Նիկոլ Փաշինյանը զարմացավ. իր ներխուժումից կոտրված դուռը դեռ չէր վերանորոգվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+29.09 oC

Նիկոլ Փաշինյանը զարմացավ. իր ներխուժումից կոտրված դուռը դեռ չէր վերանորոգվել

14:04 07.05.2019

Այսօր Ռադիոյի օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հանրային ռադիո՝ շնորհավորելու Հայաստանում գործող բոլոր ռադիոների աշխատակիցներին: Նա նշել է, որ ինքը Հանրային ռադիոյի ակտիվ ունկնդիրներից  է եղել, հատկապես «Ոսկե ֆոնդի» սիրահարը: Նա նաև հույս է հայտնել, որ Հանրային ռադիոն կվերականգնի իր նախկին համբավը:

«Խորհրդային տարիներին հայկական ռադիոն հայտնի էր նաև իր հումորով, հուսով եմ` այդ հայտնիությունն էլի ձեռք կբերի ու շուտով»:

Վարչապետը նաև հիշեց, որ մոտ 1 տարի առաջ Հանրային ռադիոյում այլ կարգավիճակով էր:

«Ես ուրախ եմ, որ այսօր կրկին այդ նույն սենյակում եմ, ինչ նախորդ տարի` ապրիլի 14-ին, երբ ես ներխուժել էի: Էլի եմ ներողություն խնդրում բոլոր այն աշխատակիցներից, որոնք այդ օրը մեր գործողությունների պատճառով անհարմարություններ են ունեցել: Դա քաղաքացիական քայլ էր: Ըստ էության, ստացվում է` ես եկա այստեղ կիսատ գործս ավարտին հասցնելու: Այն ժամանակ ես այս ստուդիա մտել էի ուղիղ եթերի ակնկալիքով: Էն ժամանակ չստացվեց, հիմա ստացվեց»:

Ի տարբերություն նախորդ անգամվա այցի, այս անգամ Նիկոլ Փաշինյանը չհրաժարվեց պատասխանել հարցերի` նշելով, որ մայիսի 8-ին անցկացվող ասուլիսին ներկայացնելու է 100 փաստ նոր Հայաստանի մասին:

«Մենք պատրաստվում ենք բարձրացնել զինվորականների աշխատավարձերը, ուսուցիչների աշխատավարձերը և այս տարի պլանավորում ենք 100 մլն դոլարից ավելի կապիտալ ծախսեր, որոնք մեր հաշվարկով պիտի խթանեն տնտեսությունը»:

Վարչապետն այլ մանրամասներ չներկայացրեց՝ վաղվա ասուլիսի ասելիքը չմասնատելու համար:

Զրույցից հետո Նիկոլ Փաշինյանը շրջեց նաև ռադիոյի շենքում՝ աշխատակիցներին շնորհավորելու և տոնական տորթը համտեսելու համար: Ի դեպ, դեռ այցի սկզբում վարչապետը զարմացել էր՝ տեսնելով դեռ նախորդ տարվա ներխուժումից կոտրված դուռը չվերանորոգված: Մինչև զրույցի ավարտը դուռը նորոգվեց: Վարչապետն անձամբ ստուգեց ու ռադիոյի աշխատակիցներին շնորհավորեց նաև դռան նորոգման առթիվ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

23:59 03.08.2025

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

23:41 03.08.2025

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

23:28 03.08.2025

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

23:20 03.08.2025

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

Օգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

23:10 03.08.2025

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

Ավելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

23:00 03.08.2025

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...

BACK_TO_TOP