Համացանցում քննարկում են Լուկաշենկոյի որդուն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+27.09 oC

Համացանցում քննարկում են Լուկաշենկոյի որդուն

23:49 27.04.2019

Օրերս Բելառուսի 64-ամյա ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով եղել է Չինաստանում: Աշխատանքային այցին մենակ չի եղել, այլ 14-ամյա որդու ուղեկցությամբ: Բոլորին զարմացրել է Լուկաշենկոյի որդու՝ Նիկոլայի տեսքը։ Այժմ համացանցում ակտիվ քննարկում են Լուկաշենկոյի որդուն:

Համացանցի օգտատերերը նշում են, որ Նիկոլայը շատ է փոխվել: Տղան փոխել է սանրվածքը և ավելի ոճային տեսք ունի, արդեն հասցրել է դառնալ Բելառուսի ցանկալի փեսացուներից մեկը:

https://twitter.com/Daily_minsk/status/1121496211326947329?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1121496211326947329&ref_url=http%3A%2F%2Fwww.spletnik.ru%2Fbuzz%2Fbaby%2F89426-v-seti-obsuzhdayut-mladshego-syna-aleksandra-lukashenko.html

https://twitter.com/tasyahg/status/1121522263533260800?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1121522263533260800&ref_url=http%3A%2F%2Fwww.spletnik.ru%2Fbuzz%2Fbaby%2F89426-v-seti-obsuzhdayut-mladshego-syna-aleksandra-lukashenko.html

https://twitter.com/y_anikhovskaya/status/1121657514762756096?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1121657514762756096&ref_url=http%3A%2F%2Fwww.spletnik.ru%2Fbuzz%2Fbaby%2F89426-v-seti-obsuzhdayut-mladshego-syna-aleksandra-lukashenko.html

Վերջին անգամ Նիկոլայ Լուկաշենկոն աչքի է ընկել 2 տարի առաջ: Այն ժամանակ հոր հետ այցելել էր Պեկին:

Առհասարակ աշխատանքային այցերը Նիկոլայի համար սովորական են: Նա արդեն հասցրել է լինել Եգիպտոսում, Վատիկանում և այլ պետություններում, ինչպես նաև ծանոթացել է Վլադիմիր Պուտինի, Բարակ Օբամայի, Ուգո Չավեսի և երկու Հռոմի պապերի հետ: Բացառված չէ, որ Նիկոլայը իր հոր օրինակով առաջնորդվի և դառնա քաղաքական գործիչ:

Նիկոլայ Լուկաշենկոն սիրում է հոկեյ, դահուկային սպորտ, բիաթլոն, դաշնամուր է նվագում:

Նշենք, որ անհայտ է, թե ով է Նիկոլայի մայրը: Ալեքսանդր Լուկաշենկոն երբեք չի խոսել այդ թեմայով և չի ասել, թե ով է երեխայի մայրը: Բայց մեկ անգամ հարցազրույցներից մեկի ժամանակ ուղղակի նշել է, որ Նիկոլայի մայրը բժշկուհի է: Լրատվամիջոցները տեղեկություն ունեն, որ Նիկոլայի մայրը բժշկուհի իրինա Աբելսկայան է, որը տևական ժամանակ եղել է Լուկաշենկոյի անձնական բժիշկը:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզում բացված Միջազգային ավիատիեզերական ցուցահանդեսին

15:14 16.06.2025

ՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզում բացված Միջազգային ավիատիեզերական ցուցահանդեսին

ՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում բացված Միջազգային ավիատիեզերական 55-րդ ցուցահանդեսին։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Ցուցահանդեսին մասնակցությունը հնարավորություն է ընձեռում բացահայտել ռազմավարական նշանակության այս կարևոր ուղղությամբ Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետագա խորացման նոր հեռանկարներ։ ...

Կանգառը վնասած վարորդին ու բեռնատարը Վեդիի ոստիկանները հայտնաբերել են

15:08 16.06.2025

Կանգառը վնասած վարորդին ու բեռնատարը Վեդիի ոստիկանները հայտնաբերել են

Հունիսի 4-ին Համայնքային ոստիկանության Վեդիի բաժին տեղեկություն էր ստացվել, որ հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը Տափերական գյուղի Արամ Խաչատրյան և Հ-8 կենտրոնական փողոցների հատման վայրում գտնվող գազալցակայանի հարակից տարածքում տեղադրված կանգառը դեռևս չպարզված վարորդի կողմից ավտոմեքենայով վնասվել է։ Նախնական տվյալներով՝ պատճառվել է 700 հազար դրամից ավելի վնաս։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի […] ...

SHANTNEWS

15:00 16.06.2025

SHANTNEWS

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 123, զոհվել՝ 11 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

14:55 16.06.2025

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 123, զոհվել՝ 11 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Հունիսի 9-15-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 754 դեպք, որից 300-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 195, պայթյունի, փլուզումի՝ 3-ական, ջրային հաղորդակցման ուղիներին պատահարի, տեղատարափ անձրևի՝ 2-ական, ուժեղ քամու՝ 12, ուժեղ կարկուտի, զինամթերքի հայտնաբերման՝ 4-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 9, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, կեղծ ահազանգի՝ 10, թունավորման՝ 5, օձի նկատման՝ 92, ինքնասպանության […] ...

Հնդկաստանում կամուրջը փլուզվել է սելֆի անող զբոսաշրջիկների ծանրությունից

14:46 16.06.2025

Հնդկաստանում կամուրջը փլուզվել է սելֆի անող զբոսաշրջիկների ծանրությունից

Հնդկաստանում ոստիկանությունը շարունակում է որոնողական աշխատանքները Պունե շրջանում՝ Ինդրայանի գետի վրա գտնվող 32 տարվա երկաթե կամրջի փլուզման վայրում, որի հետևանքով 4 մարդ է զոհվել, ևս 18-ը՝ ծանր վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The New Indian Express-ը։ «Չնայած չկա որևէ մեկի անհետ կորելու հավանականություն, սակայն որպես նախազգուշական միջոցառում մենք շարունակում ենք որոնողական աշխատանքները տեղական […] ...

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

14:38 16.06.2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում հունիսի 16-ին և 21-ին կեսօրից հետո, 17-18-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 17-ին կեսօրից հետո հյուսիսային առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 4-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-24 մ/վ արագությամբ։ […] ...

BACK_TO_TOP