Նոր վերելակների գումարները քաղաքացիները կկարողանան մարել 25 տարվա ընթացքում. Հայկ Սարգսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+31.09 oC

Նոր վերելակների գումարները քաղաքացիները կկարողանան մարել 25 տարվա ընթացքում. Հայկ Սարգսյան

21:21 13.05.2019

Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ խոսել է այն մասին, թե ինչ ժամանակահատվածում են Երևանի բնակիչները կարողանալու մարել փոխվող վերելակների գումարները.

«Մենք երկար ժամանակ ուսումնասիրություններ ենք իրականացրել ինչպես միջազգային, այնպես էլ հայկական շուկայում: Նվազագույն անվտանգ և էկոնոմ որակի վերելակների արժեքը տատանվում է շուրջ 10 մլն-ի շրջանակներում», – ասել է Հայկ Սարգսյանը:

Ըստ փոքաղաքապետի՝ որպես առաջնային պահանջ, կդրվի որակը: Գոնե մեկ-երկու տարվա երաշխիքը: Նոր վերելակներով կտնտեսվի էլեկտրաէներգիան և այդ տնտեսումը կուղղվի փոխառնությունների մարմանը: Ինչ վերաբերում է այն հարցին, թե քանի տարվա կտրվածքով բնակիչները կկարողանան մարել փոխված վերելակների գումարը.

«25 տարի է տևելու բնակիչների այս ամբողջ բեռի մարումը: 25 տարի կմարվի այ գումսրը՝ սպասարկման վճարներից մասհանումներով, բայց եթե մենք ուզում ենք, որ, երբևէ չկրկնվի այսօրվա վիճակը, պետք է այս գործընթացը կրկնվի: Այսինքն՝ միշտ պետք է վճարվի որոշակի գումար, որը հնարավորություն կտա փոխարինել ամեն 25 տարին մեկ»,- ասել է Հայկ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ, ըստ հաշվարկների, բնակիչների համար վերելակի վճարը կավելանա 20-30 տոկոսով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում թիվ 2 երթուղին սպասարկող տրոլեյբուսը բախվել է լուսացույցի լարերին, ինչի հետևանքով այն ընկել է «Opel»-ի վրա

22:39 31.07.2025

Երևանում թիվ 2 երթուղին սպասարկող տրոլեյբուսը բախվել է լուսացույցի լարերին, ինչի հետևանքով այն ընկել է «Opel»-ի վրա

Հուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:45 սահմաններում Ագաթանգեղոս փողոցի և Տիգրան Մեծ պողոտայի խաչմերուկում Երևանի բնակիչ 32-ամյա Սուրեն Ս․-ն իր վարած թիվ 2 երթուղին սպասարկող տրոլեյբուսով բախվել է հետիոտնային լուսացույցի լարերին, ինչի հետևանքով այն ընկել է Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Մուշեղ Մ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, […] ...

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

22:27 31.07.2025

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ադրբեջանի վրա ճնշումներ կան թե Եվրոպայից, թե ԱՄՆ-ից․ Հովսեփ Խուրշուդյան

22:21 31.07.2025

Ադրբեջանի վրա ճնշումներ կան թե Եվրոպայից, թե ԱՄՆ-ից․ Հովսեփ Խուրշուդյան

Այսօր «Հեռանկարը» հյուրընկալել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանին։ Անդրադարձ է եղել վերջին օրերի աշխարհաքաղաքական զարգացումներին, մասնավորապես Պաղեստինի պետության ճանաչման գործընթացին, ռուս-ամերիկյան հարաբերությունների նոր սրացումներին։ Հովսեփ Խուրշուդյանը խոսել է նաև Զանգեզուրի թեմայից։ Նրա կարծիքով ճանապարհի վերահսկողության արտապատվիրակումը լինելու է ամերիկյան կողմին։ «Լինելու է հայ-ամերիկյան համատեղ կոնսորցիում, որը կվերահսկի լոգիստիկ սպասարկման տեխնիկական հարցերը։ Այսինքն ներդրումներ […] ...

Ռուբիո. Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև պատերազմն անհավանական է

22:12 31.07.2025

Ռուբիո. Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև պատերազմն անհավանական է

ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ուղղակի ռազմական բախումը անհավանական է, այն երբեք չի կարելի թույլ տալ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox Radio-ին տված հարցազրույցում։ «Դե, դա նույնիսկ անհավանական է։ Հասկացեք, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև պատերազմը մի բան է, որը մենք երբեք չենք կարող թույլ տալ։ Սրանք աշխարհի երկու ամենամեծ միջուկային տերություններն […] ...

SHANTNEWS

22:00 31.07.2025

SHANTNEWS

Ռուդիկ Մակարյանը՝ Moscow Open 2025-ի հաղթող

21:51 31.07.2025

Ռուդիկ Մակարյանը՝ Moscow Open 2025-ի հաղթող

Միջազգային վարպետ Ռուդիկ Մակարյանը դարձել է Moscow Open 2025 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Ռուդիկ Մակարյանըը 9 հնարավորից վաստակել է 8.5 միավոր և 1.5 միավորով առաջ է անցել երկրորդ տեղը զբաղեցրած մասնակցից։ Մրցաշարին մասնակցել են 8 երկրների հազարից ավելի շախմատիստներ։ ...

BACK_TO_TOP