20:00 23.04.2019
20 տարի է անցել այն պահից, երբ Ջորջ Մարտինը սկսեց գրել իր ֆանտաստիկ վեպը, որի հիման վրա հետագայում HBO-ն սկսեց նկարահանել իր հայտնի «Գահերի խաղը» սերիալը: Այս տարիների ընթացքում հեռուստասերիալը սահմանեց ոլորտի համարյա բոլոր հնարավոր ռեկորդները:
Rolling Stone-ի հետ հարցազրույցում գրքի հեղինակ Ջորջ Մարտինը հայտարարել է, որ սերիալի ստեղծողները բաց են թողել սյուժետային շատ կարևոր դրվագներ, որոնց հիման վրա կարելի է նկարահանել հեռուստասերիալի ևս մի քանի սեզոն: Այս ամենով հանդերձ, պրոդյուսերներ Դեյվիդ Բենիոֆն ու Դենիել Բրետ Ուայսը որոշել են, որ 8-րդ սեզոնը կլինի վերջինը:
«Ես մի փոքր տխուր եմ: Ափսոսում եմ, որ մենք ևս մի քանի եթերաշրջան չենք ունենալու: Հասկանում եմ, որ Դեյվն ու Դենը պատրաստվում են ուրիշ նախագծերի վրա աշխատել: Վստահ եմ, որ դերասանների մեծ մասն էլ ցանկանում են առաջ շարժվել և իրենց նոր դերերում փորձել: Իհարկե, այս ամենը արդարացի է: Ես չեմ բարկանում, ուղղակի մի փոքր տխրում եմ… Ես այլ հեռուստանախագծերի վրա էլ եմ աշխատել և գիտեմ, որ ինչքան երկար է տևում սերիալը, այնքան աշխատանքն ավելի է բարդանում, ինչպես նաև գործընկերները իսկապես դառնում են ընտանիք»,- ասել է Ջորջ Մարտինը:
Հաղորդավարը գրողից հետաքրքրվել է, թե որքանով են սերիալի ավարտը և գրքի ավարտը նման լինելու և ինչով են տարբերվելու:
«Երբ կհրատարակվեն իմ գրքի հաջորդ երկու հատորները, այդ ժամանակ դուք ստիպված այն կկարդաք և կիմանաք այս հարցի պատասխանը»,- ասել է գրողը:
Հարցազրույցի ընթացքում պարզվել է, որ Ջորջ Մարտինը նույնպես չգիտի, թե ինչպես է ավարտվում սերիալը, քանի որ չի նայել 8-րդ սեզոնը և չի կարդացել սցենարը:
«Ինչ-որ առումով կռահում եմ, որ հիմնական պատմության հանգուցալուծումը կլինի այն, ինչ ես մոտ 5-6 տարի առաջ ասել եմ պրոդյուսերներին»,- ասել է գրողը:
HOLLYWOOD, CA – MARCH 19: Executive Producer George R.R. Martin attends The Academy of Television Arts & Sciences’ Presents An Evening With “Game of Thrones” at TCL Chinese Theatre on March 19, 2013 in Hollywood, California. (Photo by Alberto E. Rodriguez/Getty Images)
23:59 16.06.2025
Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածըՄ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 16.06.2025
Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...
23:49 16.06.2025
Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...
23:44 16.06.2025
Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքներըԱվան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:37 16.06.2025
Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ըՀանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...
23:30 16.06.2025
Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիրԼոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...