13:12 27.04.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը միացել է Քաղաքացու օրվա միջոցառումներին ու քայլում է Երևանի փողոցներում։ Նա մոտենում է քաղաքացիներին, զրուցում նրանց հետ և շրջում փողոցներով:
Վարչապետը լուսանկարվում է երեխաների և իր հետ ցանկացող բոլոր քաղաքացիների հետ: Մարդիկ ողջագուրվում են վարչապետի հետ և նրան առողջություն մաղթում:
«Տոնը ինձ համար չէ, տոնը մարդկանց համար է: Մարդիկ մտածում են, որ անցյալ տարվա իրադարձություններն այնքան աննշան են, որ օրացույցի մեջ նշվելու կշիռ չունեն: Եթե այդպես են մտածում, ի՞նչ ասենք, մենք հարգում ենք իրենց կարծիքը: Ամեն ինչի մասին էլ կարելի է ասել, որ այլ կերպ կարելի է ծախսել: Քաղաքացին 100 միլիոն դրամ չի՞ կարող ծախսել: Քաղաքացին 40 միլիարդ դրամով գերակատարել է բյուջեի եկամուտները:
Այս տարի 124 միլիոնից 10-10 միլիոնով ծախսվել է ամեն մարզում: Տոնը ընդունել է մեր կառավարությունը, բայց քաղաքացիների համար: Սա իմ տոնը չի, ուզո՞ւմ եք` գնամ տուն, տնից դուրս չգամ: Ընդամենը Մաշտոցի պողոտան է փակվել, 2 բեմ է դրվել, ուզում են տոնել, թող տոնեն, չեն ուզում, թող չտոնեն»,- լրագրողների հետ զրույցում աասաց Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսօր այստեղ է ոչ որպես վարչապետ, այլ որպես ՀՀ քաղաքացի, ուստի չի ցանկանում պատասխանել լրագրողների հարցերին:
Լրագրողների այն հարցին, թե ինչ է փոխվել իր կյանքում, վարչապետը նշեց, որ փոխվել է այն, որ ինքը չի կարողանում հիմա հանգիստ փողոցով շրջել:
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...