17:55 01.05.2019
ՀՀ ԿԳՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության անցկացրած օլիմպիադայի հաղթողների, նրանց ծնողների և ուսուցիչների, ինչպես նաև մրցույթի կազմակերպիչների հետ:
Մրցանակների են արժանացել Երևանի թիվ 87, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ, Հերացու անվան ավագ դպրոցների, ինչպես նաև Արցախի Նորշենի դպրոցի աշակերտները:
«Հուսով եմ, որ ապագայում այս մրցույթն ավելի լայն ընդգրկում կունենա, որի միջոցով կրթական նոր որակ կապահովենք մեր ուսումնական հաստատություններում:
Եթե այս մրցույթից հետո գոնե մեկ աշակերտ ասել է, որ հետագայում գիտությամբ է զբաղվելու, հետևաբար դա ցուցիչ է»,- նշել է Արայիկ Հարությունյանը՝ տեղեկացնելով, որ ԱՐՓԱ-ի միջոցով Հայաստանն արդեն հաջորդ տարի կմասնակցի Ինտել ընկերության մրցույթին:
«Գիտության մեջ ներկայումս լուրջ խնդիր կա տարիքի առումով, և եթե առաջիկա տարիներին մենք կտրուկ գործողությունների չդիմենք, ապա լուրջ կորուստներ կունենանք: Մենք միտված ենք, որ արդեն իսկ դպրոցից հետաքրքրություն լինի գիտության նկատմամբ, իսկ որ դա առկա է մեր պատանիների շրջանում, վկայում է, օրինակ, տարբեր ցուցահանդեսների ընթացքում նրանց մեծ ներգրավվածությունը»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ պետք է անել հնարավորը՝ խրախուսելու և արժևորելու գիտությամբ զբաղվելը:
Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության նախկին անդամ Ռազմիկ Կարախանյանն իր հերթին նշել է, որ ընկերակցությունն իր գործունեության 35 տարիների ընթացքում 18 անգամ անցկացրել է վերոնշյալ օլիմպիադան: Այս տարի ԱՄՆ դպրոցականներից բացի, օլիմպիադային մասնակցել են նաև ՀՀ և Արցախի աշակերտները: Նա հույս է հայտնել, որ հաջորդ տարիներին օլիմպիադային մեծ մասնակցությունը կխթանի Հայաստանում STEM (բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) ոլորտի զարգացումը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև դպրոցում հետազոտական բաղադրիչի ավելացման, դպրոց-բուհ-գիտություն կապի ամրապնդման, հետազոտական օլիմպիադաների համակարգման և այլ հարցերի:
Մրցույթի կազմակերպիչները պատրաստակամություն են հայտնել մասնագիտական աջակցություն ցուցաբերել այն աշակերտներին, ովքեր ունեն որևէ գիտական գաղափար, սակայն չգիտեն ինչպես այն ներկայացնել:
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...