22:47 29.04.2019
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում խոսել է մի շարք խնդիրների մասին: Նա անդրադարձել է ներառական կրթությանը.
«Երբեմն ուսուցչի օգնականի պարտականությունների մեջ այնքան բան է գրված լինում, որ դժվար է կատարել: Ներառական դպրոցներում 105 աշակերտին 1 ուսուցչի օգնական է բաժին ընկնում: Ուսուցիչների աշխատավարձերը սեպտեմբերից 10 տոկոսով կբարձրանան: Մենք նաև փոփոխությունների կենթարկենք դրույքի և ժամերի փոխհարաբերությունը, որ ուսուցիչները ժամանակ ունենան պատրաստվել ծրագրին»:
Արայիկ Հարությունյանը նշեց, որ մենք հանրակրթական դպրոցներում ունենք փայլուն տնօրեններ, ուսուցիչներ, որոնք կարող են մրցել մասնավոր դպրոցների հետ: ԿԳ նախարարը կարծում է, որ երեխային հանրակրթական դպրոց տալը ճիշտ որոշում է:
«Մենք բոլորս պետք է լրացուցիչ ջանքեր գործադրենք, որպեսզի հանրակրթական ոլորտը զարգանա»:
Նախարարը նաև անդրադարձել է նոր պիլոտային գործարկվող ծրագրին, համաձայն որի՝ մայիսի 15-ին ծնողները էլեկտրոնային եղանակով պետք է իրենց երեխաներին գրանցեն դպրոցներում.
«Մենք այնպես ենք արել, որ մի համակարգչից լցնել չլինի: Մենք ներդրել ենք այն համակարգը, որպեսզի մի տնօրեն կամ ուսուցիչ չհավաքի բոլորի տվյալները և լցնի: Այդ համակարգը բացվելու է ժամը 9-ից և հասանելի է լինելու բոլորի համար: Ես չեմ բացառում, որ կլինեն այնպիսի դեպքեր, որ ծնողները չեն հասցնի գրանցել երեխային իրենց ուզած դպրոցում»:
Արայիկ Հարությունյանը նշեց, որ այս համակարգը անհրաժեշտ է, քանի որ դպրոցները ունեն լիցենզիա և 90 տեղանոց դպրոցում կա 180 հոգանոց ցուցակ, և տնօրենը նախարարությունից խնդրում է լիցենզիա ավելացնել:
Նախարարը նշեց, որ այս համակարգը ներդրվում է, որպեսզի խուսափենք մի շարք խնդիրներից:
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...