21:14 15.05.2019
1993 թվականից մայիսի 15-ը աշխարհի շատ երկրներում նշվում է որպես ընտանիքի միջազգային օր: Հայաստանն այս տոնին միացել է 8 տարի առաջ: Բոլոր ժամանակներում պետության զարգացման մասին պատկերացում տվել են հասարակության մեջ ընտանիքի զարգացման աստիճանով ու ընտանիքի հանդեպ պետության վերաբերմունքով: Շիրակի մարզպետարանը համաժողով էր կազմակերպել, որի ընթացքում խոսել են այն խնդիրների մասին, որոնցով ծանրաբեռնված են Շիրակի մարզի ընտանիքները:
Ընտանիքը մշտապես կլինի հասարակության հիմքը…
Համաժողովը Բալզակի այս խոսքերով սկսեցին բանախոսները: Եթե հասարակության հիմքը՝ ընտանիքն ամուր է, ուրեմն ամուր է նաև պետությունը: Այս կարգախոսն էր, որ համաժողովի օրակարգը ոչ թե տոնական էր դարձրել, այլ խնդիրների մասին խոսելու հարթակ էր ստեղծել: Շիրակի մարզի ընտանիքներում գործազուրկներն են շատ, մարդիկ ապրում են տնակներում, աղքատության մակարդակը բարձր է, իսկ հետևանքն այն է, որ այդ ընտանիքները հասարակության թույլ օղակն են:
Իսկ որպես հետևանք, սոցիալական վատ պայմաններում ապրող ընտանիքների երեխաները հայտնվում են խնամքի կենտրոններում: Գյումրին Երևանից հետո երկրորդ քաղաքն է ոչ միայն մեծությամբ ու բնակչության թվով, այլ նաև խնամքի կենտրոնների քանակով: Ու այստեղ երեխաները հայտնվում են ընտանեկան խնդիրների պատճառով, երբեմն նաև անօրինական: Սա մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ուսումնասիրություններն են բացահայտել:
«Հաստատություններ ունենք, որ 70-80 %-ը երեխաների չունեն ընդունելության փաստաթղթեր: Կա սահմանված կարգ, որ մարզպետարանը պետք է տա եզրակացություն, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պետք է տա ուղեգիր: Սակայն այդ երեխաները չունեն եզրակացություն, ոչ էլ ուղեգիր: Իսկ սա նշանակում է, որ իրենց հաստատությունում գտնվելը ոչ օրինական է: Ով է որոշել , որ երեխան պետք է գտնվի այնտեղ: Միգուցե նա պետք է իր ընտանիքում գտնվի »,- ասել է ՄԻՊ գրասենյակի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Էդուարդ Իսրայելյանը:
Իսկ խնամքի կենտրոնների ու մանկատների սաներին Ընտանիքի օրը ընտանիքի հետ անցկացնելու առիթ էր ստեղծվել թատերական հրապարակում:
Այստեղ արդեն առաջնայինը ընտանեկան խնդիրները չէին, այլ արժեքներն ու ավանդապաշտությունը, որոնք հայկական ընտանիքները ամուր են պահում:
08:38 02.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 02.05.2025
Իրանի ԱԳՆ․ Թեհրանը ձգտում է ԱՄՆ-ի հետ տարաձայնությունները լուծել բանակցությունների միջոցովԻրանը շարունակում է բանակցությունների միջոցով լուծել իր միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հաջորդ փուլը հետաձգելու որոշումը։ «Օմանցի և ամերիկացի մեր գործընկերների հետ մենք որոշել ենք հետաձգել բանակցությունների չորրորդ փուլը՝ լոգիստիկ և տեխնիկական պատճառներով։ Իրանական կողմից որևէ փոփոխություն չկա բանակցային […] ...
08:20 02.05.2025
Ֆրանսիայի ԱԳՆ. ԵՄ 3 երկրների հետ Իրանի խորհրդակցությունները չեն կայանաԻրանի և ԵՄ 3 երկրների (Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) մասնակցությամբ խորհրդակցությունները, որոնք պետք է անցկացվեին մայիսի 2-ին Թեհրանի և Վաշինգտոնի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին ընդառաջ, չեն կայանա։ Այս մասին Agence France Presse-ին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Նոել Բարրոն։ «Ենթադրվում էր, որ մինչև ԱՄՆ-Իրան բարձր մակարդակի հանդիպումը, պետք է տեղի ունենար […] ...
08:10 02.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:00 02.05.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...
23:58 01.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...