Հայ երկրորդ ֆուտբոլիստը Բունդեսլիգայում և «Հոֆենհայմի» անհավանական վերելքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

Հայ երկրորդ ֆուտբոլիստը Բունդեսլիգայում և «Հոֆենհայմի» անհավանական վերելքը

20:51 15.05.2019

Սարգիս Ադամյանը դարձավ երկրորդ հայ ֆուտբոլիստը, որը հանդես կգա Բունդեսլիգայում` Գերմանիայի  բարձրագույն ֆուտբոլային մրցաշարում: Հիշեցնենք, որ մինչ այս Դորտմունդի Բորուսիայում խաղացել է Հենրիխ Մխիթարյանը, իսկ  Սարգիս Ադամյանը երեկ պայմանագիր է կնքել «Հոֆենհայմ» ակումբի հետ:

Բունդեսլիգայում առայժմ 8-րդ տեղը զբաղեցնող ակումբի հետ Ադամյանը պայմանագիր է ստորագրել 3 տարով:
Սարգիս Ադամյանը ծնվել է Հայաստանում 1993 թվականին:  Նա չորս տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվեց Ռուսաստան: Սարգիսը 16 տարի Հայաստանում չէր եղել:  Եկավ 2013-ին, երբ հրավիրվեց հավաքական: Առաջին պաշտոնական խաղն էլ հավաքականի կազմում տեղի ունեցավ 2013 թվականի սեպտեմբերի 10-ին: Աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականն այդ օրը մրցում էր դանիացիների հետ։

Առաջին թիմը, որի կազմում սկսեց հանդես գալ Ադամյանը գերմանական Ռոստոկ քաղաքի Գանզա ակումբն էր: Ապա Ադամյանը տեղափոխվեց  «Շտայնբախ», որը  ներկայացնում էր  4-րդ Բունդեսլիգան,  իսկ երկու տարի անց արդեն 2-րդ Բունդեսլիգա` «Յան Ռեգենսբուրգ» ակումբ: Այստեղ էլ Ադամյանը մնաց երկու տարի, աչքի ընկավ արդյունավետ խաղով: Անցած 32 խաղերում Ադամյանը դարձել է 15 գոլի հեղինակ, կատարել է 11 գոլային փոխանցում: Սա շատ բարձր ցուցանիշ է և նշանակում է, որ հայ ֆուտբոլիստը աչքի է ընկել յուրաքանչյուր 5  խաղից  4-ում: Իսկ մի անգամ Ադամյանը դարձել է հեթ տրիկի հեղինակ: Մրցակցի դաշտում Ադամյանը երեք գնդակ էր ուղարկել «Համբուրգի» դարպասը: Այս ամենը, իհարկե, չէր կարող աննկատ մնալ:«Հոֆենհայմի» սպորտային տնօրեն Ալեքսանդր Ռոսենը  հարցազրույցներից մեկում պատմել է, թե ինչպես է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը գրավել իրենց ուշադրությունը:

«Սարգիս Ադամյանին նկատեցինք իր արտառոց արագության և արտակարգ արդյունավետության շնորհիվ: Նա հիանալի ֆուտբոլիստ է, որը համապատասխանում է նախաձեռնող ֆուտբոլի մեր փիլիսոփայությանը ու կարծում եմ, որ նա հաջորդ մրցաշրջանին իսկական անակնկալ կդառնա»,- ասել է «Հոֆենհայմի» սպորտային տնօրեն Ալեքսանդր Ռոսենը: 

Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմ» տեղափոխվելուց հետո իր առաջին հարցազրույցում ասել է, որ  «Հոֆենհայմի» ներկայացուցիչները վաղուց էին հետևում նրա խաղին և դեռ 2 ամիս առաջ էին կապվել նրա հետ, բայց քանի որ մրցաշրջանի ավարտին դեռ շատ կար, տեղափոխությունն այն ժամանակ անհնար էր:

