08:49 20.09.2017
Մեքսիկայում 7.1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել, որի հետևանքով զոհերի թիվը հասել է 224-ի: Երկրաշարժից մեծապես վնասվել է մայրաքաղաք Մեխիկոն: Մեխիկոյի քաղաքապետ Միգել Անխել Մանսերայի հաղորդմամբ՝ մայրաքաղաքի 44 հատվածներում շենքեր են փլուզվել: Մարդիկ խուճապահար դուրս են եկել փողոց: Երթևեկությունը կաթվածահար է եղել: Ստորերկրյա ուժեղ ցնցումների հետևանքով Մեխիկոյի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը: Մոտ 2 մլն մարդ մնացել է առանց էլեկտրականության:
Երկրաշարժից ժամեր անց փրկարարները դեռ շարունակում են որոնողական աշխատանքներ իրականացնել Մեխիկոյի հիմնական դպրոցներից մեկում, որը ցնցումներից ավերվել է՝ փլատակների տակ թողնելով երեխաներին: Մեքսիկայի կրթության նախարար Աուրելիո Նունյուի հաղորդմամբ՝ դպրոցում արդեն 30 երեխա է զոհվել, 11-ին հաջողվել է փրկել: Դպրոցի տարածքում աշխատում են զինվորականներ, փրկարարներ և կամավորներ:
Որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են նաև երկրաշարժից տուժած մյուս հատվածներում: Իշխանությունները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է աճել:
Նման հզոր երկրաշարժ Մեքսիկայում գրանցվել էր 1985 թ. նույն օրը՝ սեպտեմբերի 19-ին, որի հետևանքով 10 հազար մարդ էր զոհվել: Ընդամենը 2 շաբաթ առաջ գրանցված մեկ այլ ցնցում էլ 100 մարդու կյանք էր խլել:
23:59 16.06.2025
Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածըՄ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 16.06.2025
Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...
23:49 16.06.2025
Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...
23:44 16.06.2025
Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքներըԱվան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:37 16.06.2025
Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ըՀանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...
23:30 16.06.2025
Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիրԼոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...