Տնտեսական հեղափոխությունից հետո կլինեն ոչ թե աշխատողներ, այլ գործավորներ. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+15.96 oC

Տնտեսական հեղափոխությունից հետո կլինեն ոչ թե աշխատողներ, այլ գործավորներ. Փաշինյան

14:14 04.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովի ժամանակ բեմ բարձրացավ՝ արձագանքելու նախորդած ելույթին: Վարչապետին դուր էր եկել գործարար Փիթեր Նազարյանի կիրառած «գործավոր» բառը:

«Շատ է խոսվում արևելահայերենի և արևմտահայերենի մասին, արևմտահայերենը պահպանելու և պաշտպանելու մասին: Ես կարևորում եմ այն տնտեսական տերմինաբանությունը, որ օգտագործում ենք: Ձեր խոսքից հասկացա, որ «գործավոր» բառը շատ ավելի բարեհունչ ու ճիշտ է հնչում, քան աշխատող բառը, այնպես որ, ճիշտ կանենք՝ այս բառը ներմուծենք մեր իրականություն: Այն շատ ավելի ճիշտ, արժանապատիվ է հնչում: Տնտեսական հեղափոխության արդյունքում մեր երկրում պետք է լինեն ոչ թե աշխատողներ, այլ գործավորներ, և սա, կարծում եմ, ճիշտ արդյունք կլինի: Շնորհակալություն այս գաղափարի համար»,- ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 14-15-ը

11:45 15.05.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 14-15-ը

Բացահայտվել է 131 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 32 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 17 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 11 դեպք՝ խարդախության,10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 6 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 3-ական դեպք՝ հոգեկան ներգործության, վստահված գույքի […] ...

«Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում»

11:37 15.05.2025

«Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում»

«Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում», հաղորդում է Kicker-ը։ Լևերկուզենյան թիմը նախընտրում է ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը վաճառել «Մանչեսթեր Սիթիին», ոչ թե «Բավարիային»։ «Բայերը» վստահ է, որ անգլիական ակումբը Վիրցի տեղափոխության համար շատ ավելի հեշտ կվճարի պահանջվող 150 միլիոն եվրոն, քան «Բավարիան», որը նույնպես հետաքրքրված է 22-ամյա կիսապաշտպանի ծառայություններով և հուսով է […] ...

Կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ

11:25 15.05.2025

Կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ։ Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը սույն թվականի մայիսի 15-ից նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն՝ ազատվելով Քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսչի պարտականություններից: Հոգեշնորհ Տ․ Իսահակ վարդապետ Պողոսյանը սույն թվականի մայիսի 15-ից նշանակվել […] ...

Դպրաբակ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:14 15.05.2025

Դպրաբակ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 16-ին՝ ժամը 12:00-ին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Դպրաբակ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում՝ ժամը 13:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարը՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հրաժարականի հնարավորության մասին

11:01 15.05.2025

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարը՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հրաժարականի հնարավորության մասին

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հրաժարականի հնարավորությանը։ «Քանի որ բազմաթիվ զանգեր ենք ստանում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հնարավոր հրաժարականի վերաբերյալ, տեղեկացնում ենք, որ նման զարգացման դեպքում կտրվի պաշտոնական մեկնաբանություն»,-գրել է Կոստանյանը։ ...

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

10:58 15.05.2025

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

Մայիսի 15-ին, ժամը 07:06-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:  Պարզվել է, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 13-րդ կմ-ին «Lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել […] ...

BACK_TO_TOP