14:38 26.04.2019
ԱԱԾ սահմանապահ ծառայության պետ Վաղինակ Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր աշխատանքին միշտ քննադատորեն է վերաբերվում, բայց դժգոհ չէ ներկա վիճակից: Խոսեց նաև սահմանախախտումների դեպքերի մասին․ դրանք շատացել են։
«Սահմանախախտումների դեպքեր լինում են պարբերաբար, հատկապես հիմա այդ դեպքերն ավելացել են՝ Մերձավոր Արևելքի դեպքերի հետ կապված: Հայաստանը քրդերի, հնդիկների համար համարվում է տարանցիկ երկիր Եվրոպա գնալու համար: Սահմանը խախտողները հիմնականում հնդիկներ են, իրանցիներ, բանգլադեշցիներ: Պատճառն այն է, որ փախստականների հոսքը կարգավորելու համար Թուրքիան Եվրոպայից գումար վերցրեց: Այդ գումարի հաշվին Թուրքիան իր սահմանները կարծես թե պնդացրեց, բայց այդ մարդկանց հոսքն ավտոմատ ուղղորդվեց Հայաստան: Գալիս են, Թուրքայի կողմից չեն կարողանում հասնել Եվրոպա, արդյունքում կա´մ փորձում են հայ-թուրքական սահմանը հատելով անցնել կամ անցակետերով են փորձում անցնել՝ ներկայացնելով կեղծ փաստաթղթեր և կամ նույնիսկ լեգալ փաստաթղթերով են փորձում մտնել Հայաստան՝ հետագայում Վրաստան գնալու համար»:
ԱԱԾ սահմանապահ ծառայության պետը վստահեցրեց՝ վերջին ամսվա մեջ սահմանախախտման բազմաթիվ դեպքեր են կասեցրել.
«Մեր սահմաններն անառիկ են»:
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մատնանշած սահմանային թերացումները ծառայության պետը չհերքեց՝ նշելով, որ ցանկացած ծառայության մեջ էլ լինում են թերացումներ:
«Զորքերն էլ են կենդանի օրգանիզմ, մենք մեր տանն էլ մի բանը լավ ենք անում, մի բանը՝ վատ: Դրա համար եմ ասում, միշտ չէ, որ ինձ ամեն ինչ բավարարում է, բայց դա լուրջ ողբերգություն չէ: Մենք տեսնում ենք, ֆիքսում, վերլուծում ենք»:
Իսկ սահմանապահ զորքերի թվաքանակից ծառայության պետն արդեն գոհ է.
«Սահմանապահ զորքերը համալրվում են բավական ինտենսիվ: 2-րդ սահմանապահ ջոկատը, օրինակ` ամառվա սկզբին համալրված էր 43 տոկոսով, այսօր արդեն՝ 85 տոկոսով: Դա շնորհիվ այն բանի, որ ծառայության հանդեպ որոշ մոտեցումներ փոխեցինք, բարոյահոգեբանական վիճակի վերաբերյալ աշխատանքներ ենք տարել, պարբերաբար լավացնում ենք կենցաղային պայմանները, քանի որ սահմանապահներն իրենց ընտանիքների հետ են ապրում: Աշխատավարձերը գուցե և բավարար չեն, բայց արդեն իսկ 30 տոկոսով բարձրացում է եղել: Եվ եթե աշխատավարձից հիմա դժգոհ լինեին, ապա 50 տոկոսով համալրվածության ֆակտորը չէր լինի: Առաջ պայմանագրերը կնքում էին, խոպանի սեզոնին գնում էին խոպան, հետո գալիս էին և ուզում էին էլի ծառայել: Հիմա արդեն չեն գնում խոպան, մոտավորապես 40 տոկոսը: Դա արդեն ցուցանիշ է»:
Լրագրողները մեջբերեցին նաև ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի դիտարկումն այն մասին, որ սահմանին ալկոհոլ են օգտագործում: ԱԱԾ սահմանապահ ծառայության պետը դա բացառեց.
«Խոսքը նախ պետական սահմանի մասին չի եղել: Առանձին դեպքեր բացառել չեմ կարող, բայց նման բան չկա: Չի կարող սահմանապահը զենքը ձեռքին ալկոհոլի տակ դուրս գալ սահման, դա նշանակում է, որ ինքը քրեական հոդվածով է դատապարտվելու»:
23:59 31.07.2025
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակներըԵրևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:53 31.07.2025
Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...
23:48 31.07.2025
Բջնիում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ վարորդն ու գյուղացիները մարել են կրակըՀուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արմեն Ղ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, Բջնի բնակավայրի վարչական տարածքում ընթանալիս, նկատել է, որ ավտոմեքենայի առջևի հատվածից կրակ է դուրս գալիս։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը ճիշտ է կողմնորոշվում, կայանում է ավտոմեքենան, հասցնում է փաստաթղթերը դուրս հանել ավտոմեքենայից, […] ...
23:39 31.07.2025
Նախագահն այցելել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի ենթակայանՍյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Նորավան բնակավայրի մոտակայքում գտնվող Իրան-Հայաստան 400 կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծի ենթակայան։ Նախագահը տեղում դիտարկել է իրականացված աշխատանքներն ու հետաքրքրվել ենթակայանի շահագործման մոտավոր ժամկետների և աշխատանքների ընդհանուր ծավալի վերաբերյալ։ ...
23:32 31.07.2025
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ քայլեր՝ ապահով թվային միջավայր ստեղծելու մեր երեխաների համար. ԲՏԱ նախարարԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր ընդունել է ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներին՝ Քրիսթինե Վայգանդի գլխավորությամբ: «Հանդիպման ընթացքում խոսել ենք առցանց միջավայրում անչափահասների անվտանգության և իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, մասնավորապես, անդրադարձ է կատարվել երեխաների առցանց անվտանգության ճանապարհային քարտեզին։ Շնորհակալություն եմ հայտնել ՅՈւՆԻՍԵՖ-ին համագործակցության համար, որի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ […] ...
23:19 31.07.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտքՀուլիսի 31-ին, ժամը 22։26-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18։26-ին) ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45.25⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի […] ...