Չինաստանի ղեկավար Սի Ծինպինը «Գահերի խաղի» երկրպագու է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Չինաստանի ղեկավար Սի Ծինպինը «Գահերի խաղի» երկրպագու է

11:02 29.04.2019

Չինաստանի ղեկավար Սի Ծինպինը և երկրի վարչապետ Լի Կեցիանը «Գահերի խաղը» հեռուստասերիալի երկրպագուներ են: Այս մասին հայտնել է South China Morning Post պարբերականը:

Պեկինում կայացած հանդիպման ժամանակ Չինաստանի նախագահն օտարերկրյա այցելուներին և իր օգնականներին զարմացրել է, երբ խոսել է այդ թեմայով:

«Մենք պետք է այնպես անենք, որ աշխարհը, որտեղ մենք ապրում ենք, չվերածվի քաոսային պատերազմում գտնվող Վեստերոսի 7 թագավորություններին», – մեջբերում է պարբերականը Սի Ծինպինի խոսքերը:

Աղբյուրի տվյալներով՝ Սի Ծինպինը և Լի Կեցիանն իրենց հագեցած գրաֆիկի մեջ կարողանում են «տեղավորել» HBO-ի սերիալի հատուկ, կրճատված տարբերակը:

«Գահերի խաղի» վերջին՝ 8-րդ եթերաշրջանը էկրաններին է հայտնվել ապրիլի 14-ին: Եզրափակիչ եթերաշրջանի առաջին մասը հեռարձակման պահին դիտել է մոտ 17.4 մլն մարդ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ցրվենա Զվեզդայի» մասնակցությամբ հանդիպումը հետաձգվել է

17:00 03.08.2025

«Ցրվենա Զվեզդայի» մասնակցությամբ հանդիպումը հետաձգվել է

Սերբիայի Սուպերլիգայի երրորդ տուրի «Վոյվոդինա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը հետաձգվել է։ Այս մասին հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ Որոշումը կայացվել է «Ցրվենա Զվեզդայի»` Լեհաստանի չեմպիոն «Լեխի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպմանն ավելի լավ պատրաստվելու համար։ «Վոյվոդինա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը պետք է կայանար օգոստոսի 2-ին։ Սերբիայի չեմպիոնը «Լեխի» դեմ առաջին հանդիպումը կանցկացնի […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ը

16:21 03.08.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ը

Երևանում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 3-8-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ...

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել Գազան

16:00 03.08.2025

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել Գազան

Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը բարձրացել է Երուսաղեմում Տաճարի լեռ: Այնտեղ գտնվելու ընթացքում նա կոչ է արել արագ պարտության մատնել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը, «ամբողջությամբ գրավել» Գազայի հատվածը և հետագայում ստեղծել պայմաններ անկլավի բնակիչների «կամավոր արտագաղթի» համար: «Հենց այստեղից՝ Տաճարի լեռան վրայից, այն վայրից, որտեղ մենք ապացուցեցինք Իսրայելի ինքնիշխանության հնարավորությունը, մենք պետք է ազդանշան […] ...

ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունը

15:33 03.08.2025

ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունը

ՆԱՏՕ-ն կարող է որոշում կայացնել դաշնակից ուժերի գերմանա-հոլանդական կորպուս տեղակայելու մասին Էստոնիայի Պյարնու քաղաքում: Այս մասին հայտնել է ERR հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Սա կազդի ոչ միայն մեր դաշնակիցների վրա, որոնք կատարում են հրամանատարական գործառույթներ, այլև էստոնացի զինծառայողների, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների վրա։ Սա ռազմավարական առումով կարևոր քայլ է Պաշտպանության ուժերի համար», – […] ...

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

15:00 03.08.2025

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

14:55 03.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

BACK_TO_TOP