12:50 10.05.2019
Գյումրիի հիմնանորոգվող փողոցներում անցած տարի շարված եզրաքարերը պոկվել են: Ամենատեսանելին Գերցենի և Գարեգին Նժդեհ փողոցներում է:
Թերություններով կատարված աշխատանքի մեղքով շինարարները կիսատ թողած փողոցաշինական գործը շարունակելու փոխարեն կրկնակին են անելու, թեև բրիգադների ակտիվ աշխատանք փողոցներում չկա: Վիճակը նույնն է հիմնանորոգման ծրագրի առաջին փուլում ընդգրկված բոլոր 12 փողոցներում:
Հունիսի 30-ին հաստատված աշխատանքների վերջնաժամկետը բոլոր դեպքերում չի շտապեցնում շինարարներին: Աշխատուժի պակասի պատճառով բոլոր փողոցներում շինարարություն է:
Գերցենի փողոցի հիմնանորոգումը, ինչպես նաև փողոցաշինական մեծ ծրագրի առաջին փուլում ընդգրկված մյուս փողոցներինը, անցած տարեվերջին պետք է ավարտված լիներ: Աշնան վերջին պարզ դարձավ, որ փողոցում ջրմուղի հետ խնդիրներ կան: Ջրացանցի գործի ընթացքում էլ ջրի երես ելան անցած տարի շարված եզրաքարերի թերությունները` փողոցը սարքելու փոխարեն եզրաքարերն են ապամոնտաժվում:
Իսկ Գարեգին Նժդեհ փողոցում քանդող բրիգադի անհրաժեշտությունն էլ չի զգացվել: Անցած տարի տեղադրված եզրաքարերը հերթով ու շարքով պոկվել են: Հիմա ավելի հեշտ է հաշվել ոչ թե քանդվածները, այլ գետնին կպածները: Հարց է, թե քանդվածները նորից տեղադրելու ժամկետ ու հանձնարարական շինարարին տրվե՞լ է արդյոք: Համենայն դեպս, այս հատվածում վաղուց գործ չեն անում:
Փաստաբան Արամայիս Հայրապետյանն այս վիճակին բացատրություն տալիս է իրավաբանական տեսանկյունից: Սա, ըստ նրա, քաղաքի բնակիչների իրավունքների խախտում է: Նաև սոցցանցերում է նախաձեռնություն սկսվել:
«Չկա փողոց, չկա գույքահարկ». այսպես են գյումրեցի մի խումբ երիտասարդներ իրենց բողոքն արտահայտում:
«Ժողովուրդն ասում է` գույքահարկը վճարում եմ, բայց ինչի՞ համար եմ վճարում: Այս ճանապարհների համար ես գույքահարկ չեմ տա: Իրավաբանորեն այս վարկածն ապրելու հիմք ունի: Պետությունը, ըստ Սահմանադրության, որոշակի պարտավորություններ ունի: Հիմա, եթե պետությունն իր պարտավորությունը չի կատարում, ինչո՞ւ է ինձանից պահանջում, որ ես կատարեմ իմ պարտավորությունները: Իրավաբանական միտք է, որը իրոք կարելի է զարգացնել»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է փաստաբան Արամայիս Հայրապետյանը:
Միայն թե դժգոհությունը հստակ հասցեատեր չունի` քաղաքապետարանը մեղադրում է շինարարին, շինարարը՝ նախագծողին, նախագծողը` պատվիրատուին ու կոմունալ ծառայություններին:
Այս փակ շղթայում պարզ չէ միայն, թե սահմանված ժամկետը` հունիսի 30-ը, ինչո՞ւ չի շտապեցնում ոչ ոքի:
21:40 06.07.2025
Արաղչին Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները անվանել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կոպիտ խախտումԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կոպիտ խախտում էին, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին BRICS գագաթնաժողովում։ Նախարարը նաև շնորհակալություն է հայտնել ասոցիացիայի անդամներին, ովքեր դատապարտեցին Միացյալ Նահանգների և Իսրայելի գործողությունները Իրանի դեմ։ Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ը և Իսրայելը պետք է պատասխանատվություն կրեն Իրանի վրա […] ...
21:18 06.07.2025
Մոդին մեկնաբանել է BRICS-ին նոր անդամ երկրների անդամակցությունըՆոր երկրների՝ BRICS-ին միանալը ապացույցն է այն բանի, որ կազմակերպությունը կարող է փոխվել ժամանակի հետ համընթաց, հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Բրազիլիայում BRICS-ի առաջնորդների գագաթնաժողովի բացման ժամանակ։ «BRICS-ի ընդլայնումը, նոր ընկերների ավելացումը ապացույցն է այն բանի, որ BRICS-ը կազմակերպություն է, որը կարող է փոխվել ժամանակի հետ: Հիմա մենք պետք է նույն կամքը ցուցաբերենք բարեփոխումների […] ...
21:00 06.07.2025
Լավրովը մասնակցել է BRICS գագաթնաժողովի պատվիրակությունների ղեկավարների լուսանկարահանմանըՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մասնակցել է Ռիո դե Ժանեյրոյում BRICS գագաթնաժողովի շրջանակներում պատվիրակությունների ղեկավարների պաշտոնական լուսանկարահանման արարողությանը: Լուսանկարները հրապարակվել են Ռուսաստանի դիվանագիտական առաքելության Telegram ալիքում: Լուսանկարի կենտրոնում կանգնած է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան, որի երկիրը կնախագահի միությունը 2025 թվականին։ Նրա աջ կողմում են Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան, Ինդոնեզիայի վարչապետ […] ...
20:39 06.07.2025
Իսրայելի պատվիրակությունը ժամանել է Կատար՝ Ղազայի շուրջ բանակցությունների համար. Al ArabyԻսրայելական պատվիրակությունը ժամանել է Դոհա՝ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի հասնելու և այնտեղ պահվող պատանդներին ազատ արձակելու նպատակով անուղղակի բանակցություններ վարելու պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ, հաղորդում է կատարական «Ալ Արաբի» հեռուստաալիքը։ Կիրակի օրը իսրայելական Ynet պորտալը հաղորդել է, որ հրեական պետության իշխանությունները որոշել են բանակցային պատվիրակություն ուղարկել Դոհա՝ Գազայի հարցով խորհրդակցությունների համար: Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև […] ...
20:20 06.07.2025
Ինչ է անհրաժեշտ ՀՀ բանակում ծառայության անցնելու համար․ ՊՆՀայաստանի Հանրապետության բանակում ծառայության անցնելու համար անհրաժեշտ է զանգահարել 1-28 հեռախոսահամարին կամ դիմել տարածքային զինկոմիսարիատ: այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ ...
20:00 06.07.2025
Լավրովը ժամանել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի վայրՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պատվիրակության ուղեկցությամբ, ժամանել է BRICS գագաթնաժողովի վայր, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ռուս նախարարի ավտոշարասյունը կանգ է առել Ռիո դե Ժանեյրոյի ժամանակակից արվեստի թանգարանում, որտեղ հուլիսի 6-7-ը տեղի կունենան գագաթնաժողովի հիմնական միջոցառումները: Ռուսական պատվիրակության մեքենաների համարանիշների վրա նշված է «Մենք Ռուսաստանն ենք։ Մենք Լավրովն ենք» գրությունը: Արտաքին գործերի նախարարը կարմիր […] ...