22:59 25.04.2019
EcoNews.am-ը գրում է․ «Մասնավոր կենդանաբանական այգի ստեղծելու մտադրության մասին վերջերս հայտարարել է նաև կենդանիների առք ու վաճառքով զբաղվող «Զօօ Ֆաունա Արտ» ՍՊԸ (2017թ.-ի հունիս ամսին «Զօօ Ֆաունա Արտ» ՍՊԸ պարտավորությունները չկատարելու պատճառով Էրեբունի և Նուբարաշեն դատարանի որոշմամբ ճանաչվել է սնանկ) տնօրեն Արթուր Խաչատրյանը: Հետաքրքրված լինելով նշված հայտարարությամբ այցելեցինք /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ Արթուր Խաչատրյանին պատկանող տարածք՝ փորձելով պարզել, թե որ փուլում է գտնվում գործընթացը:
Մեզ հաջողվեց հետաքրքիր տեսարան ֆիքսել. տեսախցիկի առջև հայտնվեց ՀՀ կարմիր գրքում գրանցված, ամբողջ աշխարհում հազվագյուտ և սակավաթիվ գառնանգղի (մորուքավոր անգղ/Gypaetus barbatus) հասուն (ավելի քան 6 տարեկան) առանձնյակ:
Նշենք, որ տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ (IUCN) Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1:
Ամբողջ աշխարհում իրականացվում են հատուկ միջոցառումներ և ծրագրեր այս հազվագյուտ թռչնատեսակի ռեինտրոդուկցիան (վերաինտեգրում) ապահովելու համար:
Պարզելու համար, թե ինչպես և որտեղից է քաղաքացի Արթուր Խաչատրյանին պատկանող տարածքում հայտնվել հազվագյուտ գառնանգղը, դիմեցինք մի քանի պետական կառույցների, ինչպես նաև անձամբ Արթուր Խաչատրյանին: Վերջինս հրաժարվեց պատասխանել մեր հարցերին։
Ինչևէ, գառնանգղի ՀՀ տարածք ներմուծման կամ բնությունից վերցված լինելու հավանականությունը պարզելու համար ուսումնասիրեցինք ԲՆ կողմից մեզ տրամադրված վերջին 6 տարիների ընթացքում Սիթես հավաստագրով ՀՀ տարածք ներմուծված, արտահանված կամ վերաարտահանման ենթակա կենդանատեսակների Սիթես գրանցամատյանում առկա տվյալները: Գառնանգղի ներմուծման, արտահանման կամ վերաարտահանման մասին տեղեկություններ բացակայում են:
Սննդի անվտանգության տեսչական մարմնի անասնաբուժական ծառայության կողմից մեզ տրամադրված տվյալներում վերջին 6 տարիների ընթացքում գառնանգղի ՀՀ տարածք ներմուծման դեպք ևս չհայտնաբերեցինք:
Ուստի, քանի որ Արթուր Խաչատրյանը հրաժարվում է տեղեկություններ տրամադրել թռչնի ծագման և անազատ պայմաններում պահելու նպատակի մասին, EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության և մյուս իրավապահ մարմինների ուշադրությունը` ուսումնասիրելու համար հոդվածում բարձրաձայնվող խնդիրները:
Նշենք նաև, որ այս մասնավոր տարածքում պահվող հազվագյուտ թռչունը բնավ միակը չէ, քանի որ տեսաձայնագրության մեջ լսվում են տարատեսակ թռչունների (ճուռակներ) ձայներ, որոնց տեսախցիկը չի ֆիքսել: Նկարահանել ենք նաև քարակաքավների, որոնք հավանաբար բուծված են, իսկ տարածքն էլ օգտագործվում է նաև որպես բուծարան»։
Մանրամասնրը՝ Econews.am-ում։
12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո ԽիմենեսըԱմերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...
11:56 03.08.2025
Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...
11:42 03.08.2025
Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...
11:22 03.08.2025
Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...
11:08 03.08.2025
Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներԹուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...
10:59 03.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...