  «Շատ հպարտ եմ, հատկապես, երբ հիշում եմ անցած ճանապարհս: Դեռ երկու տարի առաջ խաղում էի գերմանական 4-րդ Բունդեսլիգայում, բայց երկու շատ լավ տարի անցկացրի «Յան Ռեգենսբուրգում» և հիմա այստեղ եմ: Թիմը միշտ հարձակողական ոճի ֆուտբոլ է խաղում, ինչը շատ հոգեհարազատ է ինձ, քանի որ «Յան Ռեգենսբուրգը» ևս այդպիսի ֆուտբոլ է  դավանում:  Պետք է ամեն ինչ անեմ՝  իմ նոր ակումբում նորանոր հաջողությունների հասնելու և իմ խաղով հայ երկրպագուներին ուրախացնելու համար»,- ասել է Ադամյանը ՀՖՖ-ին տված հարցազրույցում:

Առաջիններից մեկը, ով շնորհավորել է Սարգիս Ադամյանին Հենրիխ Մխիթարյանն է, ով հիշեցնենք. մինչև Պրեմիեր լիգա տեղափոխվելը, հանդես գալով Դորտմունդի «Բորուսսիա»-ի  կազմում, հասցրել էր ճանաչվել Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ:   

«Մխիթարյանն ասաց,  որ շատ կարևոր քայլ եմ կատարել և արդեն մեծ բանի եմ հասել, բայց խորհուրդ տվեց չթուլացնել տեմպերը և շարունակել աշխատել նույն ոգով: Հենրիխն այն ֆուտբոլիստն է, ում խորհուրդները միշտ պետք է  հաշվի առնել, նա գիտի հաջողության բանաձևը»,- նշել է Սարգիս Ադամյանը:

Սարգիս Ադամյանի պայմանագիրը գերմանական թիմի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսը: Ըստ որոշ հրապարակումների՝  «Յան Ռեգենսբուրգը» Ադամյանի տրանսֆերից ստացել է մոտ 1.5 մլն եվրո:

Այժմ կարճ անդրադաձ «Հոֆենհայմ» ակումբին:  Ի դեպ, Հոֆենհայմը փոքր գյուղատիպ ավան է, որի բնակչությունը ընդամենը 3000 է: Իսկ ակումբը հիմնադրվել է 120 տարի առաջ, 1899 թվականին, ու եթե հաշվի չառնենք վերջին երկու տասնամյակը, ապա անչափ համեստ պատմություն ունի։ Ակումբը 90-ականների սկզբին սիրողականի կարգավիճակ ուներ և ելույթ էր ունենում 8-րդ Բունդեսլիգայում: Նրա առավելագույն արդյունքը եղել էր 5-րդ Բունդեսլիգա հասնելը:

Ամեն ինչ գլխիվայր շրջվեց 2000-ականներին, երբ ակումբն իր վերահսկողության տակ առավ մի մեծահարուստ: Հիմա «Հոֆենհայմ»-ը  Բունդեսլիգայի ուժեղագույն թիմերից մեկն է, անցած մրցաշրջանի բրոնզե մեդալակիրն է, ինչի շնորհիվ էլ հնարավորություն է ունեցել հանդես գալ Չեմպիոնների լիգայում:

Ընթացիկ  մրցաշրջանի ավարտից մեկ տուր առաջ «Հոֆենհայմը» 8-րդն է մրցաշարային աղյուսակում և Եվրոպա լիգայի գոտուց նրան  բաժանում է մեկ միավոր:  Եթե վերջին  տուրում 7-րդ հորիզոնականում գտնվող «Վոլֆսբուրգը» պարտվի կամ ոչ-ոքի խաղա, իսկ  «Հոֆենհայմ»-ը հաղթի, ապա այս թիմին նոր հայազգի հարձակվողի հետ կտեսնենք նաև Եվրոպա լիգայում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարությունների

12:14 02.08.2025

Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարությունների

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շարունակելով իր վեճը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, հայտարարել է, որ իր հռետորական սպառնալիքներին ի պատասխան կուղարկի երկու ամերիկյան միջուկային սուզանավ «համապատասխան տարածաշրջաններ»։ Նա չի մանրամասնել, թե որ տարածաշրջանների մասին է խոսքը։ «Հաշվի առնելով Ռուսաստանի նախկին նախագահ, այժմ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից արված խիստ սադրիչ հայտարարությունները, […] ...

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

12:08 02.08.2025

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...

SHANTNEWS

12:00 02.08.2025

SHANTNEWS

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

11:47 02.08.2025

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

11:30 02.08.2025

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

BACK_TO_TOP