21:59 13.05.2019
Մի քանի օրից` 1994 թվականի մայիսի 16- ին, Մոսկվայում տեղի ունեցավ նույն եռյակի, նաև ՌԴ պաշտպանության նախարար Գրաչովի հանդիպումը, որի ընթացքում քննարկվում էր 1994թ. փետրվարի 18-ի արձանագրությունը: Դրանով նախատեսվում էր ղարաբաղյան և ադրբեջանական զորքերի տարանջատում, կողմերի միջև բուֆերային գոտու ստեղծում, խաղաղարար ուժերի տեղակայում:
Փաստաթուղթը չստորագրեց միայն Մամեդովը, նրան շտապ կանչել էին Բաքու: Հետագայում Բաքվից պատճառաբանեցին թե Ռուսաստանի կոշտ խոսքերի պատճառով են հետ կանչել Մամեդովին: Գրաչովը հանդիպման սկզբում դիմել էր կողմերին հետևյալ խոսքերով` «Ինչպես ասեմ, այնպես էլ կլինի»: Մինչև տարեվերջ խաղաղությունն ամրապնդելու, գերի ընկած կանանց և երեխաներին ազատ արձակելու հարցերի շուրջ ևս մի քանի բանակցություններ տեղի ունեցան: Դրանց բոլորին մասնակցում էր նաև Լեռնային Ղարաբաղը:
1995-ի փետրվարին Մինսկի խմբի առաջին համանախագահները` Ռուսաստանն ու Շվեդիան հրադադարի ռեժիմը ամրապնդելու վերաբերյալ առաջարկների փաթեթ մշակեցին: Մարտի 31-ին ԵԱՀԿ նախագահ, Հունգարիայի արտգործնախարար Լասլո Տոկեշը գրավոր ուղերձով ընդգծեց, որ Ստեփանակերտը հակամարտության առանձին կողմ է:
Դեկտեմբերին ԵԱՀԿ Մինսկի խումբը արձանագրեց, որ խաղաղապահների տեղակայման նախապատրաստական աշխատանքներն ավարտված են, բայց պայմաններ չկան: Տարվա ընթացքում սահմանին էական միջադեպեր չգրանցվեցին:
1996 թվականի ընթացքում տեղի ունեցան մի քանի բանակցություններ: Լեռնային Ղարաբաղը բանակցային սեղանի շուրջ էր, սակայն կողմերը հայտարարում էին, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պատրաստ չեն քննարկել: Տարվա կարևոր ձեռքբերումը գերիների վերադարձն էր: Մայիսին ՌԴ-ի միջնորդությամբ Ադրբեջանից վերադարձվեց 39 հայ գերի, Հայաստանից՝ 71 ադրբեջանցի: Իսկ հունիսին, երկու տարվա դադարից հետո, առաջին բախումները գրանցվեցին: Նախիջևանի սահմանին բախումները տևեցին մոտ մեկ շաբաթ:
Հաջորդ՝ 1997 թվականի ապրիլին շփման գոտում երկու անգամ իրավիճակը սրվեց: Ապրիլի 19-ին կողմերը հաղորդեցին տասնյակ զոհերի մասին, Ալիևն ու Լևոն Տեր-Պետրոսյանը հեռախոսազրույց ունեցան, խոստացան, որ կհանձնարարեն հրամանատարներին խստորեն պահպանել երեք տարի առաջ կնքված հրադադարը:
Եռանախագահներն առաջին համատեղ հայտարարությունը տարածեցին, իսկ մայիսի 31-ին կողմերին ներկայացվեց խնդրի փաթեթային կարգավորման տարբերակը, ըստ որի՝ Ղարաբաղը ճանաչվում է Ադրբեջանի կազմում գտնվող առանձին միավոր, ունենում է իր դրոշը, զինանշանը, Սահմանադրությունը, ինքնուրույն ձևավորում է օրենսդիր, գործադիր և դատական մարմինները: Նույն նախագծով Ադրբեջանը պարտավորվում էր Լաչինի միջանցքը «վարձակալության հանձնել» ԵԱՀԿ-ին, միջազգային համայնքն էլ խոստանում էր խաղաղապահ ուժեր տեղակայել՝ դառնալով անվտանգության երաշխավոր: Լեռնային Ղարաբաղը չընդունեց այս փաթեթը:
1998-ին շփման գոտում պահպանվեց խաղաղությունը, Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց՝ ասելով, որ իրեն նման պահանջ է ներկայացվել «իշխանության հայտնի մարմինների կողմից»: Ռոբերտ Քոչարյանն ընտրվելուց երկու ամիս անց հանդիպեց Հեյդար Ալիևի հետ: Այդ օրվանից Ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունները շարունակվեցին երկկողմ`Հայաստան-Ադրբեջան ձևաչափով, իսկ միջնորդները շրջանառության մեջ դրեցին կարգավորման նոր` ընդհանուր պետության տարբերակը, որը մերժեց Ադրբեջանը:
1999 թվականը նույնպես սահմանին խաղաղ անցավ, Քոչարյանն ու Հեյդար Ալիևը հանդիպեցին հինգ անգամ, վերջինը՝ հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից մոտ քսան օր հետո:
