17:15 15.05.2019
Վրաստանում ադրբեջանցի գործարարներն այսօր Վրաստանի օմբուդսմենի հետ հանդիպմանը մտահոգություն են հայտնել առ այն, որ Դավիթ Գարեջի վանական համալիրի շուրջ ստեղծված իրադրության առնչությամբ սոցցանցերի վրացական տիրույթում ու առանձին լրատվամիջոցներում Ադրբեջանը ներկայացվում է որպես վրացական տարածքների բռնազավթիչ: Հնչել են նաև ադրբեջանական արտադրության ապրանքներից չօգտվելու, դրանցից ընդհանրապես հրաժարվելու կոչեր: Վրաստանում Ադրբեջանի բիզնես ասոցիացիայի անդամների հայտարարությամբ` նման հայտարարությունները բացասական են անդրադառնում երկու բարեկամ, գործընկեր պետությունների հարաբերությունների վրա, մյուս կողմից ազդում են իրենց հեղինակության վրա ու խանգարում բիզնես գործունեությանը:
Վրաստանում Ադրբեջանի բիզնես ասոցիացիայի ղեկավար Նարիման Կուրբանովի հայտարարությամբ` Վրաստանում ադրբեջանական բիզնեսի ներկայացուցիչները շահագրգռված են երկու երկրների բարիդրացիական հարաբերությունների շարունակությամբ: Համոզված են, որ սոցկայքերում անհիմն մեղադրանքները վնասում են իրենց գործունեությանն ու երկկողմ հարաբերություններին:
Նրանց խոսքով` անթույլատրելի է սոցցանցերում և լրատվամիջոցներում հնչող «օկուպանտ Ադրբեջան» արտահայտությունը: Մեղադրանքներն ու նման արտահայտությունները վնասում են երկու երկրների հարաբերություններին: Ավելին՝ նման հայտարարությունները ձեռնտու են միայն երկու երկրների թշնամիներին:
Իր հերթին Վրաստանի բիզնես օմբուդսմեն Իրակլի Լեքվինիձեն հայտարարել է, որ Վրաստանում գործող յուրաքանչյուր ներդրող մեծ նշանակություն ունի իրենց համար: «Մենք աջակցում ենք Վրաստանում գործող Ադրբեջանի գործարար շրջանակներին: Հույս ունենք, որ նման սադրիչ հայտարարությունները չեն խաթարի մեր բարեկամությունն ու բիզնես գործունեությունը»:
Նշենք, որ սահմանային վեճերը հարթելու և երկու երկրների միջև վերջնական սահմանագծման շուրջ հերթական հանդիպումը տեղի կունենա առաջիկա շաբաթվա ընթացքում:
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...