13:13 06.05.2019
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն այսօր լրագրողների հետ ասուլիսի ժամանակ ներկայացրել է 100 օրերի ընթացքում կատարված աշխատանքները:
«Հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող սարքերը 2019-ի հունվարի 1-ից տրվում են բացառապես հավաստագրերի միջոցով, ինչը բարձրացնում է այս անձանց ընտրության հնարավորությունը, թույլ տալիս ինքնուրույն ընտրել խանութները, ծառայությունները: 303 բռնադատված անձանց և նրանց ժառանգներին կներվի 1 մլրդ 300 մլն դրամ վարկերի տույժ-տուգանքները, անապահով խումբը չէր կարողանում վճարել:
Սահմանվել է «Ընտանեկան բռնության ենթարկվածների ժամանակավոր աջակցության հաշվեհամարի տնօրինման կարգը, որով այդ անձանց կտրվի 150 հազար դրամ աջակցություն, հաշմանդամություն ունեցող երեխաների համար համաձայնագիր է կնքվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, առողջապահության նախարարության և «Բարի մամա» կազմակերպությունների միջև, որպեսզի կանխարգելումը լինի ավելի վաղ, աջակցությունը՝ հասցեական: Վարչապետի որոշմամբ կստեղծվի աշխատանքային խումբ` ընտանեկան նպաստի համակարգը վերանայելու ուղղությամբ, որի արդյունքում համակարգը կդարձնենք ավելի ճկուն ու կարիքների վրա հիմնված»,- ներկայացրել է նախարարը:
16:50 01.08.2025
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն անդրադարձել է կառույցում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխություններինՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի գլխավորությամբ այսօր անցկացվել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում Կոմիտեի նախագահն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր քարտուղար Կարեն Մարգարյանին, շնորհավորել նրան նշված պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Խորհրդակցության ընթացքում Արթուր Նահապետյանն անդրադարձել է Կոմիտեի օպերատիվ–հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանումում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխություններին: Ըստ Կոմիտեի նախագահի՝ փոփոխությունների հիմնական նպատակն է՝ հասնել […] ...
16:43 01.08.2025
53-ամյա արմավիրցին տանը զինամթերք և զինվորական սարքավորումներ էր պահումԲնակչութան մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերումն ու առգրավումը հանցագործությունների կանխարգելման կարևոր գործիքներից է: Ոստիկանությունը շարունակում է այս ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկել` բացահայտելով և կանխելով բազմաթիվ հանցագործություններ։ Հերթական արդյունքն արձանագրել են Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները։ Նրանք օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արմավիր քաղաքի 53-ամյա բնակիչը զինամթերք է պահում։ Հուլիսի 30-ին նա իրավապահներին է ներկայացրել տանը […] ...
16:38 01.08.2025
Մանուել Պետրոսյանը՝ 49th Vila de Sitges Open մրցաշարի հաղթողԳրոսմայստեր Մանուել Պետրոսյանը դարձել է Կատալոնիայում անցկացված 49th Vila de Sitges Open շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Երկրորդ տեղը գրավել է նույնպես հայ գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը։ Մանուելն ու Կարենը 9 հնարավորից վաստակել են 7 միավոր։ ...
16:30 01.08.2025
2025 թվականի առաջին կիսամյակում Երևան քաղաքի քննչական վարչությունը վերականգնել է 2 մլրդ դրամՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում 2025 թվականի առաջին կիսամյակում վերականգնվել է 2 մլրդ 250 մլն 894 հզր ՀՀ դրամ՝ նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի 604 մլն 507 հզր ՀՀ դրամի համեմատ, այսինքն աճել է 1 մլրդ 646 մլն 387 հզր ՀՀ դրամով: ...
16:25 01.08.2025
Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են ավազակության մեղադրանքով հետախուզվողիՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հուլիսի 30-ին մայրաքաղաքի Թամանցիների փողոցում հայտնաբերել են հուլիսի 18-ից ավազակության մեղադրանքով հետախուզվող 28-ամյա մի երիտասարդի, խափանման միջոցը՝ կալանք: ...
16:07 01.08.2025
Մարիա Գևորգյանը 3 մրցաշար է հաղթել ՇվեդիայումԳրոսմայստեր Մարիա Գևորգյանը Շվեդիայում 3 մրցաշար է հաղթել։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Գևորգյանը հաղթել է երկու արագ և մեկ կայծակնային շախմատի մրցաշար: Մարիան 52,4 կետով բարելավել է արագ շախմատի և 48.8 կետով՝ կայծակնային շախմատի իր վարկանիշերը։ ...