2000-ին սահմանին նորից հարաբերական անդորր էր: Քոչարյանն ու Ալիևը դարձյալ մի քանի հանդիպում ունեցան, մի մասն էլ սեփական նախաձեռնությամբ՝ առանց միջնորդների: Հեռուստատեսություններին տված մի հարցազրույցում Քոչարյանը պարզաբանեց Ղարաբաղի` բանակցային կողմ այլևս չլինելու հանգամանքը: Ասում էր, թե «դա իր մեջ մեծ ռեսուրս ունի, քանի որ բանակցությունների ժամանակ կողմերի կարգավիճակը չափազանց կարևոր է. և անտեսել չճանաչված պետության շահերը, շատ ավելի հեշտ է, քան ճանաչված պետության շահերը»: Ղարաբաղը ուղիղ բանակցություններից դուրս թողնելու համար Քոչարյանին քննադատողների թվում էր նաև Մինսկի խմբի ռուսաստանցի նախկին համանախագահ Կազիմիրովը:
2001, 2002, 2003 թվականներին նորից հարաբերական անդորր էր սահմանին: Նախագահների հանդիպումները շարունակվում էին: Այս ընթացքում քննարկվում էր Լեռնային Ղարաբաղը Լաչինի հետ միասին Հայաստանի ինքնիշխանությանը հանձնելու դիմաց Ադրբեջանին Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան կայուն միջանցքի տրամադրելու հարցը: Կայացավ Քիվեստի հանդիպումը: Տարիներ հետո Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Տրուբնիկովը պնդել էր, թե Ալիևը պատրաստ էր գնալ տարածքային զիջումների: Բանակցային գործընթացը, սակայն, մտավ փակուղի: 2003 -ի վերջին Ալիև ավագին փոխարինեց Իլհամ Ալիևը:
2004-ի փետրվարին Ռամիլ Սաֆարովը Բուդապեշտում կացնահարեց Գուրգեն Մարգարյանին, հունիսին սրացում գրանցվեց սահմանին: Հայկական կողմը երկու զոհ տվեց:
2005, 2006, 2007 թվականներին սահմանին լուրջ միջադեպեր չեղան: Դիվանագիտական դաշտում իրադարձությունները հետևում էին մեկը մյուսին, բայց առանց էական արդյունքների: 2007-ի նոյեմբերին գաղտնազերծվեցին մադրիդյան սկզբունքները, որոնք երկու տարի քննարկվում էին գաղտնի: Առաջինը՝ նշվում էր Ղարաբաղի շրջակա տարածքների՝ Ադրբեջանին վերադարձի մասին, իսկ Ղարաբաղին` միջանկյալ կարգավիճակ էր տրամադրվելու և անվտանգության երաշխիքներ:
2008 թվականի մարտի մեկին Հայաստանում գրանցված դեպքերից հետո կտրուկ սրվեց իրավիճակը նաև սահմանին: Մարտակերտի ուղղությամբ մի քանի օր թեժ մարտեր ընթացան: Ադրբեջանը չորս զոհ ունեցավ: Կողմերը փոխադարձ քաղաքական մեղադրանքներ հնչեցրին իրավիճակը սրելու համար: Երկու ամիս անց տեղի ունեցավ Սարգսյան-Ալիև առաջին հանդիպումը:
2009-ի հունվարին ու փետրվարին սահմանին գրանցվեցին միջադեպեր: Սարգսյանն ու Ալիևը այդ տարի հանդիպեցին վեց անգամ:
2010-ի հունիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին սահմանին դարձյալ սրվեց իրավիճակը: Քաղաքական դաշտում սեղանին էին մնում մադրիդյան սկզբունքները՝ արդեն նորացված տարբերակով: Մարտին Բաքուն հայտարարեց, թե համաձայն է նորացված տարբերակին:
5 անգամ սահմանին սրացում գրանցվեց 2011 թվականին: Իսկ հունիսին տեղի ունեցավ հայտնի Կազանյան հանդիպումը, որի հետ համանախագահները մեծ հույսեր էին կապում: Կազանյան փաստաթղթի հիմքում դարձյալ Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձն էր և Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակը: Աղոտ ձևակերպումներով համատեղ հայտարարությունը որակվեց որպես կազանյան հանդիպման տապալում:
2012-ի օգոստոսին Հունգարիան Ադրբեջանին արտահանձնեց Ռամիլ Սաֆարովին: Բանակցությունները մտան փակուղի, իրավիճակը սահմանին ավելի սրվեց:
Առաջին դեմքերի մակարդակով հաջորդ հանդիպումը տեղի ունեցավ մեկուկես տարի անց՝ 2013-ի վերջերին, և արձանագրեց միայն սառեցման փուլից դուրս գալու փաստը: Հաջորդ՝ 2014 թվականի հանդիպումներին գլխավոր հարցը դարձավ լարվածության թուլացումը սահմանին: Նախագահները հանդիպեցին երեք անգամ: Իսկ հուլիսին՝ 1994-ից ի վեր սահմանին ամենաարյունալի մարտերը գրանցվեցին: Նույնը կրկնվեց օգոստոսին: Գնդակոծվում էին նաև հայկական գյուղերը:
