Ի՞նչ կլիներ Հայաստանի հետ, եթե Երկրորդ աշխարհամարտում ԽՍՀՄ-ը պարտվեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+14.09 oC

Ի՞նչ կլիներ Հայաստանի հետ, եթե Երկրորդ աշխարհամարտում ԽՍՀՄ-ը պարտվեր

07:30 09.05.2019

Հայրենական մեծ պատերազմի ավարտից 74 տարի է անցել: Մայիսի 9-ին հետխորհրդային տարածքում աշխարհի մի շարք երկրներում տեղի են ունենում ցուցադրություններ, շքերթներ, որոնք պատմում են փառահեղ հաղթանակի և այդ հաղթանակը կերտած հերոսների մասին։

Հայրենական մեծ պատերազմը 1941-1945 թվականներին Խորհրդային միության կողմից նացիստական Գերմանիայի և նրա դաշնակիցների դեմ մղած պատերազմն է, որը եղել է Երկրորդ համաշխարհային պատերազմի մաս։

Պատերազմի հիմնական շարժառիթ է հանդիսացել Գերմանիայի կողմից Եվրոպայում նացիոնալ-սոցիալիզմի տարածումը:

«Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանից SHANTNEWS.am-ին հայտնեցին, որ այսօր թանգարանը բաց է լինելու բոլոր այցելուների համար։ Առավոտյան 10-ից «Հաղթանակ» զբոսայգում քայլերթ է լինելու, ինչպես տեղի է ունենում ավանդաբար:

Հայերի մասնակցությունը պատերազմին

Հայրենական մեծ պատերազմում հայերի մասնակցության և նշանակության մասին SHANTNEWS.am-ը խոսել է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի փոխտնօրեն Կարեն Խաչատրյանի հետ.

«Պատմականորեն այնպես է ստացվել, որ մայիս ամիսը հայ ժողովրդի համար հաղթանակների ամիս է, նկատի ունեմ 1918 թ․-ի մայիսյան հերոսամարտերը, որոնց արդյունքում ստեղծվեց առաջին հանրապետությունը, 1945 թ.-ի մայիսի 9-ին Հայրենական պատերազմում մեծ հաղթանակը, և, իհարկե, 1992թ.-ի մայիսի 8-ին Շուշիի փառապանծ ազատագրումը: 1945 թ.-ի մայիսի 9-ին հայ ժողովուրդը ԽՍՀՄ  ժողովուրդների հետ ազատագրեց ոչ միայն Խորհրդային միությունը, Եվրոպան, այլև հնարավորություն տվեց ապագա սերունդներին խաղաղ պայմաններում կերտել իրենց ապագան»:

Կարեն Խաչատրյանը նշեց, որ հաճախ է խոսվում պատերազմի հայրենական կամ ոչ հայրենական լինելու մասին։ Այն հայրենակա՞ն է, թե՞ ոչ: Նրա խոսքերով՝ եթե մեր հայրերը, պապերն ընդունել են այդ պատերազմի հայրենական բնույթը և հերոսական մասնակցություն են ունեցել, մենք՝ ժառանգներս, պետք է հարգանքով վերաբերվենք և կասկածի տակ չդնենք այդ ամենը:

«Արդյո՞ք այդ պատերազմը նաև հայ ժողովրդի պատերազմն էր, իհարկե, այո, որովհետև գաղտնիք չէ, որ Թուրքիան, լինելով Գերմանիայի դաշնակիցը, Անդրկովկասի տարածքում կենտրոնացրել էր իր դիվիզիաները, որոնք պատրաստ էին ներխուժել Անդրկովկաս և Հայաստան: Կարծում եմ՝ նման դեպքում մեր ժողովուրդը կենթարկվեր հերթական ցեղասպանության: 1914թ․-ին ձևավորվել էր թուրք-գերմանական դաշինք, որի հետևանքն էր Հայոց ցեղասպանությունը»:

Պատմաբանը նշեց, որ Հայաստանից Կարմիր բանակ կանչված հայ զինվորների մեջ կային բազմաթիվ արևմտահայեր, որոնց հիշողության մեջ թարմ էր ցեղասպանությունը, և արևելահայերն իրենց վրեժն էին լուծում իրենց նահատակված նախնիների համար:

Նրա խոսքով՝ կան բազմաթիվ փաստեր, երբ ռազմաճակատից ուղարկված նամակներում հայ զինվորը նշում էր, որ գնդակահարելով ֆաշիստներին՝ իրենք լուծում են իրենց վրեժը, և Հայրենական մեծ պատերազմում տարված հաղթանակը հնարավորություն տվեց հայերին թոթափել ցեղասպանված ժողովրդի բարդույթը:

Անդրադառնալով Հայրենական մեծ պատերազմում հայերի մասնակցության վերաբերյալ փաստական տվյալներին և դրանց շուրջ առկա բազմակարծությանը՝ Կարեն Խաչատրյանը վկայակոչեց Պատմության ինստիտուտի կողմից հայոց պատմության բազմահատորյակում հրապարակված տվյալները, որոնց համաձայն՝ Հայրենական մեծ պատերազմին ամբողջ աշխարհից մասնակցել է 500-600 հազար հայ, որից 200 հազարը զոհվել է:

Կարեն Խաչատրյանի խոսքերով՝ հաճախ պատմագրական տվյալներում անտեսվում է սփյուռքահայերի մասնակցությունը, իսկ խոսելով պատմաբանների այն տեսակետի մասին, որ զոհերի թիվը չափազանցված է, պատմաբանն ասաց, որ հավատում է ակադեմիական բազմահատորյակում ներկայացված գիտական տվյալներին:

«Մեր պատմության մեջ ավելի շատ պարտություններ են եղել և այդ մեծ հաղթանակից հրաժարվելն անխոհեմ է: Մենք ունեցել ենք 4 մարշալներ՝ Հովհաննես Բաղրամյան, Համազասպ Բաբաջանյան, Ծովակալ Իսակով, Մարշալ Սերգեյ Օգանով, ովքեր պատերազմից հետո արժանացել են զինվորական այդ բարձր կոչմանը»:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

23:59 15.06.2025

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

23:30 15.06.2025

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

23:15 15.06.2025

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...

Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքները

23:06 15.06.2025

Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքները

Իրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական ​​հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...

Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումները

22:55 15.06.2025

Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումները

Միացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...

Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասին

22:45 15.06.2025

Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...

BACK_TO_TOP