18:20 23.04.2019
Վրաստանի Պանկիսի կիրճում, որտեղ ՀԷԿ կառուցելու պատճառով բախում էր տեղի ուենեցել ոստիկանության ու տեղացիների միջև, իրավիճակը շարունակում է մնալ լարված:
Վրացական իշխանությունները կիրճում ՀԷԿ-երի կառուցման անվտանգության ու օգուտների մասին բնակչությանը երկխոսության կոչ են արել: Տեղացիները պատրաստ են երկխոսության մեջ մտնել գյուղից բավական հեռու ծրագրված երկրորդ ՀԷԿ-ի շինարարության շուրջ՝ շարունակելով պնդել, որ իրենց գյուղի մոտակայքում ՀԷԿ-ի շինարարություն թույլ չեն տա իրականացնել:
Տեղացիներն իրենց բողոքը պատճառաբանում են տեղանքի սողանքային վիճակով, գյուղատնտեսական նպատակներով օգտագործվող Ալազան գետի ջրի հնարավոր պակասումով, որի վրա մտադիր են կառուցել ՀԷԿ-ը, մտավախություն ունեն, որ կկրճատվեն արոտավայրերի տարածքները, և ի վերջո բնակչությունը ստիպված կլինի լքել հարազատ վայրերը:
Միևնույն ժամանակ, գյուղի բնակիչները` կին, թե տղամարդ, ովքեր միասին քարերով ու փայտերով էին դիմավորել գյուղ մտած, իրենց նկատմամբ արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ կիրառած ոստիկանական ջոկատներին, խնդրի շուրջ զիջումներ մտադրություն չեն ցուցաբերում: Ավելին, արձագանքել են Վրաստանի ՆԳՆ հայտարարությանը`օրինախախտներին ձերբակալելու մասին և հայտարարել, որ ամբողջ գյուղը կկանգնի և թույլ չի տա որևէ մեկին ձերբակալել:
Հանգստյան օրերին Պանկիսի կիրճում տեղաբնակների ու ոստիկանների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով տուժել էր 55 մարդ, որոնցից 38-ը` ոստիկան: Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիան հայտարարել է, որ նույնականացվելու է միջադեպի յուրաքանչյուր մասնակից և ցանկացած ոք, որը համարձակվել է հարձակվել ոստիկանին, կստանա համապատասխան պատիժ:
Արդեն հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն ոստիկաններին ծեծելու և ուրիշի գույքը (պետական և մասնավոր ընկերության) փչացնելու հոդվածով: Միջադեպի օրը կիրճում տեղաբնակների հետ հանդիպմանը Վրաստանի ՆԳՆ-ն խոստացել էր բնակիչներին, որ գյուղի մոտակայքում ՀԷԿ-ի շինարարությունը կվերսկսվի միայն բնակչության 90 տոկոսի համաձայնության դեպքում:
«Թող որևէ մեկին ձերբակալեն, հետո կտեսնեն, թե ինչ տեղի կունենա: Այդպես հեշտ պարտվողներ չենք: Չգիտե՞՛ն, որ մեծ ուժ կա մեր կողքին՝ մեր ժողովուրդը: Օգնողներ շատ ունենք»,- ասել է բնակիչներից մեկը:
Կիրիճի բնակիչները մոտ երկու դար առաջ այդ տարածքում վերաբնակեցված չեչեններ են, որոնց վրացիներն անվանում են քիստեր: Ժամանակ առ ժամանակ նրանց ու տեղացիների միջև տեղի են ունեցել բախումներ:
Թբիլիսիի քաղաքապետ, նախկինում էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն, կարևորելով երկրում էներգետիկ ռեսուրսների ճիշտ օգտագործումն ու դրա շահութաբերությունը երկրի տնտեսության համար, «թշնամի» է անվանել բոլոր նրանց, ովքեր դեմ են երկրի էներգետիկայի զարգացմանն ու էներգետիկ անկախությանը:
Մինչդեռ Վրաստանի Սեյսմոլոգիայի ազգային կենտրոնի տնօրեն Թեա Գոդոլաձեն կարծում է, որ Վրաստանը թանկ կվճարի երկրի սեյսմիկ գոտիներում հիդրոէլեկտրակայաններ կառուցելու համար:
«Վրաստանում հիդրոէլեկտրակայանների կառուցման բոլոր նախագծերը պետք է վերանայվեն, քանի որ դրանք երբեմն ստեղծվում են սեյսմիկ ակտիվ գոտիներում: Գետերի հետ կապված բազաների տվյալ չունենք: ՀԷԿ-երը կառուցում են այնպես, կարծես թխվում են հացի փռերում: Դրանք կառուցվում են անգամ սեյսմիկ գոտիներում` առանց հաշվի առնելու համապատասխան վտանգները: Խնդիրն այն է, որ մենք չունենք ՀէԿ կառուցելու շինարարական նորմեր»,- ասել է Գոդոլաձեն:
00:05 30.06.2025
Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվելԻսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել մրցավարական կոմիտեի (CTA) ղեկավար կազմին, հայտնում է El Partidazo de COPE-ն: Հեռացվածների ցանկում են կոմիտեի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսն ու 3 փոխնախագահները: Նոր ղեկավար կազմը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: ...
23:59 29.06.2025
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...
23:45 29.06.2025
ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ ՇամիլյանՀանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։ ...
23:30 29.06.2025
Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասինՌուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...
23:18 29.06.2025
Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...
23:00 29.06.2025
Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...