17:59 15.05.2019
Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ներկայացրել է ՀՀ-ում իր գործունեության ծրագրերը, ինչպես նաև հակիրճ ամփոփել մինչ այս ԱՄՆ դեսպանության Հայաստանում իրականացված ծրագրերի արդյունքներն ու ազդեցությունը: Դեսպանն իր ելույթում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին:
«Մենք գիտակցում ենք, որ մեր հարաբերությունները վակուումային միջավայրում չեն: Մենք հասկանում և արժևորում ենք Հայաստանի երկկողմ և բազմակողմ միջազգային հարաբերությունների լայն տիրույթը: Հայաստանը որպես ինքնիշխան, ժողովրդավար պետություն դրանց ընտրությունը կատարում է իր սեփական ազգային շահերի հիման վրա: Մենք նաև գիտակցում ենք, որ աշխարհագրական ու պատմական իրողություններից ելնելով Հայաստանն ամուր կապեր ունի Ռուսաստանի հետ: Սակայն կարծում եմ, որ Հայաստանում շատերը կհամաձայնեն ինձ հետ, որ հայ-ռուսական հարաբերությունները չեն կարող ետ պահել և ետ չեն պահում Հայաստանին Միացյալ Նահանգների, Եվրամիության և այլ հնարավոր գործընկերների հետ ամուր ու փոխշահավետ հարաբերություններ ձևավորելուց: Ու թեպետ Հայաստանն աշխարհագրությամբ ու պատմությամբ կապված է Ռուսաստանի հետ, սակայն արժեքներով դուք կապված եք Արևմուտքին: Այս հարաբերությունները մեկը մյուսին չեն բացառում: Արտաքին հարաբերություններում խաղացողներից մեկի առավելությունը չի նշանակում մյուսի պարտություն:
Մինչ փորձում ենք մեր եվրոպական դաշնակիցների հետ ամրապնդել համակարգումն ու համագործակցությունը, նույն կերպ կշարունակենք աշխատել Ռուսաստանի հետ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ:
Մինսկի խմբի գործընթացն այսօր առավել քան երբևէ ոգևորիչ է: Ճանապարհը երկար է եղել, դյուրին լուծումներ չկան, սակայն վերջին ամիսների դեպքերն ինձ թույլ են տալիս հավատալ, որ առաջընթացը հնարավոր է: Կողմերի միջև բարձր մակարդակի հանդիպումները, լարվածության կրճատումը, հետագա քայլերի վերաբերյալ համաձայնությունը և երկախոսությունը շարունակելու հանձնառությունը մատնացույց են անում, որ առաջընթացը հնարավորի տիրույթից դուրս չէ: Եվ Հայաստանում, հատկապես՝ երիտասարդներից, ես լսում եմ, որ նրանք պատրաստ են առաջընթացի:
Հայաստանի այս սերնդի խանդավառության ու մեծ ներուժի շնորհիվ ԱՄՆ դեսպանությունը պատրաստ է շարունակել երիտասարդներին ուղղված ներդրումները: Ձեզնից ոմանք գուցե տեսել են իմ տեսաուղերձը հայ ժողովրդին, որտեղ նշում էի ԱՄՆ քաղաքականության առաջնահերթությունները: Տեսանյութի սկզբում ես ծանոթանում եմ Եվայի հետ, ով մասնակցել է ավագ դպրոցի աշակերտների համար նախատեսված Ապագա առաջնորդների FLEX կրթական փոխանակման ծրագրին: Եվան կատարյալ օրինակ է ցույց տալու, թե ինչու են նման ծրագրերը կարևոր և ինչու ենք մենք ներդրում կատարում Հայաստանի մարդկային կապիտալում: Եվան Հայաստանի նվիրյալ քաղաքացի է, հպարտ է, որ վերադարձել է Հայաստան և, ԱՄՆ-ում ձեռք բերած իր փորձն ու գիտելիքներն օգտագործելով, փորձում է ավելի լավը լինել ու հնարավորություններ ստեղծել մյուսների համար: Դեսպանությունը կշարունակի ֆինանսավորել նմանօրինակ ծրագրեր, որոնք ընդլայնում են մտահորիզոնը և Միացյալ Նահանգներում ձեռք բերած փորձի միջոցով զարգացնում մարդկային ներուժը:
Ինչպես ավելի վաղ նշել էի, ուրախալի է, որ Հայաստանում հասարակության մեջ կա շահագրգռվածություն, մոտիվացիա շարունակել ու առաջ տանել փոփոխությունները, այդ մղումն առկա է: Հայաստանում գտնվելու կարճ ժամանակահատվածում ես արդեն հասցրել եմ հասկանալ, որ մարդիկ այստեղ պատրաստ են ջանք ներդնել իրենց ապագան բարելավելու հարցում: Նրանք արդեն գիտեն, որ փոփոխությունը սկսվում է հենց իրենցից: Անցած տարվա ժողովրդավարական ձեռքբերումների նյութականացումն այժմ կախված է Հայաստանի ժողովրդից: Իսկ ես հավատացնում եմ ձեզ, որ մինչ Հայաստանը շարունակում է առաջ շարժվել, զարգացնել իր ժողովրդավարությունը, ամրապնդել իր տնտեսությունը և ձևավորել խաղաղության ու բարեկեցության համար անհրաժեշտ տիրույթը, Միացյալ Նահանգներն այստեղ է աջակցելու ձեզ՝ որպես բարեկամ և գործընկեր»,- ասել է Թրեյսին:
21:56 09.06.2025
Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին21:56 09.06.2025
Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթինՀայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...
21:49 09.06.2025
Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՀունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...
21:44 09.06.2025
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլԵրևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...
21:40 09.06.2025
Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչՀունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...
21:33 09.06.2025
Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակովՀրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...