00:14 17.05.2019
Պաշտոնավարման հարյուր օրն է երեկ ամփոփել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Հրավիրած մամուլի ասուլիսի սկզբում մինչ 100- օրյա հաշվետությանն անցնելը Շիրակի մարզպետն օրվա խորհուրդներին անդրադարձավ:
Մայիսի 16-ին նշվում է ուսանողության օրը, իսկ այս օրը նաև մեր քաղաքի համար կարևոր ու հատկանշական իրադարձոթյամբ է առանձնանում: Ուղիղ 100 տարի առաջ՝ 1919 թվականի մայիսի 16-ին Ալեքսանդրապոլում հիմնվել է առաջին համալսարանը, և այսօր Գյումրիում հանդիսավորությամբ կնշվի մայր բուհի հոբելյանական տարին:
Շնորհավորական ուղերձներից հետո մարզպետն անցավ մարզի առաջնային խնդիրների, դրանց լուծման ուղղությունների, ինչպես նաև պետական ծրագրերի ներկայացմանը: Երեկ ավարտվել է սուբվենցիոն հայտերի ուսումնասիրման ժամկետը: Շիրակի մարզի 55 հայտերից 49-ը հաստատվել է, և այս ծրագրով 2 մլրդ 400 մլն դրամի աշխատանքներ են կատարվելու: Իսկ մարզի առաջնային խնդիրները մնում են աղքատությունն ու անօթևանությունը:
«Ունենք հետևյալ իրավիճակը՝ մարզի 19 համայնքում ունենք 3517 ժամանակավոր կացարան, որից միայն 2858-ը՝ Գյումրիում, 5 կացարան կա Արթիկում, 17 բնակավայրերում ունենք 654 ժամանակավոր կացարան: Սա մարզի ամբողջ պատկերն է։ Խնդիր ունենք Աշոցքի Կոճոռ թաղամասի հետ, 164 ընտանիքի խնդիր կա: Գլոբալ առումով խոսքը վերաբերում է 3226 ընտնիքի 11300 քաղաքացու»,- նշել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
Shantnews-ի լրագրողի հարցը՝ ուղղված մարզպետին, վերաբերել է Գյումրիի փողոցաշինական մեծ ծրագրին: Օրեր առաջ վարչապետն իր մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Շիրակի մարզպետը դիմել է իրեն ու ներկայացրել, որ փողոցաշինության ընթացքն այն վիճակում է, որ անհրաժեշտություն կա քրեական գործեր հարուցելու: Տիգրան Պետրոսյանը ասել է ՝ քաղաքի բնակիչների բողոքներն ու մտահոգություններն է փոխանցել վարչապետին և իրավապահ մարմիններին: Իսկ բողոքները, ըստ մարզպետի, բազմաթիվ են ու պայմանավորված են ծրագրի դանդաղ ընթացքով: Ըստ Տիգրան Պետրոսյանի՝ փողոցաշինական ծրագրում խնդիրների թնջուկ է, որում ներգրավված են բոլորը՝ նախագծողները, շինարարները և պատվիրատուն:
«Ունենք շատ ունիկալ իրավիճակ՝ ունենք գումար, ունենք շինարար, ունենք պատվիրատու, ունենք նախագծող, վերահսկող, ունենք հանրային դժգոհություն, երկար ձգվող շինաշխատանքներ, և այս ամեն ինչի արդյունքում՝ անվտանգության հետ կապված խնդիրներ: Այսինքն՝ այս ընթացքում պետք է անպայման սպասեինք, որ որևէ մեկի հետ որևէ դեպք պատահեր, որ նոր սկսեինք դատապարտել: Ասֆալտ անողին ասֆալտին փռել, այդ խնդիրը չկա դրված, բոլորս հասկանում ենք, թե ինչքան կարևոր է այսօր օր առաջ, բայց ոչ որակի հաշվին Գյումրիում ավարտել փողոցաշինական աշխատանքները»,- ասել է Տիգրան Պետրոսյանը:
Շիրակի մարզպետը հայտնել է նաև, որ վաղը քաղաքաշինական կոմիտեում Գյումրիի փողոցաշինական ծրագրի վերաբերյալ ևս մեկ քննարկում է լինելու:
08:38 02.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 02.05.2025
Իրանի ԱԳՆ․ Թեհրանը ձգտում է ԱՄՆ-ի հետ տարաձայնությունները լուծել բանակցությունների միջոցովԻրանը շարունակում է բանակցությունների միջոցով լուծել իր միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հաջորդ փուլը հետաձգելու որոշումը։ «Օմանցի և ամերիկացի մեր գործընկերների հետ մենք որոշել ենք հետաձգել բանակցությունների չորրորդ փուլը՝ լոգիստիկ և տեխնիկական պատճառներով։ Իրանական կողմից որևէ փոփոխություն չկա բանակցային […] ...
08:20 02.05.2025
Ֆրանսիայի ԱԳՆ. ԵՄ 3 երկրների հետ Իրանի խորհրդակցությունները չեն կայանաԻրանի և ԵՄ 3 երկրների (Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) մասնակցությամբ խորհրդակցությունները, որոնք պետք է անցկացվեին մայիսի 2-ին Թեհրանի և Վաշինգտոնի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին ընդառաջ, չեն կայանա։ Այս մասին Agence France Presse-ին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Նոել Բարրոն։ «Ենթադրվում էր, որ մինչև ԱՄՆ-Իրան բարձր մակարդակի հանդիպումը, պետք է տեղի ունենար […] ...
08:10 02.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:00 02.05.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...
23:58 01.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...