16:33 24.04.2019
«Հեռանկար»-ի տաղավարում զրուցելով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ՝ Արամ Աբրահամյանը նկատեց, որ Հայաստանում, օրինակ, ի տարբերություն Ուկրաինայի` իշխանությունը երբեք չի փոխվել ընտրությունների միջոցով: Նրա խոսքերով՝ 1998 թվականին պալատական հեղաշրջում էր, 2008 թվականին, ըստ էության, նույն իշխանությունը մնաց, այսինքն` Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը նույն իշխանությունն են ներկայացնում, և 2018 թվականին տեղի ունեցավ հեղափոխություն:
Հարցին, թե երբ դուք գնաք ընտրությունների միջոցով, հնարավորություն կլինի՞ ասել, որ այս հեղափոխությունը հաղթել է, համաձա՞յն եք, ԱԺ փոխխոսնակն այսպես արձագանքեց.
«Ես չեմ ուզում ինձ վերագրել այդ խոսքերը, որովհետև վարչապետն այդ մասին բազմիցս խոսել է, այո՛, ՀՀ-ում այսուհետ իշխանությունը ձևավորվելու է ընտրություններով, և եթե իրավիճակ լինի, որ հաջորդ ընտրություններին մենք ավելի քիչ ձայն հավաքենք, մենք կգնանք առանց իշխանությանը կառչելու, առանց այդ աթոռներին կառչելու»:
Աչքը տեսածից է վախենում՝ նկատեց Արամ Աբրահամյանը, Ալեն Սիմոնյանն էլ, թե երբեք ՀՀ-ում նման ընտրություններ չեն եղել և, ըստ նրա, այն ընտրությունները, որոնց արդյունքում նա նստած է տաղավարում, որևիցե մեկի մոտ՝ նույնիսկ ամենածայրահեղ ընդդիմախոսի մոտ, կասկած չեն հարուցում:
Աբրահամյանի դիտարկմանը, թե երբ դուք ասում եք երբեք, հիշում է, որ 1988 թվականին նույնպես եկան մարդիկ, որոնք լեգիտիմ էին, որոնք ժողովրդական ալիքով էին եկել, բայց 1995 թվականին նրանք արդեն սկսեցին պահել իշխանությունն այնպես, ինչպես հետո սկսեցին պահել բոլոր մնացածները, դրա համար է ասում` աչքը տեսածից է վախենում, Ալեն Սիմոնյանն արձագանքեց, թե «եկեք այսօրվանից մեզ դատենք»:
«Ո՛չ, չի լինելու: Իսկ երբևիցե աշխարհում եղե՞լ է, որ նման հեղափոխություն լինի, չի եղել: Մենք դրանում էլ ենք ունիկալ լինելու: Ես դրանում էլ եմ ուզում վստահեցնել բոլորին: Ես, որևիցե մեկն առաջին հերթին այդ պաշտոններին, այդ աթոռներին կպած չենք: Վերջիվերջո, ուզում եմ բոլորը մի բան հասկանան: Այդ աթոռի, այդ պաշտոնի ընկալումը նույնը չէ: Դա մի տեղ չէ այլևս, որտեղ դու փող ես աշխատում և կարողանում ես զանգով ինչ-որ մեկին գործի նշանակել: Այդ ընկալումը մարդկանց մոտ պետք է լինի: Իրենք պետք է հասկանան, որ սա քռքաշ աշխատանք է: Ես աշխատում եմ, իմ գործընկերներն աշխատում են լուսաբացից մինչև օրվա ավարտ և մեզ համար հանգստյան օրեր և ընդհանրապես ուղղակի ազատ ժամանակ չկա: Թող այդ պատկերացումները վերանան: Թող վերանան, որ պաշտոնյա լինելը, այնտեղ նստելն առավելություն է»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
Այնուամենայնիվ, նա բնական է համարում մարդկանց թերահավատությունը, բայց նաև ուզում է ասել, որ իրենց պատկերացումները սխալ են:
«Մենք գումարներ չենք աշխատում, փայ չենք մտնում: Մեր աշխատավարձերն այնքան բարձր չեն, ինչի մասին խոսում են: Դրանք նույնպես չեն բավարարում, նույն պատգամավորի աշխատավարձի մասին հաճախ խոսվում է, բայց ես կարող եմ ասել, որ էն ծախսերը, արարողակարգային ծախսերը, պառլամենտական դիվանագիտությանը մղված ծախսերը, մեր առօրյան թույլ չեն տալիս, որ մեզ մոտ ինչ-որ գումար կուտակվի, մենք ինչ-որ մեծ գումարներ վաստակենք, ուստի այդքան քաղցր բան չէ, որ պատկերացնում է մեր ժողովուրդը»,- հայտարարեց ԱԺ փոխնախագահը:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...