12:50 09.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ:
Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ:
Սա մի տոն է, որն ամենուրեք ոգեկոչվում է խանդավառությամբ, սիրով և հարգանքով, տոն, որը խորհրդանշում է Հայրենական մեծ պատերազմի ավարտը և մարդկության պատմության նոր դարաշրջանի մեկնարկը: Ի՞նչ է Հայրենական մեծ պատերազմը, եթե ոչ սխրագործությունների, քաջագործությունների, անվեհեր հերոսությունների անվերջանալի շղթա՝ զուգակցված մարդկային ուղեղը մթագնեցնող սոսկալի հանցագործություններով, մարդկային կյանքի անդառնալի կորուստներով և մարդկային կյանքը խեղաթյուրող ողբերգություններով:
Հայ ժողովրդի համար Երկրորդ համաշխարհային պատերազմը Մեծ եղեռնից ընդամենը երկու տասնամյակ անց կրկին գոյի, արդարության, չարի ու բարու միջև մղվող պայքար էր: Կրելով հսկայական կորուստներ՝ մենք տվեցինք նաև քաջ հերոսներ, անհամար խիզախ զինվորներ ու սպաներ, ովքեր պատերազմի բոլոր ճակատներում պայքարում էին ոչ միայն հանուն սեփական հայրենիքի, այլև հանուն մարդկային քաղաքակրթության պահպանման:
Պատմական զուգադիպությամբ մենք մայիսի 9-ին տոնում ենք նաև մեզ համար կենսական նշանակություն ունեցող մեկ այլ իրադարձություն: Արցախահայության օրրանի՝ Շուշիի ազատագրումը մեր պատմության ամենահերոսական և փայլուն էջերից է, որով ի ցույց է դրվում հայ ժողովրդի ազատ ապրելու, պայքարելու, հաղթելու անկոտրում կամքն ու ոգին:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ մեր սիրելի վետերաններին, ազատամարտիկներին, բոլորիս՝ այսքան նշանակալից և հաղթական տոնի առթիվ: Խոնարհվում եմ մեր սուրբ նահատակների և հերոսների հիշատակի առաջ:
Թո՛ղ մայիսյան հաղթանակները մեզ զորավիգ լինեն ուժեղ ու հզոր, մեր պապերի և մեր երեխաների երազանքների հայրենիքը կերտելու գործում»:
15:15 15.05.2025
Կբարձրացվի շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների աշխատանքի արդյունավետությունըԳործադիրը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի «Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ու որակավորման կարգը հաստատելու մասին» N 2106-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգում լրացում կատարելու մասին: Հայաստանի Հանրապետության 2021 թվականի օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագիրը։ Հայաստանի Հանրապետության 2021 թվականի նոյեմբերի 18-ի թիվ […] ...
15:12 15.05.2025
Միրզոյանը մեկնել է Ալբանիա, որտեղ կանցկացվի Եվրոպական քաղաքական համայնքի հերթական՝ 6-րդ գագաթնաժողովըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում նախարար Միրզոյանը մեկնել է Ալբանիա, որտեղ կանցկացվի Եվրոպական քաղաքական համայնքի հերթական՝ 6-րդ գագաթնաժողովը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...
15:07 15.05.2025
Կսահմանվեն քաղաքացիների կողմից վարժական հավաքներից խուսափելու դրսևորման ձևերըԳործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Ռազմական ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրենքների նախագծերի փաթեթի համաձայն սահմանվում են քաղաքացիների կողմից վարժական հավաքներից խուսափելու դրսևորման ձևերը, հստակեցվում է կատարվող հանցավոր արարքի նկարագրությունը, խստացվում է մի շարք ոչ իրավաչափ […] ...
15:04 15.05.2025
Դիլիջանի թունելի հիմնանորոգման նախագծի փոխարեն կմշակվի նոր թունելի կառուցման նախագիծԿառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Վարկ թիվ 3449-ARM. Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր. Վարկային համաձայնագրի փոփոխություններ (թիվ 3)» նամակ-համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ծրագրի նպատակն է՝ Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Քոբայր-Բագրատաշենի սահմանային անցակետ 51․74 կմ երկարությամբ կմ 38+450 – կմ 90+191 հատվածի (այսուհետ՝ Ճանապարհահատված) հիմնանորոգում/վերակառուցումը, ինչպես […] ...
14:57 15.05.2025
Հայաստանի Հանրապետության և Սողոմոնի Կղզիների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումՄայիսի 14-ին Նյու Յորքում ՀՀ Մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը և Սողոմոնի Կղզիների մշտական ներկայացուցիչ Ջեյն Մուգաֆալու Քաբուի Վեատարան ստորագրել են Համատեղ կոմյունիկե Հայաստանի Հանրապետության և Սողոմոնի Կղզիների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին։ ...