15:21 08.05.2019
ԱԺ-ում քննարկվում է Պետական գույքի մասնավորեցման 2017-20թթ. ծրագրում ընդգրկված երկու կազմակերպությունների՝ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի և «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ-ի մասնավորեցման ցանկից հանելու նախագիծը:
«Նշված ընկերությունների՝ հետագայում որպես պետական ընկերություն գործելու անհրաժեշտությունը պայմանավորված է հետևյալով, որ Ֆանարջյանի անվան կենտրոնն իրականացնում է չարորակ և բարորակ ուռուցքների բժշկական օգնություն և սպասարկում: Հանրապետական նշանակության 500 մահճակալանոց հիվանդանոցն ունի թե´ ախտորոշիչ, թե´ բուժական հնարավորություններ: Ներկայումս հանրապետությունում գործող և օնկոլոգիական բուժօգնության ու հսկողության ծառայություններ մատուցող ամենախոշոր և բազմապրոֆիլ բժշկական կազմակերպությունն է»,- ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Ինչ վերաբերում է «Ճառագաթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնին», ապա այն իրականացնում է հանրապետական նշանակության գործառույթներ, մասնավորապես այրվածքային և ճառագայթային հիվանդություններ ունեցող մարդկանց բժշկական օգնություն և սպասարկում տրամադրող միակ հիմնարկն է, որտեղ տարեկան բուժվում է 500-600 քաղաքացի: Այն իրականացնում է խորհրդատվություն նաև Երևանի և մարզերի բժշկական կենտրոններում: Իրականացում է շուրջ 3000 հիվանդների շարունակական հսկողություն:
«Հաշվի առնելով Ֆանարջյանի անվան կենտրոնի ծավալները` Հայաստանում օնկոլոգիական հիվանդությունների աճը և նաև այն, որ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնն իր պրոֆիլով միակն է, դրանց բացառիկությունը, կարևորությունը և ռազմավարական նշանակությունը, առավել նպատակահարմար է, որ նշված կենտրոնները գործեն պետական համակարգում և դրանց հնարավոր և ցանկալի զարգացումները անմիջապես համակարգվեն և ուղղորդվեն պետության կողմից»,- նշեց նախարարը:
Նրա խոսքերով` ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ ընկերությունների գործունեությունը պետական ՓԲԸ կարգավիճակով ավելի արդյունավետ է, առավել ևս չի բացառում մասնավոր ներդրողների ներգրավման հնարավորությունը, վարձակալական կամ այլ փոխշահավետ տարբերակով հավելյալ ծառայությունների ծավալման կամ պետություն և մասնավոր ներդրող համագործակցության ձևաչափով հնարավորությունները:
16:43 01.08.2025
53-ամյա արմավիրցին տանը զինամթերք և զինվորական սարքավորումներ էր պահումԲնակչութան մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերումն ու առգրավումը հանցագործությունների կանխարգելման կարևոր գործիքներից է: Ոստիկանությունը շարունակում է այս ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկել` բացահայտելով և կանխելով բազմաթիվ հանցագործություններ։ Հերթական արդյունքն արձանագրել են Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները։ Նրանք օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արմավիր քաղաքի 53-ամյա բնակիչը զինամթերք է պահում։ Հուլիսի 30-ին նա իրավապահներին է ներկայացրել տանը […] ...
16:38 01.08.2025
Մանուել Պետրոսյանը՝ 49th Vila de Sitges Open մրցաշարի հաղթողԳրոսմայստեր Մանուել Պետրոսյանը դարձել է Կատալոնիայում անցկացված 49th Vila de Sitges Open շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Երկրորդ տեղը գրավել է նույնպես հայ գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը։ Մանուելն ու Կարենը 9 հնարավորից վաստակել են 7 միավոր։ ...
16:30 01.08.2025
2025 թվականի առաջին կիսամյակում Երևան քաղաքի քննչական վարչությունը վերականգնել է 2 մլրդ դրամՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում 2025 թվականի առաջին կիսամյակում վերականգնվել է 2 մլրդ 250 մլն 894 հզր ՀՀ դրամ՝ նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի 604 մլն 507 հզր ՀՀ դրամի համեմատ, այսինքն աճել է 1 մլրդ 646 մլն 387 հզր ՀՀ դրամով: ...
16:25 01.08.2025
Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են ավազակության մեղադրանքով հետախուզվողիՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հուլիսի 30-ին մայրաքաղաքի Թամանցիների փողոցում հայտնաբերել են հուլիսի 18-ից ավազակության մեղադրանքով հետախուզվող 28-ամյա մի երիտասարդի, խափանման միջոցը՝ կալանք: ...
16:07 01.08.2025
Մարիա Գևորգյանը 3 մրցաշար է հաղթել ՇվեդիայումԳրոսմայստեր Մարիա Գևորգյանը Շվեդիայում 3 մրցաշար է հաղթել։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Գևորգյանը հաղթել է երկու արագ և մեկ կայծակնային շախմատի մրցաշար: Մարիան 52,4 կետով բարելավել է արագ շախմատի և 48.8 կետով՝ կայծակնային շախմատի իր վարկանիշերը։ ...
16:02 01.08.2025
Բացահայտենք թանգարաններն ամռանը. գործող ժամանակավոր ցուցահանդեսների ազդագիրՀայաստանի թանգարաններն ամառվա արձակուրդային օրերը հետաքրքիր և հագեցած դարձնելու ինքնատիպ առաջարկներով են ներկայանում՝ մեր երկիր այցելող զբոսաշրջիկների, հյուրերի և քաղաքացիների համար: Մշտական ցուցադրություններին զուգահեռ՝ թանգարաններում գործում են տարբեր թեմատիկ ուղղություններով ժամանակավոր ցուցահանդեսներ, որոնք ներկայացնում են ուշագրավ պատմություններ՝ բացառիկ էքսպոզիցիաների միջոցով: Ռուսական արվեստի թանգարան. «Դիմակը՝ կերպար և գաղափար» Օգոստոսի 1-ին՝ ժամը 17:00-ին, Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ․ […] ...