ԱՄՆ-ի հետ ՀՀ համագործակցության համաձայնագրերի ժամկետները երկարացվեցին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+32.09 oC

ԱՄՆ-ի հետ ՀՀ համագործակցության համաձայնագրերի ժամկետները երկարացվեցին

14:01 08.05.2019

Մայիսի 8-ին Երևանում կայացած ԱՄՆ-Հայաստան ռազմավարական երկխոսության նիստի ավարտին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) և Հայաստանի կառավարությունը ստորագրեցին երկու փաստաթուղթ՝ երկարացնելով 2013 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև կնքված օժանդակության համաձայնագրերի ժամկետները՝ հօգուտ Հայաստանում մասնավոր հատվածի և ժողովրդավարության զարգացման:

ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտնօրենի տեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկին, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավար Դեբորա Գրիսերը և ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Ծովինար Սողոմոնյանը վավերացրեցին հանրային կառավարման ոլորտում ԱՄՆ-Հայաստան երկկողմ համաձայնագրի ժամկետի երկարացման փաստաթուղթը՝ ԱՄՆ օժանդակությունն ավելացնելով 8,5 միլիոն դոլարով։ 2013 թվականից ի վեր այս համաձայնագրի ներքո ԱՄՆ ՄԶԳ-ն ընդհանուր առմամբ 35,1 միլիոն դոլար աջակցություն է տրամադրել ի նպաստ Հայաստանի ժողովրդավարական զարգացման:

Ստորագրված փաստաթղթի համաձայն՝ ԱՄՆ ՄԶԳ-ն կշարունակի աշխատել Հայաստանի կառավարության և տեղի շահագրգիռ կողմերի հետ՝ աջակցելու ազգային և տեղական մակարդակներում կառավարման ավելի մասնակցային, թափանցիկ և հաշվետու համակարգի կայացմանը, բարելավելու երկրի իրավական կարգավորման դաշտը, զարգացնելու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և անկախ լրատվամիջոցների մասնագիտական կարողությունները, ինչպես նաև բարելավելու քաղաքացիներին տրամադրվող ծառայությունների սպասարկումը:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ ստորագրված մեկ այլ փաստաթղթով Միացյալ Նահանգները 7,5 միլիոն ԱՄՆ դոլարով ավելացրեց տնտեսական աճի ոլորտում 2013 թվականին կնքված 80.7 միլիոն դոլար արժողությամբ համաձայնագրի ընդհանուր գումարը և կատարման ժամկետը։ Շարունակելով աջակցությունը Հայաստանում ավելի մրցունակ և դիվերսիֆիկացված մասնավոր հատվածի ուղղությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ ծրագրերը կխթանեն նորարարություն մի շարք ոլորտներում, կզարգացնեն համապատասխան աշխատուժի կարողությունները, ինչպես նաև կբարելավեն բիզնես միջավայրը: Ծրագրերը նաև կօգնեն բարելավել ձեռնարկությունների աճի և զարգացման համար կենսական նշանակություն ունեցող հիմնական ենթակառուցվածքների, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարման ծառայությունները:

ԱՄՆ ՄԶԳ-ն համագործակցում է Հայաստանի կառավարության հետ 1992 թվականից՝ Գործակալության հայաստանյան գրասենյակի հիմնադրումից ի վեր: Այսօր ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակն իրականացնում է շուրջ 30 ծրագիր` օգնելով բարձրացնել Հայաստանի տնտեսական աճն ու մրցունակությունը, խթանել քաղաքացիական մասնակցությունն ու մասնակցային կառավարումը, ընդլայնել որակյալ բուժսպասարկման մատչելիությունը, ինչպես նաև բարելավել խոցելի երեխաների բարեկեցությունն ու սոցիալական ներգրավվածությունը՝ միևնույն ժամանակ խթանելով ներառական կրթությունն ու համայնքային ծառայությունների մատչելիությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մյունխենում մեղադրական դատավճիռ է կայացվել Բաքվից կաշառք ստացած Բունդեստագի պատգամավորների նկատմամբ

22:55 31.07.2025

Մյունխենում մեղադրական դատավճիռ է կայացվել Բաքվից կաշառք ստացած Բունդեստագի պատգամավորների նկատմամբ

Գերմանական դատարանը բացահայտում է Իլհամ Ալիևի ստեղծած, այսպես կոչված, «ադրբեջանական լվացքատունը»: Մյունխենում մեղադրական դատավճիռ է կայացվել Բունդեսթագի ու ԵԽԽՎ նախկին պատգամավորների նկատմամբ, որոնք մեղադրվել են Բաքվի իշխանավորներից կաշարք ստանալու մեջ: Արևմտյան մամուլը գրում է, որ այսպիսի սկանդալ չի եղել Գերմանիայի ողջ պատմության ընթացքում: Ովքե՞ր էին ամբաստանյալի աթոռին ու ի՞նչ պատիժ են ստացել, կոնկրետ ինչպե՞ս էր […] ...

Երևանում թիվ 2 երթուղին սպասարկող տրոլեյբուսը բախվել է լուսացույցի լարերին, ինչի հետևանքով այն ընկել է «Opel»-ի վրա

22:39 31.07.2025

Երևանում թիվ 2 երթուղին սպասարկող տրոլեյբուսը բախվել է լուսացույցի լարերին, ինչի հետևանքով այն ընկել է «Opel»-ի վրա

Հուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:45 սահմաններում Ագաթանգեղոս փողոցի և Տիգրան Մեծ պողոտայի խաչմերուկում Երևանի բնակիչ 32-ամյա Սուրեն Ս․-ն իր վարած թիվ 2 երթուղին սպասարկող տրոլեյբուսով բախվել է հետիոտնային լուսացույցի լարերին, ինչի հետևանքով այն ընկել է Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Մուշեղ Մ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, […] ...

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

22:27 31.07.2025

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ադրբեջանի վրա ճնշումներ կան թե Եվրոպայից, թե ԱՄՆ-ից․ Հովսեփ Խուրշուդյան

22:21 31.07.2025

Ադրբեջանի վրա ճնշումներ կան թե Եվրոպայից, թե ԱՄՆ-ից․ Հովսեփ Խուրշուդյան

Այսօր «Հեռանկարը» հյուրընկալել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանին։ Անդրադարձ է եղել վերջին օրերի աշխարհաքաղաքական զարգացումներին, մասնավորապես Պաղեստինի պետության ճանաչման գործընթացին, ռուս-ամերիկյան հարաբերությունների նոր սրացումներին։ Հովսեփ Խուրշուդյանը խոսել է նաև Զանգեզուրի թեմայից։ Նրա կարծիքով ճանապարհի վերահսկողության արտապատվիրակումը լինելու է ամերիկյան կողմին։ «Լինելու է հայ-ամերիկյան համատեղ կոնսորցիում, որը կվերահսկի լոգիստիկ սպասարկման տեխնիկական հարցերը։ Այսինքն ներդրումներ […] ...

Ռուբիո. Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև պատերազմն անհավանական է

22:12 31.07.2025

Ռուբիո. Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև պատերազմն անհավանական է

ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ուղղակի ռազմական բախումը անհավանական է, այն երբեք չի կարելի թույլ տալ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox Radio-ին տված հարցազրույցում։ «Դե, դա նույնիսկ անհավանական է։ Հասկացեք, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև պատերազմը մի բան է, որը մենք երբեք չենք կարող թույլ տալ։ Սրանք աշխարհի երկու ամենամեծ միջուկային տերություններն […] ...

SHANTNEWS

22:00 31.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP