23:36 06.05.2019
Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտը Շիրակի մարզի սողանքային հատվածները ուսումնասիրելու ծրագիր է ներկայացնելու կառավարություն: Մարզում մի քանի սողանքային տարածքներ կան, որոնք սպառնալիք են տներին ու տրանսպորտային ենթակառուցվածքներին: Օրինակը Ջաջուռի սողանքային գոտում է:
Հողի սահքը վտանգ է ներկայացնում Գյումրի-Վանաձոր ճանապարհին և երկաթուղային թունելին: Այս վիճակն է արդեն 30 տարի, իսկ միակ ուսումնասիրությունը, որ կատարվել է Ջաջուռի սողանքային գոտում 6 տարի առաջ է եղել: Վիճակի գնահատական ու կոնկրետ առաջարկներ են գիտնականները տվել, բայց ուսումնասիրություններից այն կողմ գործը չի հասել: Սողանքային գոտու դինամիկան փոփոխվել է, Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի մասնագետները նոր ուսումնասիրությունների անհրաժեշտության մասին են բարձրաձայնում:
Շիրակի մարզի սողանքային տարածքներից Ջաջուռը համարվում է ամենավտանգավորը: Մարզի սողանքային տարածքներն ուսումնասիրելու համար գիտնականները նոր ծրագիր են ներկայացնելու: Սողանքային տարածքների ցանկ են ներկայացրել, առաջինն այդ ցանկում Ջաջուռն է:
«Նախնական ծրագիր է, որի մանրամասներն առայժմ չկան: Խնդիր է դրված ուսումնասիրել մարզի բոլոր սողանքային տարածքները: Առաջինն այդ ցանկում Ջաջուռն է, որը մեծ վտանգ է ներկայացնում թունելին, կարող է խցանել մուտքը: Այդ ցանկում կլինեն նաև Առափիի և Վահրամաբերդի կիրճի սողանքները: Մենք ժամանակին առաջարկել էինք Ջաջուռում անցկացնել օղակաձև դրենաժային համակարգ, հիմա այնպիսի ծրագիր ենք ներկայանցնելու, որ ֆինանսավորումն իրատեսական լինի»,- SHANTNEWS.am-ին ասել է ԳԱԱ երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի գիտաշխատող Ռոլան Գասպարյանը:
Ջաջուռն ամենավտանգավորն է, բայց ոչ միակ սողանքային տարածքը Շիրակի մարզում: Նույն ցանկում են Առափիի, Ողջիի և Վահրամաբերդի կիրճի սողանքները: Վերջինը նախորդ երկու տարիներին կտրուկ ակտիվացել է:
23:59 22.07.2025
Երևանը դառնում է հարմարավետ. մայրաքաղաքում այս տարի կկառուցվի շուրջ 400 թեքահարթակԵրևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են կառուցվել նոր ու հարմարավետ թեքահարթակներ: Դրանք հեշտացնում են հատկապես հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց զբոսանքն ու տեղաշարժը մայրաքաղաքում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ծրագրի շրջանակում նախատեսված է կառուցել 400 թեքահարթակ, որից արդեն շահագործման են հանձնվել 200-ը։ Մենք ձևավորում ենք հասանելի, ներառական և հավասար հնարավորություններով քաղաք՝ բոլորի համար։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 22.07.2025
Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է Թեհրանի պետական համալսարանի նորանշանակ ռեկտորի հետՀուլիսի 22-ին դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Թեհրանի պետական համալսարանի նորանշանակ ռեկտոր Մոհամմադ Հոսեյն Օմիդի հետ: Այս մասին հայտնել են Իրանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում կարևորվել է Հայաստանի և Իրանի մայր բուհերի միջև համագործակցության խորացումը, ընդգծվել Թեհրանի համալսարանի և ՀՀ մյուս բուհերի միջև փոխգործակցություն հաստատելու անհրաժեշտությունը: Դեսպան Հակոբյանը և ռեկտոր Օմիդին անդրադարձել են միջբուհական համագործակցության […] ...
23:53 22.07.2025
Այսուհետ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները կկարողանան ստանալ բջջային ID SIM քարտԱյսուհետ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները կկարողանան ստանալ բջջային ID SIM քարտ (mID)` համաձայն ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշման ս․թ․ ապրիլի 24-ի փոփոխության։ Այս մասին հայտնում են ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։ ՀՀ-ում բջջային ID SIM քարտ (mID) կարող են ձեռք բերել այն օտարերկրացիները, որոնք ունեն Հանրային ծառայության համարանիշ և հետևյալ […] ...
23:51 22.07.2025
Մեկնարկել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում նախագծով նախատեսված 2-րդ թունելի հորատման աշխատանքներըՄեկնարկել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ կառուցվող ճանապարհահատվածում նախագծով նախատեսված 2-րդ թունելի հորատման աշխատանքները։ Այս թունելն ունենալու է 530մ երկարություն։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:49 22.07.2025
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները Երևան-Մեղրի ճանապարհին զենք-զինամթերք են հայտնաբերելՈստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բնակչության կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները: Մասնավորապես, Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 18-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենք-զինամթերքը թողել է Երևան-Մեղրի ճանապարհի՝ Քարի տակ կոչվող տարածքում գտնվող հուշարձանի հետնամասում: Եղեգնաձորի համայնքային […] ...
23:46 22.07.2025
Վահե Հովհաննիսյանը առաքելության ներկայացուցիչների հետ քննարկել է ԱԶԲ և ԶՖԳ միջոցներով իրականացվող ընթացիկ ծրագիրըՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության համատեղ առաքելության ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնել են Ֆինանսների նախարարությունից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բյուջետային աջակցության առաջիկա արդյունքահեն ծրագրի բարեփոխումների հնարավոր ուղղությունները։ Նախարար Հովհաննիսյանը անդրադարձել է նախորդ ծրագրերի հիմնական մարտահրավերներին և վերջիններիս շնորհիվ ՀՀ պետական կառավարման համակարգում գրանցված արդյունքներին` որակելով […] ...