19:36 13.05.2019
Նուբարաշենի Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնն ամենամեծն է Հայաստանի նմանատիպ մոտ մեկ տասնյակ հաստատություններից: Ավելի քան 350 հոգեկան խնդիրներ ունեցող քաղաքացիներ են այստեղ բուժում ստանում, որից 110-ը՝ հարկադիր:
Հաստատության նորընտիր տնօրենի խոսքերով` հաստատության շենքային պայմանները այնքան էլ տրամադրող չեն, որպեսզի հիվանդը կարողանա արագ վերագտնել հոգեկան հավասարակշռությունը, բայց իրավիճակի բարելավում տեղի ունեցել է, օրինակ` լուծվել է կոյուղատար համակարգի հարցը:
«Կոյուղու ամբողջ համակարգը հիմա գործուն վիճակի մեջ է, քանի որ չէր գործում, լցվում էին շենքերի նկուղները, և գարշահոտը բարձրանում էր շենք, մենք ապահովում ենք զուգարանի թղթով, առաջ չկար, իրարից էին վերցնում, խնդրում էին հարազատներին, սննդի հարցը լուծված էր, ամեն անգամ ստանում են մի քանի անգամ, հարմարացրել ենք իրենց, դեղորայք կա, որ սովածացնում է, դրան ենք համապատասխանեցրել: Եթե նախկինում մի քանի ամիս չէր գործում լաբորատորիան, հիմա գործում է, ունենք բիոքիմիական անալիզատոր, լաբորատորիան աշխատում է»,- ասաց նա:
ՀՀ առողջապահության նախարարի և լրագրողների հետ նրանք շրջել են հաստատության տարածքում, տնօրենը ներկայացրել է խնդիրները, խոսել այն մասին, որ ունեն 100 տոկոս ծանրաբեռնվածություն, այլ զբաղվածություն:
Հարցին` բացի բուժօգնությունից ու սնվելուց, ի՞նչ զբաղմունք ունեն հիվանդները, պատասխանեց.
«Ունենք արթ-թերապիայի մաս, բավական մեծ թվով հիվանդներ ներգրավված են դասընթացի մեջ, ունենք սոցաշխատող, ով իրավաբան է, ով համերգ է կազմակերպում»:
Մանրամասները` տեսանյութում:
21:56 09.06.2025
Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթինՀայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...
21:49 09.06.2025
Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՀունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...
21:44 09.06.2025
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլԵրևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...
21:40 09.06.2025
Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչՀունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...
21:33 09.06.2025
Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակովՀրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...