17:40 23.04.2019
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Թրեյսին սկսել է բլոգ վարել, որը նրան թույլ կտա ուղիղ կապի մեջ լինել Հայաստանի քաղաքացիների հետ՝ անդրադարձ կատարելով տարաբնույթ հարցերի, այդ թվում՝ ավանդական դիվանագիտական տիրույթից դուրս: Իր բլոգի անդրանիկ թողարկման մեջ նա խոսում է հայաստանյան իր առաջին տպավորություններից և պատմում Օհայո նահանգում գտնվող իր հայրենի քաղաքի մասին:
Դեսպանը բլոգի առաջին հոդվածը վերնագրել է «Բարև Ձեզ, Հայաստան»: Ստորև ներկայացնում ենք Թրեյսիի առաջին բլոգը:
«Ուզում եմ այս հարթակն օգտագործել, որպեսզի մարդիկ ինձ ավելի լավ ճանաչեն ու իմանան իմ խոհերն ու մտորումները տարաբնույթ հարցերի շուրջ, որոնք երբեմն նաև ավանդական դիվանագիտության համատեքստից դուրս են: Հուսով եմ, որ իմ գրառումները կօգնեն նաև ավելին իմանալ Միացյալ Նահանգների մասին և չկարծեք թե խոսելու եմ միայն մեր կառավարության մասին. կխոսեմ նաև բիզնեսի և, անշուշտ, մեր ժողովրդի մասին: Ես նաև անդրադարձ կկատարեմ շրջակա միջավայրի պահպանության, մտավոր սեփականության, մշակութային և այլ հարցերի:
Նախ՝ խոսեմ իմ մասին: Իմ անցած մասնագիտական ճանապարհի մասին կարող եք կարդալ իմ կենսագրականում, բայց կուզենայի ձեզ որոշ բաներ պատմել, որոնք այդ պաշտոնական տվյալներում տեղ չեն գտել: Երևի արժե սկսել իմ ծննդավայրից. ես ծնվել ու հասակ եմ առել Օհայո նահանգի Բարբերտոն քաղաքում: Ինձ համար քաղաքի ամենասիրված վայրերից մեկը Լեյք Անա զբոսայգին էր: Հայերի նման մենք էլ կարևորում ենք կանաչ գոտիների առկայությունը մեր բնակավայրերում: Բարբերտոնի հենց սրտում էր գտնվում Լեյք Անա զբոսայգին, ուր մարդիկ գալիս էին մասնակցելու համայնքային տարբեր միջոցառումների կամ էլ պարզապես անշտապ ճեմելու համար, հատկապես այն ժամանակ, երբ ծաղկում էին բալենիները: Ահա մի լուսանկար իմ հայրենի քաղաքից, որը, կարծում եմ, համահունչ է երևանյան գեղեցիկ գարնան հետ:
Հայաստանն ինձ շատ է դուր գալիս: Անցյալ շաբաթ հանգստյան օրերին դեսպանատան մի շարք գործընկերների հետ գինու համտեսի էինք գնացել: Ուրախալի էր իմանալ, թե հայկական գինիներն ինչպես են իրենց արժանի տեղը գտել տեղական ու միջազգային շուկաներում և, իհարկե, ճաշակել գինին՝ անձամբ համոզվելու թե ինչ է առաջարկում հայկական գինեգործությունը: Հաջորդը, թերևս, խորովածի համտեսն է:
ԱՄՆ պետքարտուղարությունն ունի մի ծառայություն, որը նորանշանակ դեսպանների համար պատրաստում է տեսանյութ, որով նրանք ներկայանում են դեսպանընկալ երկրի ժողովրդին: Գերազանց տեսանյութեր են պատրաստում, բայց ես նախընտրեցի հայ ժողովրդին ուղղված իմ տեսաուղերձը պատրաստել Հայաստանում: Անչափ շնորհակալ եմ հայաստանյան հեռուստաընկերությանը, որը պատրաստեց տեսահոլովակը՝ նկարահանումներ կատարելով Երևանի տարբեր վայրերում:
Հաճելի էր բացահայտել Երևանը՝ աշխատելով արհեստավարժ նկարահանող խմբի հետ: «Կադրից դուրս» որոշ դրվագներ եմ ուզում ներկայացնել, որպեսզի պարզ դառնա, թե ինչ հաճելի մթնոլորտ էր տիրում: Նկարահանման ժամանակ նաև շատ բան սովորեցի Հայաստանի պատմության և մշակույթի մասին:
Հուսով եմ՝ կհետևեք իմ բլոգին, որպեսզի ավելին իմանաք անձամբ իմ և Միացյալ Նահանգների մշակույթի ու արժեքների մասին: Մեր երկիրը շատ բազմազան է, և հուսով եմ, որ կկարողանամ դա ներկայացնել ձեզ: Եթե կան հարցեր կամ թեմաներ, որոնց կուզենայիք ես այստեղ անդրադառնայի, ապա ներկայացրեք ձեր առաջարկները մեկնաբանություններում»,- գրել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը:
00:05 30.06.2025
Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվելԻսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել մրցավարական կոմիտեի (CTA) ղեկավար կազմին, հայտնում է El Partidazo de COPE-ն: Հեռացվածների ցանկում են կոմիտեի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսն ու 3 փոխնախագահները: Նոր ղեկավար կազմը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: ...
23:59 29.06.2025
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...
23:45 29.06.2025
ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ ՇամիլյանՀանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։ ...
23:30 29.06.2025
Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասինՌուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...
23:18 29.06.2025
Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...
23:00 29.06.2025
Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...