17:39 04.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովի ժամանակ հանդես եկավ ամփոփիչ ելույթով: Նա հայտնեց, որ համաժողովի հարթակից լսեցին Արարատի մարզի համար ամենակարևոր հարցի պատասխանը, ապա մասնավորեցրեց՝ խոսքը էլի ձկնարտադրության հարցի մասին է:
«Կարծում եմ՝ առաջարկված ծրագիրը պետք է կառավարության առանձնահատուկ ուշադրությանն արժանանա, քանի որ այս ընթացքում սովորաբար օդում կախված է այն տրամաբանությունը, որ մենք պետք է ընտրություն կատարենք՝ կամ արտեզյան ավազանը, կամ ձկնարտադրությունը: Հայաստանում շատ երկար տարիներ փակ ցիկլի մասին խոսում էին, եզրակացությունն այն էր, որ դա չի լինի, չի ստացվի, բայց այն, ինչ առաջարկվում է, հույս ունեմ, որ իսկապես իրագործելի է»,- ասաց նա:
Փաշինյանը կարևորեց այն, որ այս լուծումը տեղի է ունենում Ագրարային համալսարանի մեծ մասնակցությամբ, նշեց՝ իրենց պատկերացումը համալսարանների գործունեության մասին հենց այդպիսին է. համալսարանն ուղղակի դիպլոմ բաժանող ձեռնարկություն չէ, կոնկրետ գործ անող, պրոբլեմներն արձանագրող ու լուծումներ առաջարկող կազմակերպություն է: Վարչապետը քաջալերանքի խոսքով դիմեց Ագրարային համալսարանի նոր, երիտասարդ ղեկավարությանը, որ այդ պրոցեսը հետևողականորեն շարունակեն:
«Սա մեր` այսպիսի երրորդ համաժողովն է: Ի վերջո, ինչ պետք է արվի այստեղ հնչած նյութերի հետ: Այստեղ, ընդհանրապես, էլի ասում եմ, որ կառավարության դերն այս ողջ պրոցեսներում պետք է շատ հստակ լինի, մեր հաջորդ՝ փիլիսոփայական մակարդակի խնդիրը գործընկերային կորպորատիվ կառավարման կուլտուրա ստեղծելն է: Մարդ կա՝ ունի փող, գաղափար չունի՝ որտեղ ներդնի, մարդ կա՝ ունի գաղափար, բայց չունի փող և փնտրում է պոտենցիալ ներդրողի, երրորդը չունի ո՛չ գաղափար, ո՛չ փող, բայց ունի հող, տարածք, որի վրա գաղափարը կարելի է իրագործել»,- ասաց վարչապետը:
Կառավարության ղեկավարը նշեց, որ հին համակարգի տնտեսական մտածողության հիմնական պրոբլեմը հետևյալն է, որ մարդը աշխատում է հնարավորինս գործընկեր չունենալ, որովհետև կանխավարկածն այն է, որ այդ գործընկերոջ հետ կամ խաբելու են իրար, կամ գցելու են, կամ կոնֆլիկտի մեջ են լինելու, և նոր ժամանակի ամենակարևոր խնդիրն է, որ կարողանան այդ նոր կուլտուրան բերել, որ մարդը կարողանա մարդուն վստահել, գործարարը կարողանա գործարարին վստահել:
«Կառավարության դերակատարումն այստեղ շատ մեծ է, փորձը ցույց է տալիս, որ այս խաբել-գցելու մեջ մեծ դեր է ունենում իշխանության և կառավարության ներգրավվածությունը բիզնես պրոցեսի մեջ, երբ կառավարությունն իսկապես կարողանում է արբիտրի դերում լինել, դա որոշակի երաշխիք ու վստահություն է ստեղծում նաև բիզնես դաշտում»,- նշեց նա:
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...