«Սխալ է ասել». Փաշինյանը` ՊՎԾ պետի պաշտոնակատարի հայտարարության մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+27.09 oC

«Սխալ է ասել». Փաշինյանը` ՊՎԾ պետի պաշտոնակատարի հայտարարության մասին

13:40 27.04.2019

Ինչպես արդեն հայտնել ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը միացել է Քաղաքացու օրվա միջոցառումներին ու քայլում է Երևանի փողոցներում։ Նա մոտենում է քաղաքացիներին, շփվում նրանց հետ և շրջում փողոցներով:

Վարչապետը թեև չէր ցանկանում պատասխանել լրագրողների հարցերին, սակայն անդրադարձավ ՊՎԾ պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանի հայտարարությանը իր կուտակած ունեցվածքի մասին, և ասաց, որ ՊՎԾ պետի պաշտոնակատարը պետք է հաշվետու լինի քաղաքացիներին:

Այն դիտարկմանը, թե Քարամյանը հայտարարել է, որ «հասարակությանը հաշվետու չէ», Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նա սխալ է ասել և ինքը կպարզի այդ ամենը:

Հիշեցնենք` լրագրողները կառավարության հերթական նիստից հետո Պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալ Արգիշտի Քյարամյանին հարց էին ուղղել իր ունեցվածքին վերաբերյալ (32 մլն դրամ և 46 հազ դոլար-խմբ.), պաշտոնյան հայտարարել էր, թե «էթիկապես ուրիշի ունեցվածքը հաշվելը ճիշտ չէ»:

«Ես աշխատել եմ տարբեր ուժային կառույցներում, տարբեր պաշտոններ եմ ղեկավարել և պաշտոնապես հայտարարում եմ՝ երբեք որևէ կոռուպցիոն սկանդալում չեմ եղել, որևէ կլանային համակարգում չեմ եղել, ոչ էլ բիզնեսով եմ զբաղվել: Եվ ես կոռեկտ չեմ համարում իմ ունեցվածքն այս համատեսքում քննարկելը»,- ասել էր նա:

Ավելի ուշ Քյարամյանը պարզաբանում էր տարածել` անդրադառնալով իր ունեցվածքի ու ներկայացրած հայտարարագրի վերաբերյալ լրատվամիջոցների արձագանքներին: Ըստ պարզաբանման` իր դրամական միջոցների զգալի մասը իրեն «նվիրել է քեռին»:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տավուշում մեկնարկել է հայ-վրացական ռազմավարական գործընկերության փորձագիտական համաժողովը

17:39 18.06.2025

Տավուշում մեկնարկել է հայ-վրացական ռազմավարական գործընկերության փորձագիտական համաժողովը

Հունիսի 18-20-ը ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ Դիլիջանում անցկացվում է հայ-վրացական փորձագիտական երկրորդ համաժողովը, որը միտված է խորացնել երկու երկրների ռազմավարական համագործակցությունը։ Այսօր Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը մարզպետի աշխատակազմում դիմավորել է «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն. դեպի համագործակցության նոր հորիզոններ» խորագրով համաժողովի մասնակիցներին։ Մարզպետի աշխատակազմում կայացած ճեպազրույցին մասնակցել են Տավուշի մարզպետի […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 17-18-ը

17:24 18.06.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 17-18-ը

Բացահայտվել է 169 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️19 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, ☑️15-ական դեպք՝ խարդախության և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️10 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, ☑️9 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️8 դեպք՝ ֆիզիկական ներգործության, ☑️6 դեպք՝ հոգեկան ներգործության, ☑️4-ական դեպք՝ […] ...

Կայացել է «Hope for dreams» ներառական երաժշտական փառատոնը

17:11 18.06.2025

Կայացել է «Hope for dreams» ներառական երաժշտական փառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Կողք կողքի» կրթամշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվել է «Hope for dreams» ներառական երաժշտական փառատոնը: Նախագիծը միտված է զարգացման առանձնահատկություններով երեխաների և պատանիների ստեղծագործական ներուժի բացահայտմանը։ Նախագծի շրջանակում մասնագետները շարունակական աշխատանքի միջոցով զարգացնում ու կատարելագործում են երեխաների և պատանիների ստեղծագործական կարողությունները։ Այնուհետև մեկ հարթակում և մեկ գաղափարի շուրջ […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանի կեցավայր

17:00 18.06.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանի կեցավայր

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ թագավոր Չարլզ Երրորդի ծննդյան օրվա կապակցությամբ այցելել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանի կեցավայր: Ողջունելով դեսպան Ջոն Գալագերին և դեսպանատան անձնակազմին՝ նախագահը շնորհավորել է նրանց, մաղթել հաջողություններ, նոր ձեռքբերումներ և առողջություն: ...

Հիմնանորոգվում է Վանաձորի Բաղրամյան էստակադան

16:50 18.06.2025

Հիմնանորոգվում է Վանաձորի Բաղրամյան էստակադան

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ հիմնանորոգվում է Վանաձորի Բաղրամյան էստակադան։ Էստակադայի միջոցով Վանաձորի Դեմիրճյան փողոցը միանում է Մ-6 միջպետական ճանապարհին։ Նախագծով նախատեսված է ապամոնտաժել էստակադայի ծածկը և հիմնանորոգել-վերականգնել այն։ Շինաշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչ Կարեն Դավթյանը նշում է, որ քանդվել է ուղեանցի երթևեկելի մի գոտու ծածկը, կատարվում են ծածկի բետոնացման աշխատանքներ, բետոնացվում են […] ...

«Բոկա Խունիորսն» ու «Բենֆիկան» չեն պարզել հաղթողին․ ԱԱԱ

16:39 18.06.2025

«Բոկա Խունիորսն» ու «Բենֆիկան» չեն պարզել հաղթողին․ ԱԱԱ

ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության առաջին տուրում արգենտինական «Բոկա Խունիորսը» մրցել է պորտուգալական «Բենֆիկայի» հետ: Հանդիպումն ավարտվել է 2-2 հաշվով: Արգենտինական թիմը 2-0 հաշվով առջևում էր, բայց Արգենտինայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոններ դարձած Անխել Դի Մարիան ու Նիկոլաս Օտամենդին իրենց գոլերով փրկել են լիսաբոնցիներին: Խաղի ընթացքում 3 կարմիր քարտ է գրանցվել: Արգենտինական թիմից հեռացվել են […] ...

BACK_TO_TOP