13:42 04.05.2019
ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործեր են հարուցվել «Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում և Բասենի համայնքապետարանում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների փաստերի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
2019 թվականի ապրիլի 19-ին ՀՀ Ոստիկանության Ախուրյանի բաժնի աշխատակիցների կողմից ՀՀ ԱԱԾ Շիրակի մարզային վարչությունից ստացված օպերատիվ տեղեկությունների իրացմամբ պարզվել է, որ Շիրակի մարզի Բասեն համայնքի նախկին ղեկավարը կատարել է չարաշահումներ։ Մասնավորապես, վերջինս հիմնել է համայնքի «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոպերատիվը և «Բասեն համայնքի զարգացման հիմնադրամը», որոնց հաշվեհամարներին ավագանու որոշումների հիման վրա փոխանցել են գումարներ, մինչդեռ նման որոշումներ և հաշվապահական փաստաթղթերում գումարների փոխանցման նպատակների վերաբերյալ տեղեկություններ առկա չեն: ՝
Փաստի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2015-2017 թվականների ընթացքում Բասեն համայնքի ղեկավարը, տարբեր խնդիրներ ունեցող բնակիչներին որպես դրամական օգնություն՝ «այլ նպաստ», հատկացնելու պատրվակով, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, համայնքապետարանի 2 աշխատակիցների անվամբ համայնքի բյուջեից դուրս է գրել ընդհանուր խոշոր չափի 3.523.000 ՀՀ դրամ գումար և յուրացրել այն։
Առերևույթ կոռուպցիոն չարաշահում է պարզվել Շիրակի մարզի «Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում։ Մասնավորապես, ՀՀ ոստիկանության Ախուրյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ դպրոցի տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, աշխատանքի է հրամանագրել իր մտերիմներին, որոնք իրականում չեն հաճախել աշխատանքի:
Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ ՊՈԱԿ-ի տնօրենը 2015 թվականի սեպտեմբերի 7-ին նույն դպրոցում որպես հավաքարար է հրամանագրել նախկին հաշվապահին, ով աշխատանքի չի հաճախել, իսկ դպրոցի տնօրենը, վատնել է որպես հավաքարար հրամանագրված աշխատակցի անվամբ դուրս գրված խոշոր չափերի՝ 2.360.000 ՀՀ դրամ աշխատավարձը:
Նկատի ունենալով, որ առերևույթ առկա են հանցավոր արարքների հատկանիշներ և անհրաժեշտ է նշված հանգամանքները պարզել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննությամբ, երկու դեպքերի առթիվ ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազի կողմից հարուցվել են քրեական գործեր:
«Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, իսկ Բասեն համայնքի նախկին ղեկավարի կողմից թույլ տված առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով։
Քրեական գործերի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
23:59 31.07.2025
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակներըԵրևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:53 31.07.2025
Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...
23:48 31.07.2025
Բջնիում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ վարորդն ու գյուղացիները մարել են կրակըՀուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արմեն Ղ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, Բջնի բնակավայրի վարչական տարածքում ընթանալիս, նկատել է, որ ավտոմեքենայի առջևի հատվածից կրակ է դուրս գալիս։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը ճիշտ է կողմնորոշվում, կայանում է ավտոմեքենան, հասցնում է փաստաթղթերը դուրս հանել ավտոմեքենայից, […] ...
23:39 31.07.2025
Նախագահն այցելել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի ենթակայանՍյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Նորավան բնակավայրի մոտակայքում գտնվող Իրան-Հայաստան 400 կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծի ենթակայան։ Նախագահը տեղում դիտարկել է իրականացված աշխատանքներն ու հետաքրքրվել ենթակայանի շահագործման մոտավոր ժամկետների և աշխատանքների ընդհանուր ծավալի վերաբերյալ։ ...
23:32 31.07.2025
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ քայլեր՝ ապահով թվային միջավայր ստեղծելու մեր երեխաների համար. ԲՏԱ նախարարԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր ընդունել է ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներին՝ Քրիսթինե Վայգանդի գլխավորությամբ: «Հանդիպման ընթացքում խոսել ենք առցանց միջավայրում անչափահասների անվտանգության և իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, մասնավորապես, անդրադարձ է կատարվել երեխաների առցանց անվտանգության ճանապարհային քարտեզին։ Շնորհակալություն եմ հայտնել ՅՈւՆԻՍԵՖ-ին համագործակցության համար, որի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ […] ...
23:19 31.07.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտքՀուլիսի 31-ին, ժամը 22։26-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18։26-ին) ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45.25⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի […] ...