2015-ի հունվարին Մինսկի խմբի համանախագահներն առաջին անգամ հայտարարեցին, որ Բաքուն է պատասխանատու հրադադարի խախտման համար, իսկ դեկտեմբերինտեղի ունեցավ այդ տարվա առաջին ու վերջին հանդիպումը նախագահների միջև, որը ավելի ակնհայտ էր դարձնում տարաձայնությունները: Սահմանին կրակում էին արդեն հրանոթներով ու տանկերով, իրավիճակը մոտենում էր պատերազմականին:
Ռազմական էսկալացիան հասավ գագաթնակետին 2016-ի ապրիլին: Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց: «Քառօրյա պատերազմ» անունը ստացած ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմի զոհերի թիվը հասավ մոտ հարյուրի, ադրբեջանական կողմինը, ըստ տարբեր աղբյուրների, մի քանի անգամ ավելին էր: Ապրիլյան դեպքերից հետո նախագահները հանդիպեցին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում: Կողմերը խոստացան հարգել հրադադարը և մեխանիզմներ հաստատել` խախտումները հետաքննելու համար: Պայմանավորվածություն ձեռք բերվեց ԵԱՀԿ դիտորդների թիվն ավելացնելու մասին:
2017-ն անցավ սահմանին իրավիճակի պարբերաբարր սրացումներով: Հունվարին և հունիսին գրանցված միջադեպերի ժամանակ հայկական կողմը մեկ օրում չորս զոհ ունեցավ: Նախագահները հանդիպեցին այդ տարի մեկ անգամ՝ Ժնևում, և պայմանավորվեցին լարվածությունը թուլացնելու քայլեր ձեռնարկել:
2018-ը սահմանին նախորդ տարվա համեմատ հանգիստ անցավ: Կրակոցները քիչ էին: Հունիսին Հայաստանի նորընտիր վարչապետը Մոսկվայում, ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակներում, ծանոթացավ Ալիևի հետ: Կարճ, ոչ պաշտոնական հանդիպումներ տեղի ունեցան նաև Դուշանբեում և Սանկտ Պետերբուրգում: Ըստ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների՝ պայմանավորվածություն ձեռք բերվեց սահմանին լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ:
Իսկ պաշտոնական հանդիպումը տեղի ունեցավ այս տարվա մարտի 29-ին: Հայաստանի վարչապետի պնդումներով՝ քննարկվել էր նաև Ղարաբաղը բանակցային գործընթաց վերադարձնելու հարցը: Իսկ վերջին սրացումը սահմանին գրանցվեց այս տարվա մայիսի սկզբներին: Արցախում և Տավուշում հայ զինծառայողներ վիրավորվեցին:
17:35 02.08.2025
Արոնյանը պարտվել է Նակամուրային․ Esports World Cup 202517:35 02.08.2025
Արոնյանը պարտվել է Նակամուրային․ Esports World Cup 2025Շախմատի տղամարդկանց Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը Ռիադում անցկացվող Esports World Cup 2025 մրցաշարի քառորդ եզրափակչում պարտվել է Հիկարու Նակամուրային: ԱՄՆ-ի երկու ներկայացուցիչներն անցկացրել են չորս պարտիա, ճապոնացին հաղթել է 2,5-1,5 հաշվով: Նակամուրան կիսաեզրափակչում կհանդիպի ՖԻԴԵ-ի առաջին համար, նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ, որը քառորդ եզրափակչում 2,5-0,5 հաշվով հաղթել է հնդիկ Նիհալ Սարինին: ...
17:29 02.08.2025
Մոդին սպառնացել է Պակիստանին հրթիռային հարվածներով նոր ահաբեկչական հարձակման դեպքումՀնդկաստանի վրա Պակիստանից ցանկացած նոր ահաբեկչական հարձակում կպատասխանվի վճռականորեն՝ օգտագործելով BrahMos թևավոր հրթիռները, որոնք արտադրվում են ռուս-հնդկական համատեղ ձեռնարկության կողմից, հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։ «Եթե Պակիստանը կրկին մեղք գործի, Ուտար Պրադեշում արտադրված հրթիռները կոչնչացնեն ահաբեկիչներին»,-ասել է Մոդին՝ ելույթ ունենալով Վարանասիում: Հնդկաստանի վարչապետը նաև նշել է, որ համաշխարհային հանրությունն արդեն տեսել է հնդկական պաշտպանական […] ...
17:20 02.08.2025
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցու մահվան մասինԳազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...
17:10 02.08.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...