Հայտնի են «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի հերոսների անունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+26.09 oC

Հայտնի են «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի հերոսների անունները

17:52 24.04.2019

2016-ից ապրիլի 24-ին Մատենադարանում հայտարարվում է  «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի հերոսների անունները: Նրանք 3-ն են՝ Միրզա Դինայի՝ «Լյուֆթբրյուքե Իրաք» կազմակերպության համահիմնադիրը և տնօրենը, Զանա Բուկար Մուստաֆա՝ փաստաբան, և Հուդա ալ-Սարարի՝ փաստաբան:

2019թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրի անունը կհայտարարվի հոկտեմբերի 20-ին՝ Հայաստանում: 1 միլիոն ԱՄՆ դոլարի մրցանակով դափնեկիրը կստանա հնարավորություն՝ շարունակելու մարդասիրության շղթան և աջակցելու իր գործը ոգեշնչած կազմակերպություններին:

«Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովը 2019թ. «Ավրորայի» հերոսներին ընտրել է 72 երկրներից առաջադրված 719 հավակնորդներից, որոնցից 523-ը եղել են չկրկնվող թեկնածուներ:

Հիշեցնենք, որ 2018թ. «Ավրորա» մրցանակը շնորհվեց փաստաբան և ռոհինջա մուսուլման առաջնորդ Չո Լա Աունին, որը 12 տարի անցկացրել էր անազատության մեջ՝ մեղադրվելով կազմակերպված խտրականության և բռնության դեմ բողոքի խաղաղ ցույցերի անցկացման համար:

Նախորդ 3 տարիների արդյունքում «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի շնորհիվ աջակցություն է ցուցաբերվել 850000 մարդու: Այս պահին «Ավրորա»-ի շնորհիվ  աշխարհի 15 երկրում իրականացվում է 23 ծրագիր:

«Այս մրցանակով հետաքրքրվողների աշխարհագրությունը տարեց տարի է ընդլայնվում: Այն այս տարի արդեն ունի 137 բարի կամքի դեսպան»,- փաստեցին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանը և Նուբար Աֆեյանը՝ ավելացնելով.

«Սա յուրատեսակ շնորհակալություն է բոլոր նրանց, ովքեր 1 հարյուրամյակ առաջ փրկեցին հարյուրավոր հայ որբ երեխաների, որոնց սերունդները այսօր ապրում են: Սա նաև Ցեղասպանության հարցը բարձրացնելու ոչ քաղաքական եղանակ է, չէ որ բոլոր այն երկրները, որտեղ իրականացվում են ծրագրեր, տեղեկանում են նաև հայերի  ցեղասպանության մասին: Շատ երեխաներ նաև սովորում են հայերեն»:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆրանսիայի ԱԳՆ. Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը կարող է ընդունվել առաջիկա օրերին

20:20 29.06.2025

Ֆրանսիայի ԱԳՆ. Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը կարող է ընդունվել առաջիկա օրերին

Ֆրանսիան ակնկալում է, որ հակառուսական պատժամիջոցների 18-րդ փաթեթը ԵՄ-ի կողմից կհամաձայնեցվի առաջիկա օրերին։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Ժան-Նոել Բարոն LCI հեռուստաալիքի եթերում։ «Առաջիկա օրերին, քանի որ բանակցությունները մոտենում են ավարտին», – այսպես գերատեսչության ղեկավարը պատասխանել է այն հարցին, թե երբ են ԵՄ երկրները համաձայնեցվելու պատժամիջոցների նոր փաթեթի շուրջ։ Նրա խոսքով՝ […] ...

ԱՄՆ նախագահի որդին հայտնել է, որ կարող է հեշտությամբ դառնալ երկրի նախագահի թեկնածու

20:00 29.06.2025

ԱՄՆ նախագահի որդին հայտնել է, որ կարող է հեշտությամբ դառնալ երկրի նախագահի թեկնածու

ԱՄՆ նախագահի որդին՝ Էրիկ Թրամփը, կարծում է, որ կարող է հեշտությամբ դառնալ երկրի նախագահի թեկնածու։ Այս մասին նա ասել է Financial Times (FT)-ին տված հարցազրույցում։ «Կցանկանայի՞, որ իմ երեխաները նույն փորձառությունն ունենան վերջին տասնամյակում, ինչ ես։ Գիտեք, եթե պատասխանը «այո» լիներ, կարծում եմ՝ դեպի ԱՄՆ նախագահություն քաղաքական ուղին հեշտ կլիներ, այսինքն՝ կարծում եմ՝ կարող եմ […] ...

