«Մխիթարյանը «վատ բնավորություն» ունի և այն ֆուտբոլիստը չէ, որը պետք է «Բորուսիային»». գերմանական պարբերականի անդրադարձը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

«Մխիթարյանը «վատ բնավորություն» ունի և այն ֆուտբոլիստը չէ, որը պետք է «Բորուսիային»». գերմանական պարբերականի անդրադարձը

22:04 07.05.2019

Մամուլում տեղեկատվություն է տարածվել, որ Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան մտադիր է կազմակերպել հայ ֆուտբոլիստի վերադարձը Դորտմունդի «Բորուսիա»:

Գերմանական Ruhr24.de պարբերականն անդրադարձել է այդ տեղեկատվությանը: Հոդվածագիրը հիշեցրել է Յուրգեն Կլոպի խոսքերը.

«Հաղթելու ցանկությունը պետք է ավելի ուժեղ լինի, քան կորցնելու վախը»:

Ըստ հոդվածագրի՝ եթե «Բորուսիան» նոր մրցաշրջանում կողմ լինի նման մտքին, ապա Մխիթարյանի տարբերակը հաստատ առաջնային չի լինի, քանի որ «Բորուսիայի» երկրպագուները հաստատ հիշում են 2016 թվականի Գավաթի խաղարկության եզրափակիչը: Նա նաև նշել է, որ 2013-2016 թվականներին հայ ֆուտբոլիստը խաղացել է  «Բորուսիայի» մարզահագուստով և հիասթափեցրել է  երեք մրցաշրջաններից երկուսում:

«2014-15թթ. մրցաշրջանում նա խորհրդանշում էր այն ամենն, ինչ «Բորուսիայի» մոտ չէր ստացվում: Մխիթարյանը սկսեց լավ խաղալ Թոմաս Տուխելի գլխավորությամբ: Նա 11 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ դարձավ, սակայն  «Բավարիայի» հետ գավաթային եզրափակչում  հրաժարվեց պատասխանատվությունից: Պատճառը՝  նա շատ հոգնած էր:

Այնուամենայնիվ, Տուխելը ցանկանում էր պահել հայ ֆուտբոլիստին, ինչը զարմանալի չէր, քանի որ 11 գոլն ու 20 գոլային փոխանցումը սենսացիա էին առաջացրել: Սակայն Մխիթարյանի գործակալը նրա տրանսֆերն առաջարկեց Պրեմիեր լիգայի ակումբներին: Մխիթարյանը միացավ «Մանչեսթեր Յունայթեդին», իսկ 2018-ին տեղափոխվեց «Արսենալ»:

Չնայած տեղափոխություններին՝ հայ ֆուտբոլիստը չի տպավորել վերջին 3 տարիներին: «Արսենալն» ամռանը փոփոխություններ է ծրագրում, իսկ 30-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվողների ցանկում է: Սոցիալական ցանցերի տարբեր խմբերում երկրպագուներն ակնհայտորեն դեմ են Մխիթարյանի վերադարձին: Շատերն էլ ասում են, որ նա շատ լավ ֆուտբոլիստ է: Համենայնդեպս, Մխիթարյանը «վատ բնավորություն» ունի և այն ֆուտբոլիստը չէ, որը պետք է «Բորուսիային»,- այսպես է եզրափակել միտքը հոդվածի հեղինակը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարությունների

12:14 02.08.2025

Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարությունների

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շարունակելով իր վեճը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, հայտարարել է, որ իր հռետորական սպառնալիքներին ի պատասխան կուղարկի երկու ամերիկյան միջուկային սուզանավ «համապատասխան տարածաշրջաններ»։ Նա չի մանրամասնել, թե որ տարածաշրջանների մասին է խոսքը։ «Հաշվի առնելով Ռուսաստանի նախկին նախագահ, այժմ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից արված խիստ սադրիչ հայտարարությունները, […] ...

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

12:08 02.08.2025

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...

SHANTNEWS

12:00 02.08.2025

SHANTNEWS

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

11:47 02.08.2025

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

11:30 02.08.2025

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

BACK_TO_TOP