08:45 30.04.2019
«Հրապարակ»-ը գրում է․ «Մայիս-հունիս ամիսներին ներքաղաքական լարվածությունը կհասնի պիկին` «Գազպրոմի», ՀԷՑ-ի, ցեմենտի, կառավարության օպտիմիզացման գործընթացների կրճատումների արդյունքում։ Դեկտեմբերին կսկսենք վարչապետ Փաշինյանի նկատմամբ անվստահության բուն գործընթացը»,- ասաց ՀՅԴ մեր աղբյուրը:
Ինչո՞ւ դեկտեմբերին և ոչ հենց հունիս-հուլիսին։ «Որովհետև վարչապետի նկատմամբ անվստահություն կարելի է հայտնել պաշտոնի ստանձնումից 1 տարի անց»: Բայց ինչպե՞ս եք անվստահության գործընթաց սկսելու՝ առանց ԱԺ-ում ներկայացված լինելու։ Ասում են՝ ԱԺ ուժերի հետ քննարկում եք մանդատները վայր դնելով ճգնաժամ առաջացնելու տարբերակը` ողջ համամասնական ցուցակով, ճի՞շտ է, որ բանակցում եք ԲՀԿ-ի և «Լուսավոր Հայաստանի» հետ։
«Նման սցենար քննարկվում է, սակայն դա բարդ իրագործելի է. նկատեք` մարտ ամսին, իշխանական հարցումներով, Նիկոլ Փաշինյանն ունեցել է 60 տոկոս ռեյտինգ, դա մինչև տրանսգենդերի, մաքսատան աշխատակցի և Դավիթ Սանասարյանի հետ կապված պատմությունն էր, այսինքն՝ Փաշինյանի ռեյտինգը նվազում է ամսական 2 տոկոսով, հիմա ավելի մեծ արագություն ձեռք կբերի, դեկտեմբերին արդեն սայլը տեղից շարժելու ամենահարմար պահը կլինի»: Ընդդիմադիր ընդհանուր դաշտ կձևավորվի՞, կկարողանա՞ք միմյանց հետ պայմանավորվել։ «Այ, էդ ամենաբարդ, գրեթե անլուծելի հարցն է եղել թե՛ հին Հայաստանում, թե՛ նոր»:
17:40 02.05.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ բարձր հանձնակատարի՝ գործողությունների հարցերով փոխտեղակալի հետՄայիսի 2-ին Ժնևում՝ ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի քննարկման շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Փախստականների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատարի գրասենյակի` գործողությունների հարցերով փոխտեղակալ Ռաուֆ Մազուի հետ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի և Փախստականների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատարի գրասենյակի միջև ձևավորված արդյունավետ համագործացկությունը, մասնավորապես՝ […] ...
17:24 02.05.2025
Ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը. փրկարարները որոնում են ավտոմեքենայում գտնված քաղաքացունՄայիսի 2-ին՝ ժամը 15:50-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Դեբեդ գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և չորս օպերատիվ խումբ: Ըստ նախնական տվյալների՝ ավտոմեքենայում գտնվել է երկու […] ...
17:18 02.05.2025
Մ3 միջպետական ճանապարհի՝ Սպիտակ-Վանաձորի 11,8 կմ հատվածը հիմնանորոգվել է. վարչապետՄ3 միջպետական ճանապարհի՝ Սպիտակ-Վանաձորի 11,8 կմ հատվածը հիմնանորոգվել է: Ծրագրի իրականացման նպատակով Կառավարությունը հատկացրել է 3 մլրդ 86 մլն դրամ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել: ...
17:10 02.05.2025
Կիպրոսում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահինՄայիսի 2-ին Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իննա Թորգոմյանն իր հավատարմագրերն է հանձնել Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսին։ Ողջունելով և շնորհավորելով նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նախագահը հաջողություն և արդյունավետ առաքելություն է մաղթել` ընդգծելով Հայաստանում և Կիպրոսում նստավայր դեսպանների նշանակման կարևորությունը` ի նպաստ երկու երկրների միջև սերտ հարաբերությունների առավել զարգացման: Նախագահ Խրիստոդուլիդեսը գոհունակությամբ […] ...
17:00 02.05.2025
38-ամյա տղամարդու մոտ թմրանյութ և դանակ է հայտնաբերվելՀամայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները մայիսի 1-ին, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել և բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 38-ամյա տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մենտամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգված և դանակ: 38-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի […] ...
16:53 02.05.2025
Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարն ու Քրեակատարողական ծառայության պետն այցելել են «Սևան» և «Աբովյան» ՔԿՀ-ներԱրդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Էդգար Հովսեփյանը և Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն այցելել են «Սևան» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներ՝ տեղում ուսումնասիրելու ազատազրկված անձանց պահման ընթացիկ պայմանները, գնահատելու նախատեսվող շինվերանորոգման աշխատանքների ծավալն ու հնարավորությունները։ «Սևան» քրեակատարողական հիմնարկում Ծովինար Թադևոսյանը և Էդգար Հովսեփյանը մասնակցել են նաև ծառատունկին, հետևել են նոր վերանորոգված դասասենյակներում իրականացվող դասապրոցեսին, ճաշարանում ազատազրկված անձանցից […] ...