ կառավարության 2019թ. Ապրիլի 18-ին նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում տիրող ապօրինությունների վերաբերյալ հնչեցված մտահոգությունների և տրված հանձնարարականների պատշաճ կատարման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու հարցերի քննարկումն էր:

Մինչ խորհրդակցություն հրավիրելը, ծառայության պետի հանձնարարությամբ վարչապետի խոսքի տեսաձայնագրությունն ուղարկվել էր քրեակատարողական բոլոր հիմնարկներ և հանձնարարվել օպերատիվ խորհրդակցությանը ներկայանալ վարչապետի հանձնարարականների կատարման ուղղությամբ հստակ և առարկայական առաջարկություններով:

Բացելով խորհրդակցությունը՝ ծառայության պետ Ա. Մխոյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց երկրի ղեկավարի կողմից քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակի վերաբերյալ հնչեցված մտահոգությունների վրա և հայտարարեց, որ օգտագործելու է քրեակատարողական ծառայության ողջ իրավա-կազմակերպչական գործիքակազմը՝ հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ապօրինություններ թույլ տված բոլոր ծառայողներին՝  անկախ զբաղեցրած պաշտոնից:

Ա. Մխոյանը խայտառակություն որակեց բոլոր այն ծառայողների վարքագիծն ու գործելաոճը, որոնց անբարեխիղճ և անպատասխանատու վերաբերմունքի պատճառով ստվերվում է բարեխիղճ և ծառայությանը նվիրված քրեակատարողական ծառայողների անունն ու բարի համբավը:

Ծառայությանը պետը հավաստիացրեց, որ վարչապետի կողմից հնչեցված հանձնարարականներն իրականացնելու է անհապաղ և անձամբ՝ բացառելու հասարակության մեջ արմատացած օրինապահ և բարեկիրթ քաղաքացու կերպարի նկատմամբ քրեակատարողական ծառայողների հոգեբանության և փիլիսոփայության անհամարժեք ցանկացած դրսևորում:

ՀՀ վարչապետի կողմից հնչեցված մտահոգությունների և հանձնարարականների շրջանակներում ծառայության պետը հանձնարարեց սեղմ ժամկետներում ձևավորել օպերատիվ խմբեր և պատրաստ լինել օրվա ցանկացած ժամի անակնկալ այցելություններ կատարել քրեակատարողական հիմնարկներ՝ իրականացնելու իրավիճակից բխող ցանկացած գործողություն:

Ծառայության պետը քրեակատարողական հիմնարկների պետերին հանձնարարեց նաև անձնական պատասխանատվությամբ հսկել անազատության մեջ պահվող անձանց՝ օրենսդրությամբ սահմանված չափաքանակներով սննդի տրամադրման և ճաշատեսակների բազմազանության ապահովման գործառույթները, արգելված իրերի ներթափանցման դեպքերն իսպառ բացառելու նպատակով անձամբ մասնակցել չնախատեսված խուզարկություններին և այլ ստուգողական գործողությունների, ընդլայնել դրանց իրականացման ժամանակահատվածն ու շրջանակը, բացառել առանց խուզարկելու հանձնուքներ ընդունելու կամ օրենսդրությամբ սահմանված շրջանակներից դուրս որևէ անձի ցանկացած դրսևորմամբ որևէ արտոնություն տրամադրելու դեպքերը և անձամբ հսկել ՀՀ վարչապետի հանձնարարականների կատարման ընթացքը՝ միաժամանակ հավաստիացնելով, որ հիշյալ ոլորտների առնչությամբ տրված յուրաքանչյուր հանձնարարականի կատարման ընթացքը հսկելու են նաև ծառայության պետի կողմից ձևավորված արագ արձագանքման խմբերը:

Ա.Մխոյանն անդրադարձավ նաև քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակի վերահսկելիության վերաբերյալ ժամանակ առ ժամանակ մի շարք քրեակատարողական հիմնարկների պետերի կողմից հնչեցված երաշխավորություններին՝ շեշտելով, որ այսուհետ իր անմիջական ղեկավարությամբ և հսկողությամբ իրականացված միջոցառումների արդյունքների և տվյալ քրեակատարողական հիմնարկի պատասխանատուների կողմից ներկայացված զեկույցների միջև ցանկացած առարկայական շեղումներ առիթ են հանդիսանալու անհապաղ ծառայողական քննությունների վարույթ հարուցելու, իսկ խախտումները թույլ տված ծառայողների արարքներում առերևույթ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ պարունակելու դեպքերում դրանք՝ ըստ ենթակայության ուղարկելու համար:

Օպերատիվ խորհրդակցության ընթացքում Ա.Մխոյանն անդրադարձավ նաև քրեակատարողական հիմնարկների բժշկական սպասարկման ստորաբաժանումների պատասխանատուների կողմից կալանավորված անձանց և դատապարտյալներին առողջական լուրջ խնդիրների բացակայության պայմաններում քաղաքացիական առողջապահական բուժհաստատություններ ուղեգրելու, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի հնարավորությունները չօգտագործելու, քաղ.հիվանդանոցներում գտնվող անձանց բուժման ընթացքի վերաբերյալ ՔԿՀ-ների բժշկական սպասարկման բաժինների պետերի կողմից տեղեկություններ չունենալու, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկի պետերի կողմից բարձրացված խնդիրների նկատմամբ պատշաճ հսկողություն չիրականացնելու դեպքերին՝ արձանագրված յուրաքանչյուր դեպքի առնչությամբ տալով համապատասխան հանձնարարականներ:

Ավելի վաղ հայտնել էինք` կառավարության հերթական նիստի ժամանակ վարչապետը հայտարարել է, թե «պատրաստ եղեք, որ կարող է մի օր մտնեմ քրեակատարողական հիմնարկ ու սնունդը փորձեմ»:

«Ամեն դեպքում պատրաստ եղեք, որ ես կարող է մի օր մտնեմ մի քրեակատարողական հիմնարկ և սնունդը փորձեմ, որովհետև ախորժակս գրգռեցիք, էնքան պատկերավոր նկարագրեցիք քրեակատարողական հիմնարկների սնունդը», – ժպտալով ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվել

00:05 30.06.2025

Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվել

Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել մրցավարական կոմիտեի (CTA) ղեկավար կազմին, հայտնում է El Partidazo de COPE-ն: Հեռացվածների ցանկում են կոմիտեի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսն ու 3 փոխնախագահները: Նոր ղեկավար կազմը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: ...

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկը

23:59 29.06.2025

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...

ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ Շամիլյան

23:45 29.06.2025

ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ Շամիլյան

Հանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։   ...

Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասին

23:30 29.06.2025

Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասին

Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...

Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումը

23:18 29.06.2025

Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...

Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները

23:00 29.06.2025

Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...

BACK_TO_TOP