19:30 16.05.2019
Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու մեկնել-չմեկնելու համացանցային թոհուբոհի մեջ SHANTNEWS. am-ը առանձնացրել է նորանկախ Հայաստանի պատմության մեջ աչքի ընկած հայտնի մարզիկներին, որոնք մեկնել են Բաքու:
Հայ մարզիկները Բաքու են մեկնել` մասնակցելու 2015թ. Եվրոպական խաղերի ծրագրին: Ադրբեջան է մեկնել տարբեր մարզաձևեր ներկայացնող մոտ 20 մարզիկ-մարզուհի:
Հենց սկզբից մարզիկների՝ Բաքու գնալ-չգնալու հարցը երկար քննարկումների արժանացավ, և Ադրբեջանի կողմից անվտանգության համապատասխան երաշխիքներ ստանալուց հետո միայն Հայաստանի Օլիմպիական կոմիտեն որոշեց հաստատել հայկական պատվիրակության մասնակցությունը:
Հայ մարզիկները ներկայացված են եղել ըմբշամարտում, բռնցքամարտում, հրաձգությունում և սամբոյում:
Ստորև ներկայացնենք մարզիկների, որոնք Հայաստանը ներկայացրել են Ադրբեջանում
Ըմբշամարտ
Ռոման Ամոյան
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի բազմակի չեմպիոն: Բաքվում Ռոման Ամոյանը գոտեմարտել է 3-րդ տեղի համար, սակայն պարտվել է, քանի որ կար մրցավարական լուրջ կողմնապահություն:
Միհրան Հարությունյան
2016թ. Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է: Բաքվում Միհրան Պողոսյանին մրցավարները արհեստական կերպով խաղից դուրս թողեցին:
Բռնցքամարտ
Արամ Ավագյան
2013 թվականին մասնակցել է Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը և նվաճել բրոնզե մեդալ, Բաքվում ոչ մի մեդալ չի վաստակել:
Նարեկ Աբգարյան
2012 թվականին եղել է Եվրոպայի մինչև 22 տարեկանների բրոնզե մեդալակիր, Բաքվում Նարեկը ևս մեդալ չի նվաճել:
Սամբո
Սոսե Բալասանյան
Հատկանշական է, որ Սոսե Բալասանյանը արցախցի է և, բնականաբար, մրցույթին ազատ և անկաշկանդ պայմաններ Բաքուն մարզիկի համար չստեղծեց:
Աշոտ Դանիելյան
Եվրոպայի կրկնակի չեմպիոն և օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Աշոտ Դանիելյանը ևս Բաքվում ձախողվեց. նա ևս արցախցի է:
Ի դեպ, Հենրիխ Մխիթարյանն արդեն 2 անգամ հրաժարվել է մեկնել Բաքու:
12:08 02.08.2025
Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունըՄիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...
11:47 02.08.2025
Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքումԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...