17:04 10.05.2019
Լուրեր կան, որ բնապահպանության նախարարությունը մտադիր է այս տարի պաշտոնապես թույլատրել սիգի որսը, արդյո՞ք դրանք համապատասխանում են իրականությանը: SHANTNEWS.am-ի այս հարցին ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը պատասխանեց.
«2019 թվականի համար արդեն հետազոտություններն արված և տրամադրված էին: Ակադեմիայի կողմից սիգի համար տրամադրված է պիլոտային 150 տոննա, որ կարող ենք որսը հայտարարել: Բայց կրկին ես ուզում եմ, որպեսզի մենք ազնիվ լինենք, սիգի պաշարների հետ կապված կան որոշակի պաշարներ, բայց ինչ-ինչ պատճառներով օրինական դաշտ չի մտել: Կիսաօրինական կամ անօրինական ձկնորսությամբ զբաղվողները սիգը հենց հիմա Սևանի ավազանում վաճառում են 30, 40, 50 դրամով, չնայած, որ այդ ձուկը Երևանի ռեստորաններում վաճառվում է 2000 կամ 3000 դրամով»,- ասաց նախարարը:
Նրա խոսքերով՝ կա նախագիծ, որ պիլոտային 150 տոննայի համար որս հայտարարվի:
«Հույս ունենք, որ դրա արդյունքում սիգի գինը կդառնա այն, ինչ-որ պետք է լինի: Սիգը չի կարող լինել 30 դրամ»,- ասաց Գրիգորյանը:
SHANTNEWS.am-ի հարցին, թե ինչպես է վերահսկվելու, որ հենց 150 տոննայի որս լինի, նախարարը պատասխանեց.
«Նախագիծը նախատեսում է նաև որոշակի հսկման և մոնիթորինգի գործիքներ: Մեր նպատակն այս պահին այն է, որպեսզի հասկանանք, թե կայուն օգտագործման պարագայում ինչ կարող ենք կանխատեսել: Մեր խնդիրն է, որպեսզի ձվադրման ժամանակահատվածում ընդհանրապես չլինի, որպեսզի մանրաձկան ժամանակ մանր ցանցերով չլինի և կարգավորվի: Ամիսների մասով»:
00:30 15.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...
00:18 15.06.2025
Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
00:13 15.06.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 14.06.2025
Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբԵրևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...
23:54 14.06.2025
Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունումՀայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...
23:49 14.06.2025
Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև […] ...