«Ռոստովն» ու Բայրամյանը  չեն կարողանում համաձայնության հասնել նոր պայմանագրի շուրջ

19:38 29.06.2025

«Ռոստովն» ու Բայրամյանը չեն կարողանում համաձայնության հասնել նոր պայմանագրի շուրջ

«Ռոստովն» ու հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանը դեռևս չեն կարողանում համաձայնության հասնել նոր պայմանագրի շուրջ, հաղորդում է Metaratings-ը: 33-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրանում է հուլիսի 1-ին: Կողմերն անցկացրել են բանակցությունների առաջին փուլը, պայմանագրի որոշ կետեր դեռևս հստակեցված չեն: Առաջիկա օրերին կանցկացվի բանակցությունների վերջին փուլը: Այնուամենայնիվ, կողմերը շահագրգռված են շարունակել համագործակցությունը: Բայրամյանը «Ռոստովում» խաղում է 2010 թվականից […] ...

Մեծ Բրիտանիայում բողոքի ցույցեր են անցկացվել ԱՄՆ-ից միջուկային մարտագլխիկներ կրելու կարողություն ունեցող F-35 կործանիչների գնման դեմ

19:30 29.06.2025

Մեծ Բրիտանիայում բողոքի ցույցեր են անցկացվել ԱՄՆ-ից միջուկային մարտագլխիկներ կրելու կարողություն ունեցող F-35 կործանիչների գնման դեմ

Անգլիայի արևելքում՝ Նորֆոլկ քաղաքում, բողոքի ցույց է տեղի ունեցել ԱՄՆ-ից միջուկային մարտագլխիկներ կրելու ունակությամբ F-35A ինքնաթիռների գնման դեմ, հայտնել է Միջուկային զինաթափման արշավը (CND): «Այսօր Մարհեմի Թագավորական ռազմաօդային ուժերի բազայում տեղի ունեցավ բողոքի ցույց Մեծ Բրիտանիայի միջուկային զենքի ծրագրի լայնածավալ ընդլայնման դեմ։ Մենք պետք է դիմակայենք այն կառավարությանը, որը կրճատում է սոցիալական ապահովության և հանրային […] ...

Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Իսպանիա

19:15 29.06.2025

Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Իսպանիա

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով հունիսի 29-ից հուլիսի 2-ը կգտնվի Իսպանիայի Թագավորությունում՝ մասնակցելու ՄԱԿ-ի Զարգացմանն ուղղված ֆինանսավորման համաշխարհային համաժողովին, որը տեղի է ունենալու Սևիլիայում: Համաժողովի ընթացքում Հանրապետության նախագահը հանդես կգա ելույթով: Այցի շրջանակում նախագահ Խաչատուրյանը հանդիպումներ կունենա օտարերկրյա գործընկերների հետ։ Նախատեսվում է նաև հանդիպում Իսպանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ ...

Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները Իրանի կողմից միջուկային զենքի մշակման որևէ նշան չեն տեսել

19:10 29.06.2025

Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները Իրանի կողմից միջուկային զենքի մշակման որևէ նշան չեն տեսել

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) փորձագետները որևէ նշան չեն տեսել, որ Իրանի միջուկային ծրագիրը նպատակաուղղված է միջուկային զենք ստեղծելուն, սակայն դրա մասին լիարժեք տեղեկատվություն չկա, հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ամերիկյան CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ «Մենք չտեսանք դրան ուղղված ծրագիրը, բայց, միևնույն ժամանակ, իրանական իշխանությունները չէին պատասխանում որոշ շատ կարևոր հարցերի», – ասել […] ...

BACK_TO_TOP