14:30 02.05.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` տեղեկացնելով, որ ավագանու նիստը լուսաբանող լրագրողների համար նախատեսում են ավելի հարմարեցված պայմաններ ստեղծել:
«Կոյուղաջրերի» հայտնի պատմությունից հետո (2018-ի փետրվար) իշխանությունը որոշեց սահմանափակել լրագրողների ներկայությունը Երևանի ավագանու նիստերին և քաղաքապետարանում, առհասարակ: Օրինագիծ ընդունվեց, որը լրագրողական հանրությունը ընկալեց որպես ռեգրեսիվ քայլ:
Հեղափոխությունից և սեպտեմբերին կայացած ավագանու ընտրություններից հետո՝ քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարումից ի վեր, այդ արգելքը փաստացի չեղարկվեց, և ավագանու նիստերին լրագրողների մուտքը փաստացի ազատ է: Բոլոր այն անձինք, որոնք իդենտիֆիկացվում են որպես լրագրող կամ լրատվամիջոցի ներկայացուցիչ (վկայականի միջոցով կամ այլ կերպ), կարող են մուտք գործել քաղաքապետարան, մասնավորապես ավագանու նիստերի դահլիճում անմիջապես ներկա գտնվել նիստին:
Ավագանու նիստերի օրերից զատ ավագանու անդամների կամ քաղաքապետարանի աշխատակազմի պաշտոնյաների հետ հարցազրույցներ տալու նպատակով ևս լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են առանց հավատարմագրի մուտք գործել քաղաքապետարան՝ նախօրոք պայմանավորվելով ավագանու անդամի կամ քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հետ:
Այսպիսով՝ 2018-ի հոկտեմբերից ի վեր քաղաքապետարանի և ավագանու աշխատանքը տեղում լուսաբանելու համար հավատարմագրման կարգ չի գործում՝ քաղաքային իշխանությունը հավատարմագրման անհրաժեշտությունը չի տեսնում:
Այս փաստացի իրավիճակը օրենսդրորեն ամրագրելուն ուղղված հարցերի քննարկման նպատակով 2018-ի դեկտեմբերին քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը և ես հյուրընկալել էինք լրագրողական իրավապաշտպան հ/կ-ների ներկայացուցիչների:
Հանդիպման արդյունքում հանգեցինք փոխհամաձայնության, որ պետք է մշակել և Ազգային ժողով ներկայացնել համապատասխան օրենսդրական նախաձեռնություն, ինչը, սիրալիր պատրաստակամությամբ, արել է հանդիպման մասնակից, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Նույն քննարկման ժամանակ առաջ քաշված գաղափարի համաձայն, ներկայումս ընթացքի մեջ է ավագանու նիստերի դահլիճի նախամուտքը լրագրողների աշխատանքին հարմարեցված սրահի վերածելու ծրագիրը, որը մի կողմից, կապահովի լրագրողների անմիջական ներկայությունը նիստերի դահլիճում, միևնույն ժամանակ, ավելի հարմարավետ կդարձնի ավագանու իսկ աշխատանքային պայմանները: Այս հարցերի վերաբերյալ ընթացիկ քննարկումներ ենք ունեցել նաև լրագրող գործընկերների հետ:
Ուրախ եմ տեղեկանալ, որ մեր համատեղ գաղափարները դարձել են օրենսդրական նախաձեռնություն, և այսօր կառավարությունը հավանություն տվեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համապատասխան հոդվածներում փոփոխությունների նախագծին»:
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...
23:03 01.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «Howo» բեռնատարը և «Volkswagen Golf»-ը․ կա վիրավորՕգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18։10-ի Երևան-Գյումրի ավտոճանապարհի 52 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ 39-ամյա Մերուժ Ն․-ի վարած «Howo» մակնիշի բեռնատարը և 66-ամյա Տիգրան Հ․-ի վարած «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի «Շենգավիթ» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊԾ Արագածոտնի […] ...
22:50 01.08.2025
Կամչատկայում 1 ժամվա ընթացքում տեղի է ունեցել 5 մագնիտուդից բարձր երեք երկրաշարժԿամչատկայի թերակղզու ափերի մոտ՝ UTC-ի ժամանակով ժամը 16:33-ից մինչև 17:39-ը (Մոսկվայի ժամանակով ժամը 19:33-ից մինչև 20:39-ը) տեղի է ունեցել երեք երկրաշարժ՝ 5.0, 5.8, 5.2 և 5.2 մագնիտուդով։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Առաջին երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 187 կմ հեռավորության վրա, երկրորդը՝ 238 կմ, երրորդը՝ 218 կմ։ […] ...
22:39 01.08.2025
Շիրակի մարզում 43-ամյա վարորդը «Mercedes»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում․ կա վիրավորՕգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Երևան – Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 98 կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ 43-ամյա Մեխակ Մ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Մեխակ Մ․-ն տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊԾ […] ...
22:25 01.08.2025
Ադրբեջանական լոբբիի առաջնորդ, Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռաշիդա Դաթին կնստի ամբաստանյալի աթոռին․ ինչո՞ւմ է նա մեղադրվումՔննչական մարմինը դատարան է փոխանցել Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռաշիդա Դաթիի դեմ հարուցված քրեական գործը: Դաթին, ով Ֆրանսիայում ադրբեջանական լոբիի առաջնորդներից մեկն է համարվում, մեղադրվում է կաշառքներ ստանալու մեջ: Ինչո՞ւմ է նա մեղադրվում: Ինչպե՞ս է վերաբերվում այս ամենին Մակրոնը: Ինչո՞ւմ է դրսևորվել Ռաշիդա Դաթիի անօրինական կաշկանդվածությունը Ադրբեջանից: Այս հարցերին է «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել Արտյոմ Երկանյանը։ Հարցազրույցն […] ...