19:14 07.05.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանի հայտարարությունների ժամին անդրադարձավ երեկ երեկոյան Երևանի ավագանու հանձնաժողովներից մեկի ժամանակ տեղի ունեցած միջադեպին:
«Երեկ Երևանի քաղաքապետարանում հետաքրքիր դեպք է տեղի ունեցել, երբ «Լույս» խմբակցության ներկայացուցիչներն անընդհատ քննադատում էին, որ Երևանի քաղաքապետը նախագիծ ունի, որով իր աշխատավարձն է կրկնապատկում, քաղաքապետարանի աշխատակիցների թիվն է ուռճացնում. ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նիստը պետք է լիներ ժամը 8-ին, մարդկանց սպասեցնում են մոտ 40 րոպե, այդպես էլ նիստը չեն գումարում, ասում են՝ բոյկոտե՞լ եք, ասում են՝ հա, լավ ենք արել, ճիշտ ենք արել, շարունակությունը կտեսնեք և այլն»,- ասաց նա:
Մարուքյանը հիշեցրեց՝ Երևանը Հայաստանում միշտ քննադատվել է իր կառավարման առումով՝ որպես «պետություն պետության մեջ», և ապակենտրոնացման լոբբինգ է եղել, ասաց՝ դա չի արվում նաև այսօր իշխող կուսակցության կողմից:
«Էդ բոլոր խնդիրները լուծվել են, հիմա Երևանի քաղաքապետի աշխատավարձը պետք է կրկնապատկե՞նք»,- հարց ուղղեց նա:
Պատգամավորը տեղեկացրեց, որ Հայաստանի մյուս քաղաքներում՝ Վանաձոր, Գյումրի, մանկապարտեզները վճարովի են, ապա նշեց՝ Հայաստանում ֆինանսական միջոցներն անարդարացի են բաշխվում, կարելի է այդ գումարով այնպես անել, որ մյուս մարզերում մանկապարտեզները լինեն անվճար: Ըստ Մարուքյանի՝ այդ գումարները օգտագործվում են քաղաքապետարանի բյուջեն ուռճացնելու, ծախսը մեծացնելու համար:
«Հիմա կարող է հարց բարձրանա՝ բա տեղական մարմին է, ի՞նչ եք ուզում. պետությունը համահարթեցման բեռ ունի, համահարթեցրե´ք: Երևանի ավագանիում նստած մարդիկ, այդ թվում՝ Հայկ Մարությանը, մտածում են՝ ուժեղ լեգիտիմ ժողովրդական աջակցություն ունեն ու կարող են այդ տոնով խոսել շատ փոքրաթիվ խմբակցության հետ: Ես ձեզ հիշեցնում եմ՝ դուք չեք ընտրվել որպես Երևանի իշխանություն, ձեզ չեն ընտրել որպես Երևանի քաղաքապետ և ավագանի: ՀՀ վարչապետը կոչ է արել ձայն տալ «Իմ քայլը» դաշինքին՝ պառլամենտը ցրելու համար, ժողովուրդը ձայն է տվել: Որպես այդպիսին՝ Երևանի քաղաքապետի դասական ընտրություն չի եղել, հետևաբար ձեզ մի քիչ հաշվետու, պատասխանատու պահեք, մի բան իմացեք՝ այն ձայները, որ ստացել եք, Նիկոլ Փաշինյանի հայտարարության ձայներն են, և այսօր քաղաքում ինչ պրոբլեմ կա, դրա պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է»,- նշեց Մարուքյանը:
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...
23:03 01.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «Howo» բեռնատարը և «Volkswagen Golf»-ը․ կա վիրավորՕգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18։10-ի Երևան-Գյումրի ավտոճանապարհի 52 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ 39-ամյա Մերուժ Ն․-ի վարած «Howo» մակնիշի բեռնատարը և 66-ամյա Տիգրան Հ․-ի վարած «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի «Շենգավիթ» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊԾ Արագածոտնի […] ...
22:50 01.08.2025
Կամչատկայում 1 ժամվա ընթացքում տեղի է ունեցել 5 մագնիտուդից բարձր երեք երկրաշարժԿամչատկայի թերակղզու ափերի մոտ՝ UTC-ի ժամանակով ժամը 16:33-ից մինչև 17:39-ը (Մոսկվայի ժամանակով ժամը 19:33-ից մինչև 20:39-ը) տեղի է ունեցել երեք երկրաշարժ՝ 5.0, 5.8, 5.2 և 5.2 մագնիտուդով։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Առաջին երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 187 կմ հեռավորության վրա, երկրորդը՝ 238 կմ, երրորդը՝ 218 կմ։ […] ...
22:39 01.08.2025
Շիրակի մարզում 43-ամյա վարորդը «Mercedes»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում․ կա վիրավորՕգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Երևան – Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 98 կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ 43-ամյա Մեխակ Մ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Մեխակ Մ․-ն տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊԾ […] ...
22:25 01.08.2025
Ադրբեջանական լոբբիի առաջնորդ, Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռաշիդա Դաթին կնստի ամբաստանյալի աթոռին․ ինչո՞ւմ է նա մեղադրվումՔննչական մարմինը դատարան է փոխանցել Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռաշիդա Դաթիի դեմ հարուցված քրեական գործը: Դաթին, ով Ֆրանսիայում ադրբեջանական լոբիի առաջնորդներից մեկն է համարվում, մեղադրվում է կաշառքներ ստանալու մեջ: Ինչո՞ւմ է նա մեղադրվում: Ինչպե՞ս է վերաբերվում այս ամենին Մակրոնը: Ինչո՞ւմ է դրսևորվել Ռաշիդա Դաթիի անօրինական կաշկանդվածությունը Ադրբեջանից: Այս հարցերին է «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել Արտյոմ Երկանյանը։ Հարցազրույցն […] ...