Ապրիլի 16-ը պե՞տք է նշել որպես Հայ կինոյի օր. քննարկում ԱԺ-ում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Ապրիլի 16-ը պե՞տք է նշել որպես Հայ կինոյի օր. քննարկում ԱԺ-ում

13:08 08.05.2019

ԱԺ-ում քննարկում են Նաիրա Զոհրաբյանի և Վահե Էնֆիաջյանի՝ ««ՀՀ տոների և հիշատակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Նախագիծը ներկայացրեց Նաիրա Զոհրաբյանը:

«Կարծում եմ` չկա որևէ մեկը, որ թերագնահատի հայ կինոյի դերը ոչ միայն հայ մշակութային կինոժառանգության, այլև համաշխարհային կինոարվեստում իր ունեցած նշանակության ժառանգության առումով: Չթվարկեմ անուններ՝ Փարաջանով, լեգենդար Փելեշյան և այլն: Ես թվարկեցի այն անունները, որոնք համաշխարհային կինոֆոնդի ժառանգության անբաժանելի մասն են, ես ինքս կողմ չեմ եղել մեր տոնացույցը ծանրաբեռնելուն, բայց սա այն դեպքերից է, երբ կա Հայ կինոյի օրն առանձին նշելու անհրաժեշտություն: Գաղափարը եկել է կինոհամույթից, ինձ դիմել են կինոակադեմիաներ, Կինոմատոգրաֆիստների միությունը: Ունեցել ենք մի քանի քննարկումներ, և նախաձեռնությունը ներկայացվել է խորհրդարանին», – ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Առաջարկվում է ապրիլի 16-ը նշել որպես կինոյի օր, քանի որ 1923-ի ապրիլի 16-ին է ստեղծվել Պետկինոն, որը 1966-ին վերանվանվել է Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա: Այդ տարիներին են ստեղծվեն նաև Համո Բեկնազարյանի ֆանտաստիկ կինոգործերը:

«Կառավարության ներկայացուցիչը՝ Ղարիբյանը, պնդում էր, որ ունենք միջազգային օրացույցում Կինոյի օր` դեկտեմբերի 28-ն է: Հիշեցնեմ, որ 1895-ի Փարիզի «Գրանդ կաֆե» սրճարանում, մեզ հայտնի Կապուցինների փողոցում ցուցադրվեց Լումիեր եղբայրների ֆիլմը, թե ինչպես են բանվորները դուրս գալիս ֆաբրիկայից: Եթե ինչ-որ մեկը կասի, որ մենք այդ օրը նշում ենք Կինոյի օր, կհամաձայնեմ, որ չունենանք Հայ կինոյի օր»,- նշեց Զոհրաբյանը:

Նա նաև չընդունեց այն փաստարկները, որ ընդունված չէ` նույնանուն տոներ ունենալ տարբեր օրերի` հիշեցնելով, որ, օրինակ` Ռուսաստանը, որն ունի փայլուն կինոժառանգություն, Կինոյի օրը նշում է այլ օր՝ օգոստոսին, և նման դեպքեր օրացույցում շատ են:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն անդրադարձել է կառույցում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխություններին

16:50 01.08.2025

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն անդրադարձել է կառույցում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխություններին

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի գլխավորությամբ այսօր անցկացվել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում Կոմիտեի նախագահն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր քարտուղար Կարեն Մարգարյանին, շնորհավորել նրան նշված պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Խորհրդակցության ընթացքում Արթուր Նահապետյանն անդրադարձել է Կոմիտեի օպերատիվ–հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանումում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխություններին: Ըստ Կոմիտեի նախագահի՝  փոփոխությունների հիմնական նպատակն է՝ հասնել […] ...

53-ամյա արմավիրցին տանը զինամթերք և զինվորական սարքավորումներ էր պահում

16:43 01.08.2025

53-ամյա արմավիրցին տանը զինամթերք և զինվորական սարքավորումներ էր պահում

Բնակչութան մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերումն ու առգրավումը հանցագործությունների կանխարգելման կարևոր գործիքներից է: Ոստիկանությունը շարունակում է այս ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկել` բացահայտելով և կանխելով բազմաթիվ հանցագործություններ։ Հերթական արդյունքն արձանագրել են Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները։ Նրանք օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արմավիր քաղաքի 53-ամյա բնակիչը զինամթերք է պահում։ Հուլիսի 30-ին նա իրավապահներին է ներկայացրել տանը […] ...

Մանուել Պետրոսյանը՝ 49th Vila de Sitges Open մրցաշարի հաղթող

16:38 01.08.2025

Մանուել Պետրոսյանը՝ 49th Vila de Sitges Open մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը դարձել է Կատալոնիայում անցկացված 49th Vila de Sitges Open շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Երկրորդ տեղը գրավել է նույնպես հայ գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը։ Մանուելն ու Կարենը 9 հնարավորից վաստակել են 7 միավոր։ ...

2025 թվականի առաջին կիսամյակում Երևան քաղաքի քննչական վարչությունը վերականգնել է 2 մլրդ դրամ

16:30 01.08.2025

2025 թվականի առաջին կիսամյակում Երևան քաղաքի քննչական վարչությունը վերականգնել է 2 մլրդ դրամ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում 2025 թվականի առաջին կիսամյակում վերականգնվել է 2 մլրդ 250 մլն 894 հզր ՀՀ դրամ՝ նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի 604 մլն 507 հզր ՀՀ դրամի համեմատ, այսինքն աճել է 1 մլրդ 646 մլն 387 հզր ՀՀ դրամով: ...

Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են ավազակության մեղադրանքով հետախուզվողի

16:25 01.08.2025

Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են ավազակության մեղադրանքով հետախուզվողի

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հուլիսի 30-ին մայրաքաղաքի Թամանցիների փողոցում հայտնաբերել են հուլիսի 18-ից ավազակության մեղադրանքով հետախուզվող 28-ամյա մի երիտասարդի, խափանման միջոցը՝ կալանք: ...

Մարիա Գևորգյանը 3 մրցաշար է հաղթել Շվեդիայում

16:07 01.08.2025

Մարիա Գևորգյանը 3 մրցաշար է հաղթել Շվեդիայում

Գրոսմայստեր Մարիա Գևորգյանը Շվեդիայում 3 մրցաշար է հաղթել։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Գևորգյանը հաղթել է երկու արագ և մեկ կայծակնային շախմատի մրցաշար: Մարիան 52,4 կետով բարելավել է արագ շախմատի և 48.8 կետով՝ կայծակնային շախմատի իր վարկանիշերը։ ...

BACK_TO_TOP