13:20 06.05.2019
Պաշտոնավարման 100-օրյա ժամկետի լրանալու կապակցությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ամփոփ հաշվետվություն է ներկայացրել: SHANTNEWS-am-ի հարցին, թե հաշմանդամություն ունեցող անձինք արդյո՞ք պահանջարկ ունեն պետական ու մասնավոր սեկտորում, Բաթոյանը պատասխանել է.
«Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության վիճակագրություն կա, դա ավելի ուշ ձեզ կտրամադրենք: Բայց արդյունավետության հարցով ծրագրերը վերանայման կարիք ունեն, որովհետև այնտեղ պայմանները բարենպաստ չեն, որպեսզի մարդիկ կարողանան օգտվել այդ ծրագրերից, խոսքն ուղեկցման ծրագրի, աշխատավարձի փոխհատուցման ծրագրերի մասին է: Այստեղ պետք է վերանայումներ անենք, որոնք պետք է հեշտացնեն ու բարձրացնեն արդյունավետությունը»:
Հարցին, թե արդյոք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ընդունում է և ինչ պայմաններ կան ստեղծված, օրինակ` հենաշարժողական խնդիրներ ունեցողների համար, Բաթոյանը պատասխանեց.
«Նախարարությունը հարմարեցված է այնքանով, որ ես կարողանում եմ գալ նախարարություն, հաշմանդամություն ունեցող մարդիկ, կազմակերպությունները հեշտությամբ կարողանում են գալ: Կարևոր է մեզ համար հավասար պայմանների դեպքում առաջնահերթությունը տալ հաշմանդամություն ունեցող անձանց: Այս իմաստով շատ բան դեռ չունենք արած, բայց պետք է անենք ու օրինակ ծառայենք»:
16:43 01.08.2025
53-ամյա արմավիրցին տանը զինամթերք և զինվորական սարքավորումներ էր պահումԲնակչութան մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերումն ու առգրավումը հանցագործությունների կանխարգելման կարևոր գործիքներից է: Ոստիկանությունը շարունակում է այս ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկել` բացահայտելով և կանխելով բազմաթիվ հանցագործություններ։ Հերթական արդյունքն արձանագրել են Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները։ Նրանք օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արմավիր քաղաքի 53-ամյա բնակիչը զինամթերք է պահում։ Հուլիսի 30-ին նա իրավապահներին է ներկայացրել տանը […] ...
16:38 01.08.2025
Մանուել Պետրոսյանը՝ 49th Vila de Sitges Open մրցաշարի հաղթողԳրոսմայստեր Մանուել Պետրոսյանը դարձել է Կատալոնիայում անցկացված 49th Vila de Sitges Open շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Երկրորդ տեղը գրավել է նույնպես հայ գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը։ Մանուելն ու Կարենը 9 հնարավորից վաստակել են 7 միավոր։ ...
16:30 01.08.2025
2025 թվականի առաջին կիսամյակում Երևան քաղաքի քննչական վարչությունը վերականգնել է 2 մլրդ դրամՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում 2025 թվականի առաջին կիսամյակում վերականգնվել է 2 մլրդ 250 մլն 894 հզր ՀՀ դրամ՝ նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի 604 մլն 507 հզր ՀՀ դրամի համեմատ, այսինքն աճել է 1 մլրդ 646 մլն 387 հզր ՀՀ դրամով: ...
16:25 01.08.2025
Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են ավազակության մեղադրանքով հետախուզվողիՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հուլիսի 30-ին մայրաքաղաքի Թամանցիների փողոցում հայտնաբերել են հուլիսի 18-ից ավազակության մեղադրանքով հետախուզվող 28-ամյա մի երիտասարդի, խափանման միջոցը՝ կալանք: ...
16:07 01.08.2025
Մարիա Գևորգյանը 3 մրցաշար է հաղթել ՇվեդիայումԳրոսմայստեր Մարիա Գևորգյանը Շվեդիայում 3 մրցաշար է հաղթել։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Գևորգյանը հաղթել է երկու արագ և մեկ կայծակնային շախմատի մրցաշար: Մարիան 52,4 կետով բարելավել է արագ շախմատի և 48.8 կետով՝ կայծակնային շախմատի իր վարկանիշերը։ ...
16:02 01.08.2025
Բացահայտենք թանգարաններն ամռանը. գործող ժամանակավոր ցուցահանդեսների ազդագիրՀայաստանի թանգարաններն ամառվա արձակուրդային օրերը հետաքրքիր և հագեցած դարձնելու ինքնատիպ առաջարկներով են ներկայանում՝ մեր երկիր այցելող զբոսաշրջիկների, հյուրերի և քաղաքացիների համար: Մշտական ցուցադրություններին զուգահեռ՝ թանգարաններում գործում են տարբեր թեմատիկ ուղղություններով ժամանակավոր ցուցահանդեսներ, որոնք ներկայացնում են ուշագրավ պատմություններ՝ բացառիկ էքսպոզիցիաների միջոցով: Ռուսական արվեստի թանգարան. «Դիմակը՝ կերպար և գաղափար» Օգոստոսի 1-ին՝ ժամը 17:00-ին, Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ․ […] ...