Շիրակի մարզում տեղադրված հակակարկտային կայանների մեծ մասում մասնագետները թերություններ են հայտնաբերել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+30.09 oC

Շիրակի մարզում տեղադրված հակակարկտային կայանների մեծ մասում մասնագետները թերություններ են հայտնաբերել

12:40 26.04.2019

Շիրակի մարզում սկսվել են հակակարկտային կայանների ապակոնսերվացման աշխատանքները: Սա նշանակում է, որ մասնագետները ստուգում են, թե կայաններն ինչ վիճակում են ու պատրա՞ստ են արդյոք սեզոնի բացմանը: Կարկտավտանգ եղանակները Շիրակի մարզում սովորաբար մայիսի վերջին, հունիսի սկզբին են լինում, մինչ այդ բոլոր կայանները պետք է սարքին վիճակի բերվեն:

Մարզում 91 կայան կա տեղադրված, որոնց մի մասը ընթացիկ վերանորոգումների կարիք ունի: Կայանները համայնքապատկան են, բայց գյուղապետարաններում սպասարկող մասնագետներ չունեն: Այդ պարտականությունը ստանձնել է Լոռու ռադիոլոկացիոն կայանի Շիրակի մարզի միակ աշխատակիցը:

Շիրակի մարզում տեղադրված հակակարկտային կայանները վերահսկվում են Լոռու մարզից: Ռադիոլոկացիոն կայանը երկու մարզերի համար միակն է, Շիրակի մարզում մեկն է նաև սպասարկող մասնագետը: Մի կայանում հաղորդալարերն են վնասված, մյուսում մոդեմը, որը տեղեկություններ է ստանում ռադիոլոկացիոն կայանից: Այս խնդիրները հիմա չէ, որ մասնագետը հայտնաբերում է: Անցած աշնանը, երբ կայանները կոնսերվացնում էին, թերությունների ցանկ է կազմել ու ներկայացրել գյուղապետարաններին: Գյուղատնտեսական սեզոնը սկսվել է, բայց թերությունները հակակարկտայիններում վերացված չեն:

«Անցած աշնան վերջին այն կայանները, որոնք խնդիր ունեին, ներկայացրել էինք նախարարություն, այնտեղից էլ փոխանցել էին համայնքներին, որ այդ բացթողումները, թերությունները վերացնեին: Կարելի է ասել` 90%-ը վերականգնված չէ, այսինքն` թերությունները մնացել են այս տարվան»,- SHANTNEWS.am-ին ասել է Լոռու ռադիոլոկացիոն կայանի բաժնի պետ Սուրեն Ղազարյանը:

Անցած տարի թերությունների ցանկը արտակարգ իրավիճակների նախարարությանն են ներկայացրել: Հիմա այս գերատեսչության կազմից կայանների սպասարկումը փոխանցվում է բնապահպանության նախարարությանը: Թեև դրանից հակակարկտայինների սպասարկման պատասխանատուները չեն փոխվում, էլի գյուղապետարանների ու ռադիոլոկացիոն կայանի աշխատակցի գործն է մնացել:

Շիրակի մարզում ամենաշատ` 14 կայան Մարմաշեն խոշորացված համայնքն ունի: Ամենաշատը, սակայն, չի նշանակում, թե բավարար են կայանները: Այս տարի ևս 5 նոր կայան կտեղադրվի:

Ընդհանուր առմամբ Շիրակի մարզի ցանքներն ապահովագրելու համար 180 կայան է անհրաժեշտ, այժմ տեղադրված է պահանջվածի ուղիղ կեսը, այսինքն` կայանների թվաքանակը մեկ գյուղում դեռևս չի նշանակում լիարժեք պաշտպանվածություն: Կարկտաբեր ամպերը Շիրակի մարզ թափանցում են Թուրքիայի տարածքից, որը գրեթե ամբողջությամբ բաց է: Դրա համար էլ գրեթե ամեն տարի կարկտահարվում են նաև այն գյուղերը, որտեղ կայաններ կան տեղադրված:

Միայն անցած տարի կարկտահարությունից Շիրակի մարզը 3 մլրդ դրամի վնաս է կրել, 38 գյուղի 5200 հեկտար ցանքատարածությունները վնասվել են։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

23:59 02.08.2025

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

Էդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

23:55 02.08.2025

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

Օգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից  մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

23:44 02.08.2025

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

23:32 02.08.2025

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

Օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

23:18 02.08.2025

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին:  Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

23:04 02.08.2025

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Oգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...

BACK_TO_TOP