17:25 24.04.2019
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այցելել է Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Նա լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին.
«Բոլորս էլ տեսնում ենք, որ արդեն ճանաչելու ճանապարհին ենք։ Սա ոչ միայն կառավարության, իշխանության, խորհրդարանի, այլև ողջ աշխարհի հայության պատվի խնդիրն է։ Դուք էլ եք զգում, որ արդեն կարճ ժամանակ է մնացել, որ Թուրքիան իր պատասխանը տա ողջ աշխարհին։ Մենք տեսնում ենք, որ ամեն տարի ապրիլի 24-ին մարդիկ սգում են»։
Գագիկ Ծառուկյանի խոսքերով՝ մենք պետք է կարողանանք մեր բոլոր կապերով ներկայացնել ամեն ինչ, քանի որ արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում։
Նա նշեց, որ Թուրքիան ճանաչելուց բացի, պիտի տարածքային, ֆինանսական, բարոյական փոխհատուցում տա։
Գագիկ Ծառուկյանը նաև անդրադարձել է իրեն պատկանող «Արարատցեմենտ» գործարանի շուրջ ստեղծված իրավիճակին և նշել․
«Ուզում են խառնեն ալիքները, պղտորեն, մարդը մատը մատին չի տվել, այսօր խոսում է ներդրումներից։ Մեր ազգը շատ աշխատասեր է: Դուք բոլորդ հիշում եք՝ սպորտը, որ Ծառուկյանը վերցրեց, մի քանի տարի մեդալներ չկար։ Վերցրեցինք, աշխատացրինք, իհարկե, հիմա էլ խնդիրներ կան, բայց մենք աշխարհի օլիմպիական խաղերից մեդալներ ենք բերում, անհնարին ոչինչ չկա»։
Գագիկ Ծառուկյանը նշեց, որ ինքն ինչ քանդած ոլորտ վերցրել է, ծաղկել են։
Լրագրողների այն դիտարկմանը, թե նրա և Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները վատացել են, Գագիկ Ծառուկյանն ասաց․
«Բոլորի ուզածն այն է, որ մեր հարաբերությունները վատանան, այդպիսի բան չկա․ հանգիստ թողեք տնտեսությունը զարգանա։ Վարչապետին խնդիրը պետք է ճիշտ ներկայացնել, իսկ սխալ ներկայացողները պատասխան են տալու»։
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...